040.1061.020903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2003 թվականի N 1061-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի հավաքագրման խնդիրը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգը հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը և 5-րդ կետի «ա» ենթակետը.
i
բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգի 3-րդ կետում`
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական տուրքի վճարումը, վճարողի հայեցողությամբ, կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, ինչպես նաև օդանավակայաններում գործող արտարժույթի առք ու վաճառք կամ արտարժույթի դիլերային առք ու վաճառք իրականացնող անձանց մոտ (այսուհետ` բանկ)`».
«գ» ենթակետում «բանկային գործառնական գրասենյակների (կետերի)» բառերը փոխարինել «բանկերի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ