040.1008.210803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2003 թվականի N 1008-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի «Հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված` հարկային օրենսգրքի մշակման համար պատասխանատու աշխատանքային խմբի անհատական կազմում Լ. Միրզոյանի և Հ. Քոթանյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչության պետական տուրքի, լիցենզիաների և ակցիզային դրոշմանիշերի հաշվառման բաժնի պետ Ա. Սառիկյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության ստուգումների համակարգման և ամփոփման բաժնի պետ Մ. Այվազյանին.
i
բ) որոշմամբ հաստատված` հարկային օրենսգրքի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 1-ին կետում «2003 թ. օգոստոս» բառերը փոխարինել «2003 թ. նոյեմբեր-2004 թ. օգոստոս» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ