Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2 ...

 

 

050.0234.190703

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»         07           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003227

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2003 թվականի N 234-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի ԹԻՎ 87 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 2-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգը» հաստատելու մասին» թիվ 87 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող համախմբված հաշվետվությունների կազմման կարգում» կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1.1. կարգի 2.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2.3. Վերահսկում` կազմակերպության գործունեությունից օգուտներ ստանալու նպատակով նրա ֆինանսական և գործառնական քաղաքականությունը ղեկավարելու իրավունքն է:

Վերահսկման իրավունքը համարվում է ստացված, երբ կազմակերպություններից մեկը ձեռք է բերում մյուս կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին, եթե միայն բացառիկ դեպքերում չի կարելի հստակ ցույց տալ, որ այդպիսի սեփականության իրավունքն իրենից վերահսկում չի ներկայացնում: Եթե նույնիսկ միավորվող կազմակերպություններից մեկը ձեռք չի բերում միավորվող մյուս կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելին, դեռևս հնարավոր է որոշել ձեռք բերողին, եթե կազմակերպություններից մեկը ձեռք է բերում մյուսի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 4.99%-ից ավելին, և առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը`

ա) այլ ներդրողների հետ համաձայնության հիման վրա` այլ կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կեսից ավելիի նկատմամբ իրավունք, կամ

բ) կանոնադրության կամ համաձայնագրի հիման վրա, ինչպես նաև այլ կերպ` այլ կազմակերպության ֆինանսական կամ գործառնական քաղաքականության նկատմամբ կառավարման իրավունք, կամ ընթացիկ գործունեության կանխորոշման հնարավորություն, կամ

գ) այլ կազմակերպության տնօրենների խորհրդի կամ կառավարման համազոր մարմնի անդամների մեծամասնությանը նշանակելու կամ պաշտոնանկ անելու իրավունք, կամ

դ) այլ կազմակերպության տնօրենների խորհրդի կամ կառավարման համազոր մարմնի ժողովներում ձայնի մեծամասնության նկատմամբ իրավունք»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.07.2003
N 234-Ն
Որոշում