040.0634.060603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2003 թվականի N 634-Ա
i
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 2051-Ն որոշման պահանջների, ինչպես նաև կարիքավոր ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող` Լուսաղբյուր գյուղի անավարտ շինարարության բնակելի տները սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Լուսաղբյուրի գյուղական համայնքին` դրանք և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կարիքավոր` այդ թվում նաև բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` քսանօրյա ժամկետում Լուսաղբյուրի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անավարտ շինարարության բնակելի տների և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
i
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզպետներին` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված մարզերի համայնքների վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին անհատույց փոխանցելու վերաբերյալ` դրանք կարիքավոր ընտանիքներին անհատույց հատկացնելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ