040.0455.050503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«05» մայիսի 2003թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2003 թվականի N 455-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 133 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 5-ի «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության անավարտ շինարարության օբյեկտը Երևանի Դավթաշենի համայնքին հանձնելու մասին» N 133 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. «Երևանի օպտիկաֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լաբորատոր-արտադրական մասնաշենքի անավարտ շինարարության օբյեկտը, պահեստները, երկու ջրամբարը, օդափոխության շենքերը և շինությունները սեփականության իրավունքով անհատույց հանձնել Երևանի Դավթաշենի թաղային համայնքին».
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1.-ին կետով.
i
«1.1. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմանների ճշտման և համապատասխան փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների կատարումը»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ