/ուժը կորցրել է 05.08.97 թիվ 321 որոշում/
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
27 մայիսի 1996 թ. թիվ 162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կառուցվածքի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության համակարգում կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններ` իրավաբանական անձի կարգավիճակով` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների`
ա) աշխատողների թվաքանակը` 790 միավոր.
բ) հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության խմբերը` համաձայն թիվ 3 հավելվածի.
i
դ) աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները` համաձայն թիվ 4 հավելվածի:
/դ ենթակետն ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի հաշվին, ներառյալ կրտսեր սպասարկող անձնակազմի պահպանման ծախսերը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոններին հատկացնել համապատասխան աշխատանքային տարածքներ և գույք, աջակցել դրանց կազմավորման գործընթացին:
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել կենսաթոշակային ապահովության տարածքային կենտրոնների կանոնադրությունները:
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 162 ՈՐՈՇՄԱՆ
i
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
/ ուժը կորցրել է 01.04.97 թիվ 61 որոշում/
_________________________________________________________________________
ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ
_________________________________________________________________________
1 2
_________________________________________________________________________
Աբովյանի քաղ. Աբովյան և Կոտայքի նախկին վարչական
շրջանի տարածքը
Վայքի Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը
Ամասիայի Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարալիկի Անիի նախկին վարչական շրջանի տարածքը
Ապարանի Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը
Արագածի Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը
Արարատի քաղ. Արարատ Վեդի-Արարատի նախկին վարչական
շրջանի տարածքը
Արտաշատի քաղ. Արտաշատ և Արտաշատի նախկին վարչական
շրջանի տարածքը
Արթիկի քաղ. Արթիկ և Արթիկի նախկին վարչական շրջանի
տարածքը
Ախուրյանի Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Աշտարակի քաղ. Աշտարակ և Աշտարակի նախկին վարչական
շրջանի տարածքը
Բաղրամյանի Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Վարդենիսի Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Գորիսի Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Աշոցքի Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը
Եղեգնաձորի Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը
Իջևանի քաղ. Իջևան և Իջևանի նախկին վարչական
շրջանի տարածքը
Տաշիրի Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը
Գավառի քաղ. Գավառ և Կամոյի նախկին վարչական շրջանի
տարածքը
Կապանի քաղ. Կապան և Կապանի նախկին վարչական շրջանի
տարածքը
Ճամբարակի Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը
Մարտունու Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը
Մասիսի Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը
Մեղրու Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը
Նաիրիի Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը
Նոյեմբերյանի Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Արմավիրի քաղ. Հոկտեմբերյան և Արմավիրի նախկին
վարչական շրջանի տարածքը
Հրազդանի քաղ. Հրազդան և Հրազդանի նախկին վարչական
շրջանի տարածքը
Սևանի քաղ. Սևան և Սևանի նախկին վարչական շրջանի
տարածքը
Սիսիանի Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը
Սպիտակի քաղ. Սպիտակ և Սպիտակի նախկին վարչական
շրջանի տարածքը
Ստեփանավանի քաղ. Ստեփանավան և Ստեփանավանի նախկին
վարչական շրջանի տարածքը
Թալինի Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը
Թումանյանի քաղ. Ալավերդի և Թումանյանի նախկին վարչական
շրջանի տարածքը
Բերդի Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը
Էջմիածնի քաղ. Էջմիածին և Էջմիածնի նախկին վարչական
շրջանի տարածքը
Չարենցավանի քաղ. Չարենցավան
Դիլիջանի քաղ. Դիլիջան
Ջերմուկի քաղ. Ջերմուկ
Գյումրիի քաղ. Գյումրի /Մոսկովյան և Շիրակի նախկին
վարչական շրջանների տարածքները/
Վանաձորի քաղ. Վանաձոր և Գուգարքի նախկին վարչական
շրջանի տարածքը
քաղ. Երևան
-----------
Կենտրոնական Մյասնիկյանի և Սպանդարյանի նախկին վարչական
շրջանների տարածքները
Էրեբունու Էրեբունու նախկին վարչական շրջանի տարածքը
Արաբկիրի Արաբկիրի նախկին վարչական շրջանի տարածքը
Խորհրդային Խորհրդային նախկին վարչական շրջանի տարածքը
Շահումյանի Շահումյանի նախկին վարչական շրջանի տարածքը
Մաշտոցի Մաշտոցի նախկին վարչական շրջանի տարածքը
Շենգավիթի Շենգավիթի նախկին վարչական շրջանի տարածքը
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 162 ՈՐՈՇՄԱՆ
Ն Ո Ր Մ Ա Ց Ո Ւ Յ Ց Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Ղեկավար և սպասարկող անձնակազմ
_________________________________
Ղեկավար
կենտրոնի տնօրեն 1 հաստիքային միավոր
ավագ տեսուչ /կենսաթոշակառուների և
նպաստառուների 10,0 հազար գործից ավելի/ 1 հաստիքային միավոր
գլխավոր /ավագ/ հաշվապահ 1 հաստիքային միավոր
Սպասարկող անձնակազմ
/գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի,
կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս/`
կենսաթոշակառուների և նպաստառուների մինչև
10,0 հազար գործ ունեցող կենտրոններում 1 հաստիքային միավոր
10,0 հազարից մինչև 20,0 հազար 2 հաստիքային միավոր
20,0 հազարից մինչև 30,0 հազար 3 հաստիքային միավոր
30,0 հազար և ավելի 4 հաստիքային միավոր
2. Մասնագետներ
______________
Տեսուչ` կենսաթոշակառուների և նպաստառուների
յուրաքանչյուր 2500 գործի համար 1 հաստիքային միավոր
Հաշվապահ` կենսաթոշակառուների և նպաստառուների
յուրաքանչյուր 3000 գործի համար 1 հաստիքային միավոր
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 162 ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
__________________________________________________________________________
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԸ
ԹԻՎԸ
__________________________________________________________________________
30,000 և ավելի 1-ին
20,000-ից մինչև 30,000 2-րդ
10,000-ից մինչև 20,000 3-րդ
մինչև 10,000 4-րդ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 27-Ի ԹԻՎ 162 ՈՐՈՇՄԱՆ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ, ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
/ ուժը կորցրել է 01.04.97 թիվ 61 որոշում/
/ ուժը կորցրել է 01.04.97 թիվ 62 որոշում/
__________________________________________________________________________
ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑԸ
_________________________________________________________________________
1. Կենտրոնի տնօրեն
__________________
աշխատանքի վարձատրության 1-ին խումբ 5,6
աշխատանքի վարձատրության 2-րդ խումբ 5,4
աշխատանքի վարձատրության 3-րդ խումբ 5,2
աշխատանքի վարձատրության 4-րդ խումբ 5,0
2. Մասնագետներ և
սպասարկող անձնակազմ
______________________
առաջին կարգի մասնագետ 4,0
երկրորդ կարգի մասնագետ 3,5
գործավար, մեքենագրուհի-քարտուղարուհի,
կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս 3,0
____________________________
Ծանոթագրություններ: 1. Կենսաթոշակային ապահովության տարածքային
կենտրոնների գլխավոր /ավագ/ հաշվապահների և ավագ
տեսուչների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման
գործակիցները սահմանվում են համապատասխան
կենտրոնի տնօրենի պաշտոնային դրույքաչափի
հաշվարկման բազմապատիկ գործակցից 0,5 - 1,0 -ով
պակաս:
2. Կենսաթոշակային ապահովության տարածքային
կենտրոնների վրա տարածել Հայաստանի Հանրապետության
վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի
«Հայաստանի Հանրապետության աշխատանքի
վարձատրության նվազագույն չափի, բյուջետային
հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների
և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ
367 որոշման 3-րդ կետի գործողությունը: