Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.1996  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

«25» սեպտեմբերի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 316

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առողջապահության բնագավառում իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

i

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասով ազատել գույքահարկից`

i

ա) բժշկական տեխնիկայի մասով` ամբողջությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկին համապատասխան.

բ) գույքահարկով հարկման ենթակա մնացած գույքի մասով` 50 տոկոսի չափով:

i

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասով ազատել ավելացված արժեքի հարկից:

/2-րդ կետն ուժը կորցրել է 24.07.97 թիվ 293 որոշում/

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության պետական համակարգի բուժկանխարգելիչ ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպություններն ավելացված արժեքի հարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից ազատելու մասին» թիվ 289 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.1996
N 316
Որոշում