Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 99 ...

 

 

040.0185.060303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2003 թվականի N 185-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 998 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 998 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

i

«ե) Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվող աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության միջև 1995 թվականի հուլիսի 21-ին կնքված N 6 ենթավարկային պայմանագրով ընկերությանը տրամադրված 400.000 ԱՄՆ-ի դոլար վարկի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ «Գյումրի-Տեքստիլ» բաց բաժնետիրական ընկերության ունեցած վարկային պարտավորությունների դիմաց ընկերության երկհարկանի մանկապարտեզի շենքը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված` մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգին համապատասխան 6041.37 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության, շենքի գնահատված արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.2003
N 185-Ա
Որոշում