(ուժը կորցրել է 06.08.15 թիվ 886-Ն որոշում)
i
040.2144.200103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 դեկտեմբերի 2002 թվականի N 2144-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային և պետավտոտեսչության մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 22.09.06 թիվ 1329-ն որոշում)
i
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 22.09.06 թիվ 1329-ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` տասնօրյա ժամկետում`
ա) ապահովել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետի կազմավորման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացումը.
բ) ապահովել ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետի գործունեությունը.
i
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների մասին կարգի մշակումը և ընդունումը:
4. Սահմանել, որ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսային կետի պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ