040.2028.261202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2028-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՈՒժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 319 որոշումը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 406 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 505 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ