(ուժը կորցրել է 27.03.98 թիվ 209 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«26» օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 1996 թ. թիվ 270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 183 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 21-ի` «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
Որոշմամբ հաստատված կարգի`
i
ա) 3-րդ բաժնի «Հիմնական միջոցների գնահատման կարգը» ենթաբաժինը վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«էներգետիկայի բնագավառի արտադրող, փոխադրող և բաշխող ձեռնարկությունների հիմնական միջոցների գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից հաստատված կարգով».
i
բ) 3-րդ բաժնի «Պաշարների և ծախսերի գնահատման կարգը» ենթաբաժնի` «ա» ենթակետում «պատրաստի արտադրանքի, որը գնահատվում է» բառերը փոխարինել «պատրաստի արտադրանքի, բեռնված ապրանքների, որոնք գնահատվում են» բառերով.
i
գ) թիվ 8 հավելվածը «8 . Շրջանառության ծախքեր` մնացորդ ապրանքների վրա» տողից հետո լրացնել «9. Բեռնված ապրանքներ» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 26-ից: