040.1957.251202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 1957-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1465-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 1465-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 7-րդ կետի`
i
«ա» ենթակետում «Երևանի ՋԷԿ», «6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» և «788.977 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հրազդանի ՋԷԿ», «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք (1 ԱՄՆ-ի դոլարը` 555 դրամ փոխարժեքով) 3372747700 դրամի» և «788.977 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 437882300 դրամ» բառերով.
«բ» ենթակետում «Երևանի ՋԷԿ» և «60077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հրազդանի ՋԷԿ» և «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի» բառերով և նույն ենթակետից հանել «և «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության» ու «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության մասով փոխադարձ հաշիվներով ձևակերպելով որպես դեբիտորական պարտք» բառերը.
«գ» ենթակետում «6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» բառերը փոխարինել «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի» բառերով.
«դ» ենթակետում «մինչև 2 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» և «6077023 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի» բառերը համապատասխանաբար փոխարինել «մինչև 2 միլիոն ԱՄՆ-ի դոլարին համարժեք 1110000000 դրամ» և «6077022,88 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3372747700 դրամի» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ