040.1851.031202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2002 թվականի N 1851-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
ա) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «գործող» բառից հետո լրացնել «և Վրաստանի նշված շրջանակներում բնակվող» բառերով.
i
բ) որոշման 2-րդ կետով հաստատված` ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ սույն կարգի 7-րդ կետի «ե» ենթակետում թվարկված` Վրաստանի շրջաններում բնակվող և վճար վճարող անձանց համար սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արտոնությունների կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով հաստատված արտոնության հավաստագիրը, ապա այդ պահից հաշվարկվում են ճանապարհային վճարն ու համապատասխան տույժերը, և տվյալ ավտոմեքենայի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ճանապարհային վճարի, այդ թվում` նաև «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված տույժերի վճարումը հավաստող անդորրագրերը ներկայացնելը` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնության հավաստագիր ստացած անձը գտնվում է տվյալ ավտոմեքենայում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ