28.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2022 թվականի N 1177-Ն
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշումը:
3. Սահմանել, որ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` նաև կրկնակի հաշմանդամության գնահատման համար դիմած անձանց նկատմամբ:
(3-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
3.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 25-րդ, 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերի համար հաշվի են առնվում բժշկասոցիալական փորձաքննության և ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումները, այդ թվում` հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը:
(3.1-ին կետը լրաց. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի (բժշկասոցիալական վերափորձաքննության դրույթների և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց մասով), որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
(4-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. հուլիսի 29
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 28-ի
N 1177-Ն որոշման
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում են անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները:
2. Սույն հավելվածում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) ֆունկցիոնալություն` օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողությունը.
2) մարմնի կառուցվածք` համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ա» ենթակետի.
3) օրգանիզմի ֆունկցիաներ` համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «բ» ենթակետի.
4) գործունեություն և մասնակցություն` համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» ենթակետի.
5) գործունեության սահմանափակումներ` դժվարություններ, որոնք անձն ունենում է գործողություններ կատարելիս.
6) մասնակցության դժվարություններ` դժվարություններ, որոնք անձն ունենում է տվյալ իրավիճակում գործողություններ կատարելիս.
7) միջավայրային գործոններ` համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.
8) խթանիչներ` այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ նվազեցնում են անձի ֆունկցիոնալության սահմանափակումը.
9) խոչընդոտներ` այնպիսի միջավայրային գործոններ, որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը.
10) կարողություն` անձի գործողություն կատարելու ունակությունը տիպային` հարմարեցված միջավայրում.
11) կատարողականություն` անձի գործողություն կատարելու ունակությունն առկա (այն միջավայրը, որում ապրում է) միջավայրում.
12) ծածկագիր` լատիներեն տառերից և արաբական թվերից բաղկացած միացություն, որը ցույց է տալիս գնահատման ենթակա կոնկրետ ոլորտը, բաղադրիչը և ենթաբաղադրիչը.
13) որակիչ` ցույց է տալիս խնդրի կամ առողջական վիճակի ծանրության աստիճանը կամ բնույթը և արտահայտվում է արաբական թվով:
2. ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ
3. Ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներն ընդգրկում են գնահատման ենթակա ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչները, ֆունկցիոնալության գնահատման ծածկագրերը (այսուհետ` ծածկագիր) և ֆունկցիոնալության գնահատման որակիչները (այսուհետ` որակիչ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված` անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցներով (այսուհետ` մեթոդական ուղեցույց) սահմանված` որակիչների գնահատման ցուցիչները:
4. Անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով գնահատվում են հետևյալ ոլորտները`
1) օրգանիզմի ֆունկցիաներ (նշագրվում է «b» ծածկագրով).
2) մարմնի կառուցվածք (նշագրվում է «s» ծածկագրով).
3) գործունեություն և մասնակցություն (նշագրվում է «d» ծածկագրով).
4) միջավայրային գործոններ (նշագրվում է «e» ծածկագրով):
5. Սույն հավելվածի 4-րդ կետում նշված ոլորտներն իրենց հերթին բաժանվում են բաղադրիչների և ենթաբաղադրիչների` ֆունկցիոնալության յուրաքանչյուր սահմանափակում առավել մանրամասն գնահատելու նպատակով: Գնահատման ենթակա բոլոր ոլորտները, բաղադրիչները և ենթաբաղադրիչներն իրենց ծածկագրերով ներկայացված են N 1 աղյուսակում.
Աղյուսակ N 1
._____________________________________________________________________.
|Օրգանիզմի ֆունկցիաներ - b |Մարմնի կառուցվածք - s |
|__________________________________|__________________________________|
|1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՏԱՎՈՐ (ՀՈԳԵԿԱՆ) |1. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |
|ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b110-b139 |ԿԱՌՈՒՑՎԱԾՔ /S110-S199 |
| | |
|b110 Գիտակցական ֆունկցիաներ |s110 Ուղեղի կառուցվածք |
|b114 Կողմնորոշման ֆունկցիաներ |s120 Ողնուղեղը և դրա մասերը |
|117 Ինտելեկտուալ ֆունկցիաներ |s130 Գլխուղեղի թաղանթների |
|b122 Ընդհանուր սոցիալ-հոգեբանական |կառուցվածք |
|ֆունկցիաներ |s140 Սիմպաթիկ նյարդային համակարգի |
|b125 Հակումներ և ներանձնային |կառուցվածք |
|ֆունկցիաներ |s150 Պարասիմպաթիկ նյարդային |
|b126 Խառնվածքի և բնավորության |համակարգի կառուցվածք |
|ֆունկցիաներ |s198 Նյարդային համակարգի |
|b130 Էներգիայի և եռանդի |կառուցվածք/այլ ճշտված |
|ֆունկցիաներ |s199 Նյարդային համակարգի |
|b134 Քնի ֆունկցիաներ |կառուցվածք/չճշտված |
|b139 Ընդհանուր հոգեկան | |
|ֆունկցիաներ` /այլ ճշտված և |2. ԱՉՔ, ԱԿԱՆՋ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ |
|չճշտված |ԱՊԱՐԱՏՆԵՐԸ /s210-s299 |
|2. Առանձնահատուկ հոգեկան |s210 Ակնակապիճի կառուցվածք |
|ֆունկցիաներ /b140-b189 |s220 Ակնագնդի կառուցվածք |
|b140 Ուշադրության ֆունկցիաներ |s230 Աչքի օժանդակ ապարատ |
|b144 Հիշողության ֆունկցիաներ |s240 Արտաքին ականջի կառուցվածք |
|b147 Հոգեշարժական ֆունկցիաներ |s250 Միջին ականջի կառուցվածք |
|b152 Հուզական ֆունկցիաներ |s260 Ներքին ականջի կառուցվածք |
|b156 Ընկալման ֆունկցիաներ |s298 Աչք, ականջ և դրանց օժանդակ |
|b160 Մտածողության ֆունկցիաներ |ապարատներ/այլ ճշտված |
|b163 Հիմնական ճանաչողական |s299 Աչք, ականջ և դրանց օժանդակ |
|ֆունկցիաներ |ապարատներ/չճշտված |
|b164 Բարձրագույն ճանաչողական | |
|ֆունկցիաներ |3. ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԽՈՍՔԱՅԻՆ |
|b167 Լեզվի հոգեկան ֆունկցիաներ |ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ / s310- |
|b172 Հաշվարկներ կատարելու |s399 |
|ֆունկցիաներ |s310 Քթի կառուցվածք |
|b176 Համալիր շարժումները |s320 Բերանի կառուցվածք |
|հաջորդաբար կատարելու հոգեկան |s330 Ըմպանի կառուցվածք |
|ֆունկցիա |s340 Կոկորդի կառուցվածք |
|b180 Սեփական «ես»-ի |s398 Ձայնային և խոսքային |
|ճանաչողության և ժամանակի |ապարատները /այլ ճշտված |
|զգացողության ֆունկցիաներ |s399 Ձայնային և խոսքային |
|b189 Առանձնահատուկ հոգեկան |ապարատները /չճշտված |
|ֆունկցիաներ` /այլ ճշտված և | |
|չշտված |4. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ԻՄՈՒՆԱՅԻՆ ԵՎ |
|b198 Հոգեկան ֆունկցիաներ/ այլ |ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ |
|ճշտված |ԿԱՌՈՒՑՎԱԾՔ /s410-s499 |
|b199 Հոգեկան |s410 Սրտանոթային համակարգի |
|ֆունկցիաներ`/չճշտված |կառուցվածք |
| |s420 Իմունային համակարգի |
|3. ԶԳԱՅԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ ԵՎ ՑԱՎ |կառուցվածք |
| |s430 Շնչառական համակարգի |
|1) Տեսողության ֆունկցիաները և |կառուցվածք |
|տեսողության հետ կապված |s498 Սրտանոթային, իմունային և |
|ֆունկցիաները |շնչառական համակարգերի |
|b210 Տեսողության ֆունկցիաներ |կառուցվածքներ/այլ ճշտված |
|b215 Աչքի օժանդակ ապարատի |s499 Սրտանոթային, իմունային և |
|ֆունկցիաներ |շնչառական համակարգերի |
|b220 Աչքի և դրա օժանդակ ապարատի |կառուցվածքներ/չճշտված |
|հետ կապված զգացողություններ | |
|b229 Տեսողության և դրա հետ |5. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, |
|կապված ֆունկցիաներ` այլ ճշտված և |ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԶԱՏԻՉ |
|չճշտված |ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
| |/s510-s599 |
|2) Լսողության և անդաստակային |s510 Թքագեղձերի կառուցվածք |
|ապարատի ֆունկցիաները /b230-249 |s520 Կերակրափողի կառուցվածք |
|b230 Լսողության ֆունկցիաներ b235 |s530 Ստամոքսի կառուցվածք |
|Անդաստակային ապարատի ֆունկցիաներ |s540 Աղիքների կառուցվածք |
|b240 Լսողության և անդաստակային |s550 Ենթաստամոքսային գեղձի |
|ապարատի ֆունկցիաների հետ կապված |կառուցվածք |
|զգացողություններ |s560 Լյարդի կառուցվածք |
|b249 Լսողություն և անդաստակային |s570 Լեղապարկի և լեղածորակների |
|ապարատի ֆունկցիաներ` այլ ճշտված և |կառուցվածք |
|չճշտված |s580 Ներզատիչ գեղձերի |
| |կառուցվածք |
|3) Լրացուցիչ զգայական |s598 Մարսողական համակարգի, |
|ֆունկցիաներ /b250-b279 |նյութափոխանակության, ներզատիչ |
|b250 Համի զգացողության ֆունկցիա |համակարգի կառուցվածքներ/այլ |
|b255 Հոտառության ֆունկցիա |ճշտված |
|b260 Պրոպրիոցեպտիվ զգացողության |s599 Մարսողության համակարգի, |
|ֆունկցիա |նյութափոխանակության, ներզատիչ |
|b265 Շոշափելիքի ֆունկցիա |համակարգերի կառուցվածքներ/չճշտված |
|b270 Զգայական ֆունկցիաներ, որոնք | |
|կապված են ջերմաստիճանի և այլ |6. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ |
|գրգռիչների հետ |ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ |
|b279 Լրացուցիչ զգայական |/s610-s699 |
|ֆունկցիաներ` այլ ճշտված և |s610 Միզային համակարգի |
|չճշտված |կառուցվածք |
| |s620 Կոնքի հատակի կառուցվածքը |
|4) Ցավ /b280-b299 |s630 Վերարտադրողական համակարգի |
|b280 Ցավի զգացողություն |կառուցվածք |
|b289 Ցավի զգացողություն` այլ |s698 Միզասեռական և |
|ճշտված և չճշտված |վերարտադրողական համակարգերի |
|b298 Զգայական ֆունկցիաներ և ցավ` |կառուցվածքներ/այլ ճշտված |
|այլ ճշտված |s699 Միզասեռական և |
|b299 Զգայական ֆունկցիաներ և ցավ` |վերարտադրողական համակարգերի |
|չճշտված |կառուցվածքներ/չճշտված |
| | |
|4. ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԽՈՍՔԱՅԻՆ |7. ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ |
|ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ /b310-b399 |ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ /s710-s799 |
|b310 Ձայնային ֆունկցիաներ |s710 Գլխի և պարանոցի շրջանի |
|b320 Արտասանական ֆունկցիաներ |կառուցվածք |
|b330 Խոսքի սահունության և ռիթմի |s720 Ուսագոտու կառուցվածք |
|ֆունկցիաներ |s730 Վերին վերջույթների |
|b340 Այլ վոկալիզացիայի |կառուցվածք |
|ֆունկցիաներ |s740 Կոնքագոտու կառուցվածք |
|b398 Ձայնային և խոսքային |s750 Ստորին վերջույթների |
|ֆունկցիաներ` այլ ճշտված |կառուցվածք |
|b399 Ձայնային և խոսքային |s760 Իրանի կառուցվածք |
|ֆունկցիաներ` |s770 Ոսկրամկանային համակարգի |
|չճշտված |լրացուցիչ մասեր |
| |s798 Հենաշարժական համակարգ /այլ |
|5. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ, ՀԵՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ |ճշտված |
|ԻՄՈՒՆԱՅԻՆ ԵՎ ՇՆՉԱՌԱԿԱՆ |s799 Հենաշարժական համակարգը |
|ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b410- |/չճշտված |
|b499 | |
| |8. ՄԱՇԿԸ ԵՎ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ |
|1) Սրտանոթային համակարգի |/s810-s899 |
|ֆունկցիաները /b410-b429 | |
| |s810 Մաշկի հատվածների |
|b410 Սրտի ֆունկցիաներ |կառուցվածք |
|b415 Արյունատար անոթների |s820 Մաշկային գեղձերի |
|ֆունկցիաներ |կառուցվածք |
|b420 Արյան ճնշման ֆունկցիաներ |s830 Եղունգների կառուցվածք |
|b429 Սրտանոթային համակարգի |s840 Մազերի կառուցվածք |
|ֆունկցիաներ` այլ ճշտված և չճշտված|s898 Մաշկի և մաշկային |
| |հավելումները |
|2) Հեմատոլոգիական և իմունային |/այլ ճշտված |
|համակարգերի ֆունկցիաները/ b430- |s899 Մաշկի և մաշկային |
|b439 |հավելումները |
| |/չճշտված |
|b430 Հեմատոլոգիական համակարգի | |
|ֆունկցիաներ | |
|b435 Իմունային համակարգի | |
|ֆունկցիաներ | |
|b439 Հեմատոլոգիական և իմունային | |
|համակարգերի ֆունկցիաներ` այլ | |
|ճշտված և չճշտված | |
| | |
|3) Շնչառական համակարգի | |
|ֆունկցիաներ/b440-b449 | |
| | |
|b440 Շնչառական ֆունկցիաներ | |
|b445 Շնչառական մկանների | |
|ֆունկցիաներ | |
|b449 Շնչառական համակարգի | |
|ֆունկցիաներ` այլ ճշտված և | |
|չճշտված | |
| | |
|4) Սրտանոթային և շնչառական | |
|համակարգերի լրացուցիչ | |
|ֆունկցիաներ և | |
|զգացողություններ/b450-b499 | |
|b450 Լրացուցիչ շնչառական | |
|ֆունկցիաներ | |
|b455 Ֆիզիկական | |
|ծանրաբեռնվածության տանելիության | |
|ֆունկցիաներ | |
|b460 Սրտանոթային և շնչառական | |
|համակարգերի ֆունկցիաների հետ | |
|կապված զգացողություններ | |
|b469 Սրտանոթային և շնչառական | |
|համակարգերի լրացուցիչ | |
|ֆունկցիաներ և զգացողություններ` | |
|այլ ճշտված և չճշտված | |
|b498 Սրտանոթային, | |
|հեմատոլոգիական, իմունային և | |
|շնչառական համակարգերի | |
|ֆունկցիաներ` այլ ճշտված | |
|b499 Սրտանոթային, | |
|հեմատոլոգիական, իմունային և | |
|շնչառական համակարգերի | |
|ֆունկցիաներ չճշտված | |
| | |
|6. ՄԱՐՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, | |
|ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԶԱՏԻՉ | |
|ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ | |
|/ b510-b599 | |
| | |
|1) Մարսողական համակարգի հետ | |
|կապված ֆունկցիաներ /b510-b539 | |
| | |
|b510 Կլման ֆունկցիաներ | |
|b515 Մարսողական ֆունկցիաներ | |
|b520 Յուրացման ֆունկցիաներ | |
|b525 Կղման ֆունկցիաներ | |
|b530 Քաշի պահպանման ֆունկցիաներ | |
|b535 Մարսողական համակարգի հետ | |
|կապված զգացողություններ | |
|b539 Մարսողական համակարգի հետ | |
|կապված ֆունկցիաներ` այլ ճշտված և | |
|չճշտված | |
| | |
|2) Նյութափոխանակության և | |
|ներզատիչ համակարգի ֆունկցիաներ | |
|/b540-b599 | |
| | |
|b540 Ընդհանուր | |
|նյութափոխանակության ֆունկցիաներ | |
|b545 Ջրի, հանքանյութերի և | |
|էլեկտրոլիտային հավասարակշռության | |
|ֆունկցիաներ | |
|b550 Ջերմակարգավորման | |
|ֆունկցիաներ | |
|b555 Ներզատիչ գեղձերի | |
|ֆունկցիաներ | |
|b 560 Աճի կարգավորման | |
|ֆունկցիաներ | |
|b569 Նյութափոխանակության և | |
|ներզատիչ համակարգի հետ կապված | |
|ֆունկցիաներ` այլ ճշտված և | |
|չճշտված | |
|b598 Մարսողական, | |
|նյութափոխանակության և ներզատիչ | |
|համակարգերի ֆունկցիաներ` այլ | |
|ճշտված | |
|b599 Մարսողական, | |
|նյութափոխանակության և ներզատիչ | |
|համակարգերի ֆունկցիաներ/չճշտված | |
| | |
|7. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ | |
|ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b610-b639| |
| | |
|b610 Միզագոյացման ֆունկցիաներ | |
|b620 Միզարձակման ֆունկցիաներ | |
|b630 Միզային համակարգի | |
|ֆունկցիաների հետ կապված | |
|զգացողություններ | |
|b639 Միզային համակարգի | |
|ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված | |
| | |
|1) Սեռական և վերարտադրողական | |
|համակարգերի ֆունկցիաներ | |
|(b640-b699) | |
| | |
|b640 Սեռական համակարգի | |
|ֆունկցիաներ | |
|b650 Դաշտանային ֆունկցիաներ | |
|b660 Որդեծնական ֆունկցիաներ | |
|b670 Սեռական համակարգի և | |
|վերարտադրողական համակարգի | |
|ֆունկցիաների հետ կապված | |
|զգացողություններ | |
|b679 Սեռական և վերարտադրողական | |
|համակարգերի ֆունկցիաներ` այլ | |
|ճշտված և չճշտված | |
|b698 Միզասեռական և | |
|վերարտադրողական ֆունկցիաներ/ այլ | |
|ճշտված | |
|b699 Միզասեռական և | |
|վերարտադրողական ֆունկցիաներ/ | |
|չճշտված | |
| | |
|8. ՆՅԱՐԴԱՄԿԱՆԱՅԻՆ ԵՎ ՀԵՆԱՇԱՐԺԱԿԱՆ | |
|ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ /b710-b799| |
| | |
|1) Հոդերի և ոսկորների | |
|ֆունկցիաներ /b710-b729 | |
| | |
|b710 Հոդերի շարժողականության | |
|ֆունկցիաներ | |
|b715 Հոդերի ամրության | |
|ֆունկցիաներ | |
|b720 Ոսկորների շարժողականության | |
|ֆունկցիաներ | |
|b729 Հոդերի և ոսկորների | |
|ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված | |
| | |
|2) Մկանային ֆունկցիաներ/b730- | |
|b749 | |
| | |
|b730 Մկանային ուժի ֆունկցիաներ | |
|b735 Մկանային տոնուսի | |
|ֆունկցիաներ | |
|b740 Մկանային ծանրաբեռնվածության | |
|ֆունկցիաներ | |
|b749 Մկանային ֆունկցիաներ/այլ | |
|ճշտված և չճշտված | |
| | |
|3) Հենաշարժական համակարգի | |
|ֆունկցիաներ /b750-b789 | |
| | |
|b750 Շարժողական ռեֆլեքսի | |
|ֆունկցիաներ | |
|b755 Ակամա շարժողական ռեակցիայի | |
|ֆունկցիաներ | |
|b760 Կամային շարժումների | |
|վերահսկողության ֆունկցիաներ | |
|b765 Ակամա շարժողական | |
|ֆունկցիաներ | |
|b770 Քայլվածքի ձևի ֆունկցիաներ | |
|b780 Մկանների և հենաշարժական | |
|համակարգի ֆունկցիաների հետ | |
|կապված զգացողություններ | |
|b789 Հենաշարժական համակարգի | |
|ֆունկցիաներ/այլ ճշտված և չճշտված | |
|b798 Նյարդամկանային և | |
|հենաշարժական համակարգի | |
|ֆունկցիաներ/այլ ճշտված | |
|b799 Նյարդամկանային և | |
|հենաշարժական համակարգի | |
|ֆունկցիաներ/ չճշտված | |
| | |
|9. ՄԱՇԿԻ ԵՎ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ | |
|ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ | |
|/b810-b899 | |
| | |
|1) Մաշկի ֆունկցիաներ /b810-b849 | |
| | |
|b810 Մաշկի պաշտպանական | |
|ֆունկցիաներ | |
|b820 Մաշկի վերականգնողական | |
|ֆունկցիաներ | |
|b830 Մաշկի այլ ֆունկցիաներ | |
|b840 Մաշկի հետ կապված | |
|զգացողություններ | |
|b849 Մաշկի ֆունկցիաներ/այլ | |
|ճշտված և չճշտված | |
| | |
|2) Մազերի և եղունգների | |
|ֆունկցիաներ /b850-b899 | |
| | |
|b850 Մազերի ֆունկցիաներ | |
|b860 Եղունգների ֆունկցիաներ | |
|b869 Մազերի և եղունգների | |
|ֆունկցիաներ | |
|/այլ ճշտված և չճշտված | |
|b898 Մաշկի և մաշկային | |
|հավելումների համակարգերի | |
|ֆունկցիաներ /այլ ճշտված | |
|b899 Մաշկի և մաշկային | |
|հավելումների ֆունկցիաներ/չճշտված | |
|__________________________________|__________________________________|
|Գործունեություն և մասնակցություն |Միջավայրային գործոններ - e |
|- d | |
|__________________________________|__________________________________|
|1. ՍՈՎՈՐԵԼԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ |1. ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ/ |
|ԿԻՐԱՌԵԼԸ /d110-d199 |e110-e199 |
| | |
|1) Զգայարանների նպատակային |e110 Անձնական սպառման արտադրանք |
|օգտագործումը /d110-d129 |կամ նյութեր |
| |e115 Առօրյա կյանքում անձնական |
|d110 Դիտել |օգտագործման արտադրանք և |
|d115 Լսել |տեխնոլոգիաներ |
|d120 Այլ զգայարանների նպատակային |e120 Շենքային պայմաններում և |
|օգտագործումը |դրսում անձի շարժունակության և |
|d129 Զգայարանների նպատակային |տեղաշարժման համար նախատեսված |
|օգտագործումը /այլ ճշտված և | արտադրանք և տեխնոլոգիաներ |
|չճշտված |e125 Հաղորդակցության համար |
| |նախատեսված արտադրանք և |
|2) Սովորելու հիմնական |տեխնոլոգիաներ |
|կարողությունը /d130-d159 |e130 Կրթության համար անհրաժեշտ |
| |ապրանքներ և տեխնոլոգիաներ |
|d130 Ընդօրինակելը |e135 Աշխատելու համար նախատեսված |
|d 131 Առարկաների հետ |ապրանք և տեխնոլոգիաներ |
|գործողություններ կատարելու |e140 Մշակույթի, հանգստի ու |
|միջոցով սովորելը |սպորտի համար անհրաժեշտ |
|d132 Տեղեկություններ հավաքելը |արտադրանք և տեխնոլոգիաներ |
|d133 Լեզու սովորելը |e145 Կրոնի և հոգևոր կյանքի |
|d 134 Լրացուցիչ լեզու սովորելը |համար անհրաժեշտ արտադրանք և |
|d135 Կրկնելու միջոցով սովորելը |տեխնոլոգիաներ |
|d140 Սովորել կարդալ |e150 Հանրային օգտագործման |
|d145 Սովորել գրել |շինությունների դիզայնի, |
|d150 Սովորել հաշվել |նախագծման և շինարարության համար |
|d155 Ձեռք բերել հմտություններ |անհրաժեշտ ապրանքներ և |
|d159 Սովորելու հիմնական |տեխնոլոգիաներ |
|կարողություն |e155 Մասնավոր օգտագործման |
|/այլ ճշտված և չճշտված | շինությունների դիզայնի, |
| |նախագծման և շինարարության համար |
|3) Գիտելիքները կիրառելը /d160- |անհրաժեշտ ապրանքներ և |
|d199 |տեխնոլոգիաներ |
| |e160 Հողի բարեկարգման/յուրացման |
|d160 Կենտրոնացնել ուշադրությունը |համար անհրաժեշտ ապրանքներ և |
|d161 Ուշադրություն ուղղորդելը |ծառայություններ |
|d163 Մտածել |e165 Գույք |
|d166 Կարդալ |e198 Ապրանքներ և |
|d170 Գրել |տեխնոլոգիաներ/այլ ճշտված |
|d172 Հաշվել |e199 Ապրանքներ և |
|d175 Խնդիրներ լուծել |տեխնոլոգիաներ/չճշտված |
|d177 Որոշումներ ընդունել | |
|d179 Գիտելիքներ կիրառել/այլ |2. ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԵՎ ԱՅԴ |
|ճշտված և չճշտված |ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՄԱՐԴԱԾԻՆ |
| |ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ /e210-e299 |
|d198 Սովորել և գիտելիքներ | |
|կիրառել/այլ ճշտված |e210 Ֆիզիկական աշխարհագրություն |
|d199 Սովորել և գիտելիքներ |e215 Բնակչություն |
|կիրառել/չճշտված |e220 Բուսական և կենդանական |
| |աշխարհ |
|2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ |e225 Կլիմա |
|ՊԱՀԱՆՋՆԵՐ /d210-d299 |e230 Բնական երևույթներ |
| |e235 Մարդածին երևույթներ |
|d210 Առանձին առաջադրանքներ |e240 Լույս |
|կատարել |e245 Ժամանակային |
|d220 Համալիր առաջադրանքներ |փոփոխություններ |
|կատարել |e250 Ձայն |
|d230 Կազմակերպել առօրյա կյանքը |e255 Վիբրացիա |
|d240 Սթրես և այլ տեսակի |e260 Օդի որակ |
|հոգեբանական լարվածությունը |e298 Շրջակա բնական միջավայր և |
|կառավարել |այդ միջավայրի վրա մարդածին |
|d250 Սեփական վարքագիծը կառավարել |ազդեցություն/այլ ճշտված |
|d298 Ընդհանուր առաջադրանքներ և |e299 Շրջակա բնական միջավայր և |
|պահանջներ/այլ ճշտված |այդ միջավայրի վրա մարդածին |
|d299 Ընդհանուր առաջադրանքներ և |ազդեցություն/չճշտված |
|պահանջներ/ չճշտված | |
| |3. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ |
|3. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ/d310-d399 |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ /e310-e399 |
| | |
|1) Ընկալման ունակությունը |e310 Անմիջական ընտանիք |
|հաղորդակցվելիս/d310-d329 |e315 Մերձավոր ազգականներ |
| |e320 Ընկերներ |
|d310 Հաղորդակցվելիս բանավոր |e325 Ծանոթներ, հասակակիցներ, |
|հաղորդակցություններ ընկալելը |գործընկերներ, հարևաններ և |
|d315 Հաղորդակցվելիս ոչ վերբալ |համայնքի անդամներ |
|հաղորդակցություններ ընկալելը |e330 Ղեկավար անձինք |
|d320 Հաղորդակցվելիս ժեստերի |e335 Ենթակայության տակ գտնվող |
|ֆորմալ լեզվով |անձինք |
|հաղորդագրություններ ընկալելը |e340 Անձնական խնամքի |
|d325 Հաղորդակցվելիս գրավոր |ծառայություններ մատուցող անձինք |
|հաղորդակցություններ ընկալելը |իրականացնող անձինք և անձնական |
|d329 Ընկալման ունակությունը |օգնականներ |
|հաղորդակցվելիս/այլ ճշտված և |e345 Անծանոթներ |
|չճշտված |e350 Ընտանի կենդանիներ |
| |e355 Առողջապահական ոլորտի |
|2) Արտաբերման ունակություն |մասնագետներ |
|հաղորդակցվելիս (d330-d349) |e360 Այլ մասնագետներ |
| |e398 Աջակցություն և |
|d330 Խոսել |հարաբերություններ/այլ ճշտված |
|d331 Նախախոսքային փուլ |e399 Աջակցություն և |
|d332 Երգել |հարաբերություններ/չճշտված |
|d335 Ոչ վերբալ | |
|հաղորդակցություններ կազմելը |4. ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ |
|d340 Ժեստերի ֆորմալ լեզվով |ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ /e410-e499 |
|հաղորդագրություններ փոխանցելը | |
|d345 Գրավոր հաղորդագրություններ |e410 Անմիջական ընտանիքի |
|կազմելը |անդամների անձնական վերաբերմունք |
|d349 Արտաբերման ունակությունը |e415 Մերձավոր ազգականների |
|հաղորդակցվելիս այլ ճշտված և |անձնական դիրքորոշումներ e420 |
|չճշտված |Ընկերների անձնական |
| |դիրքորոշումներ |
|3) Զրույց և հաղորդակցության |e425 Ծանոթների, հասակակիցների, |
|սարքերի և միջոցներ օգտագործում/ |գործընկերների, հարևանների և |
|d350- d369 |համայնքի անդամների անձնական |
| |դիրքորոշումներ |
|d350 Զրույց |e430 Ղեկավար անձանց անձնական |
|d355 Քննարկում |դիրքորոշում |
|d360 Հաղորդակցության սարքերի և |e435 Ենթակայության տակ գտնվող |
|մեթոդներ օգտագործելը |անձանց անձնական դիրքորոշում |
|d369 Զրույց և հաղորդակցության |e440 Անձնական խնամքի |
|սարքեր և միջոցներ |ծառայություն մատուցող անձանց և |
|օգտագործելը/այլ ճշտված և չճշտված |անձնական |
|d398 Հաղորդակցություն/այլ ճշտված |օգնականների անձնական |
|d399 Հաղորդակցություն/չճշտված |վերաբերմունք |
| |e445 Անծանոթների անձնական |
|4. ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ /d410-d499 |դիրքորոշումներ |
| |e450 Առողջապահական ոլորտի |
|1) Մարմնի դիրք փոփոխել և |մասնագետների անձնական |
|պահպանել/d410-d429 |դիրքորոշում |
| |e455 Այլ մասնագետների անձնական |
|d410 Փոփոխել մարմնի հիմնական |դիրքորոշումներ |
|դիրքը |e460 Հասարակության |
|d415 Պահպանել մարմնի դիրքը |դիրքորոշումներ |
|d420 Տեղափոխվել |e465 Սոցիալական նորմեր, |
|d429 Մարմնի դիրք փոփոխել և |գործելակերպեր և |
|պահպանել/այլ ճշտված և չճշտված |գաղափարախոսություններ |
| |e498 Դիրքորոշում /այլ ճշտված |
|2) Առարկաներ տանել, տեղաշարժել և |e499 Դիրքորոշում/չճշտված |
|բանեցնել/d430-d449 | |
| |5. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԵՐ |
|d430 Առարկաներ բարձրացնել և |ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ /e510-e599 |
|տանել | |
|d435 Առարկաներ տեղաշարժել ստորին |e510 Սպառման ապրանքների |
|վերջույթներով |արտադրության համար նախատեսված |
|d440 Դաստակի նուրբ շարժումներ |ծառայություններ, համակարգեր և |
|կատարել | այդ ոլորտի քաղաքականություն |
|d445 Դաստակի և բազուկների |e515 Ճարտարապետական և |
|օգտագործում |շինարարական ծառայություններ, |
|d446 Ոտնաթաթի նուրբ շարժումներ |համակարգեր և այդ ոլորտի |
|կատարել |քաղաքականություն |
|d449 Առարկաներ տանելը, |e520 Բաց տարածքների պլանավորման |
|տեղաշարժելը և բանեցնելը/այլ |ծառայություններ, համակարգեր և |
|ճշտված և չճշտված |այլ ոլորտի քաղաքականություն |
| |e525 Բնակարանային ծառայություններ,|
|3) Քայլել և տեղաշարժվել/d450- |համակարգեր և այդ ոլորտի |
|d469 |քաղաքականություն |
| |e530 կենցաղի սպասարկման |
|d450 Քայլել |ծառայություններ համակարգեր և |
|d455 Տեղաշարժվել |այդ ոլորտի քաղաքականություն |
|d460 Տեղաշարժվել տարբեր |e535 Հաղորդակցության |
|վայրերում |ծառայություններ, համակարգեր և |
|d465 Տեղաշարժվել հատուկ սարքերի |այդ ոլորտի քաղաքականություն |
|օգնությամբ |e540 Տրանսպորտային |
|d469 Քայլել և տեղաշարժվել/այլ |ծառայություններ, համակարգեր և |
|ճշտված և չճշտված |այդ ոլորտի քաղաքականություն |
| |e545 Քաղաքացիական պաշտպանության |
|4) Տեղաշարժվել փոխադրամիջոցի |ծառայություններ, համակարգեր և |
|օգնությամբ/d470-d499 |այդ ոլորտի քաղաքականություն |
| |e550 Իրավաբանական |
|d470 Փոխադրամիջոցից օգտվել |ծառայություններ, համակարգեր և |
|d475 Փոխադրամիջոց վարել |այդ ոլորտի քաղաքականություն |
|d480 Օգտագործել կենդանիներին` |e555 Միավորների և |
|որպես փոխադրամիջոց |կազմակերպությունների կողմից |
|d489 Տեղաշարժվել փոխադրամիջոցի |մատուցվող ծառայություններ, |
|օգնությամբ/ այլ ճշտված և չճշտված |համակարգեր և այդ ոլորտի |
|d498 Շարժունակություն/այլ ճշտված |քաղաքականություն |
|d499 Շարժունակություն/չճշտված |e560 Զանգվածային |
| |լրատվամիջոցների |
|5. ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՒՄ /d510-d599 |ծառայություններ, համակարգեր և |
| |այդ ոլորտի քաղաքականություն |
|d510 Լվացվել |e565 Տնտեսական ծառայություններ, |
|d520 Խնամել մարմինը |համակարգեր և այդ ոլորտի |
|d530 Բնական կարիքները հոգալ |քաղաքականություն |
|d540 Հագնվել |e570 Սոցիալական ապահովության |
|d550 Ուտել |ծառայություններ, համակարգեր և |
|d560 Խմել |այդ ոլորտի քաղաքականություն |
|d570 Հոգալ սեփական առողջության |e575 Ընդհանուր սոցիալական |
|մասին |աջակցության ծառայություններ, |
|d 571 Սեփական անվտանգության |համակարգեր և այդ ոլորտի |
|մասին հոգալ |քաղաքականություն |
|d598 Ինքնասպասարկում/այլ ճշտված |e580 Առողջապահական |
|d599 Ինքնասպասարկում/այլ չճշտված |ծառայություններ, համակարգեր և |
| |այդ ոլորտի քաղաքականություն |
|6. ԿԵՆՑԱՂԸ |e585 Կրթության և վերապատրաստման |
|/d610-d699 |ծառայություններ, համակարգեր և |
| |այդ ոլորտի քաղաքականություն |
|1) Ձեռք բերել առաջին անհրաժեշտ |e590 Աշխատանքի և զբաղվածության |
|պարագաներ/d610-d629 |ծառայություններ, համակարգեր և |
| |այդ ոլորտի քաղաքականություն |
|d610 Ձեռք բերել կացարան |e595 Քաղաքական ծառայություններ, |
|d620 Ձեռք բերել ապրանքներ և |համակարգեր և այդ դաշտի |
|ծառայություններ |քաղաքականություն |
|d629 Ձեռք բերել առաջին անհրաժեշտ |e598 Ծառայություններ, |
|պարագաներ/այլ ճշտված և չճշտված |համակարգեր և ոլորտային |
| |քաղաքականություն/ այլ ճշտված |
|2) Կենցաղային գործեր/d630-d649 |e599 Ծառայություններ, |
| |համակարգեր և ոլորտային |
|d630 Պատրաստել ուտեստներ |քաղաքականություն/չճշտված |
|d640 Տնային գործեր կատարել | |
|d649 Կենցաղային գործեր/այլ | |
|ճշտված և չճշտված | |
| | |
|3) Հոգ տանել կենցաղային իրերի | |
|մասին և օգնել այլոց/d650-d699 | |
| | |
|d650 Հոգ տանել կենցաղային իրերի | |
|մասին | |
|d660 Օգնել այլ անձանց | |
|d669 Հոգ տանել կենցաղային իրերի | |
|մասին և օգնել այլոց/այլ ճշտված և | |
|չճշտված | |
|d698 Կենցաղ /այլ ճշտված | |
|d699 Կենցաղ /չճշտված | |
| | |
|7. ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՇՓՈՒՄ ԵՎ | |
|ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ /d710-d799 | |
| | |
|1) Ընդհանուր միջանձնային | |
|փոխհարաբերություններ/d710-d729 | |
| | |
|d710 Հիմնական միջանձնային | |
|հարաբերություններ | |
|d720 Բարդ միջանձնային | |
|փոխհարաբերություններ | |
|d729 Ընդհանուր միջանձնային | |
|փոխհարաբերություններ/այլ ճշտված | |
|և չճշտված | |
| | |
|2) Հատուկ միջանձնային | |
|հարաբերություններ/d730-d799 | |
| | |
|d730 Անծանոթների հետ | |
|հարաբերություններ | |
|d740 Ֆորմալ հարաբերություններ | |
|d750 Ոչ Ֆորմալ սոցիալական | |
|հարաբերություններ | |
|d760 Ընտանեկան հարաբերություններ | |
|d770 Ինտիմ հարաբերություններ | |
|d779 Կոնկրետ միջանձնային | |
|հարաբերություններ/այլ ճշտված և | |
|չճշտված | |
|d798 Միջանձնային շփումներ և | |
|հարաբերություններ/այլ ճշտված | |
|d799 Միջանձնային շփումներ և | |
|հարաբերություններ/չճշտված | |
| | |
|8. ԿՅԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԸ | |
|/d810-d899 | |
| | |
|1) Կրթություն/d810-d839 | |
| | |
|d810 Ոչ ֆորմալ կրթություն | |
|d815 Նախադպրոցական կրթություն | |
|d816 Նախադպրոցական կյանք և դրա | |
|հետ կապված գործունեություն | |
|d820 Դպրոցական կրթություն | |
|d825 Նախնական մասնագիտական | |
|ուսուցում | |
|d830 Բարձրագույն կրթություն | |
|d835 Դպրոցական կյանք և դրա հետ | |
|կապված գործունեություն | |
|d839 Կրթություն/այլ ճշտված և | |
|չճշտված | |
| | |
|2) Աշխատանք և | |
|զբաղվածություն/d840-d859 | |
| | |
|d840 Անհատական մասնագիտական | |
|ուսուցում/աշխատանքին | |
|նախապատրաստվելը/ | |
|d845 Աշխատանք գտնելը, պահպանումը | |
|և աշխատանքից ազատում | |
|d850 Վարձատրվող աշխատանք | |
|d855 Չվարձատրվող աշխատանք | |
|d859 Աշխատանք և | |
|զբաղվածություն/այլ ճշտված և | |
|չճշտված | |
d880 խաղերի մեջ ներգրավվելը
| | |
|3) Տնտեսական գործունեություն | |
|/d860-d899 | |
| | |
|d860 Հիմնական տնտեսական | |
|գործարքներ | |
|d865 Բարդ տնտեսական գործարքներ | |
|d870 Տնտեսական ինքնաբավություն | |
|d879 Տնտեսական | |
|գործունեություն/այլ ճշտված և | |
|չճշտված | |
|d898 Կյանքի հիմնական | |
|բնագավառներ/այլ ճշտված | |
|d899 Կյանքի հիմնական | |
|բնագավառներ/չճշտված | |
| | |
|9. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ | |
|ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՅԱՆՔ /d910- d999 | |
| | |
|d910 Համայնքային կյանք | |
|d920 Հանգիստ և ժամանց | |
|d930 Կրոն և հոգևոր կյանք | |
|d940 Մարդու իրավունքներ | |
|d950 Քաղաքական կյանք և | |
|քաղաքացիություն | |
|d998 Համայնքային, սոցիալական և | |
|քաղաքացիական կյանք/այլ ճշտված | |
|d999 Համայնքային, սոցիալական և | |
|քաղաքացիական կյանք/չճշտված | |
._____________________________________________________________________.
(1-ին աղյուսակը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
6. Ծածկագիրը ներառում է սույն հավելվածի 4-րդ կետում նշված յուրաքանչյուր ոլորտին համապատասխանող լատիներեն տառը և N 1 աղյուսակում ներկայացված բաղադրիչին (մեկ նիշ) և ենթաբաղադրիչին (երկու նիշ) համապատասխանող թվերը:
7. Յուրաքանչյուր ծածկագիր գնահատվում է որակիչով: Որակիչը ծածկագրից բաժանվում է կետով, արտահայտվում է 0-4 նիշերով և նշվում է արաբական «0», «1», «2» «3», «4» թվանշանների միջոցով` հիմք ընդունելով մեթոդական ուղեցույցները: Ծածկագիրը և որակիչը միասին նկարագրում են համապատասխան ոլորտը, խանգարման և/կամ սահմանափակման աստիճանը (նաև տոկոսային արտահայտությամբ): N 2 աղյուսակում ներկայացված են ֆունկցիոնալության սահմանափակման շեմերն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման:
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում