Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 154- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2024 թվականի N 597-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» N 154-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի են երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին (այսուհետ` ԽՀՄ)` երեխաների` պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով:».

i

2) 6-րդ կետի 1-ին ենթակետում «խնամակալության և հոգաբարձության մարմնին» բառերը փոխարինել «ԽՀՄ-ին» բառերով, «(այսուհետ` ԽՀՄ)» բառերը հանել.

i

3) 7-րդ կետում «տարածքային» բառը փոխարինել «երեխայի բնակության վայրի» բառերով.

4) 8-րդ կետը «3-րդ կետի» բառերից առաջ լրացնել «2-րդ կետով և» բառերով.

i

5) 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

i

«8.1. Արտերկիր մեկնելու նպատակով հաստատությունից, ՆՄՄԿ-ից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի` արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է սույն կարգով սահմանված գործողություններ` սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:».

i

6) 9-րդ կետում «վերաբերյալ» բառից առաջ լրացնել «կամ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների» բառերով.

i

7) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով.

«12.1. Յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը ԽՀՄ-ն հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն) է ներկայացնում Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մյուս մարզերում` տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին` պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ: Հաշվետվությունը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և ՀՀ մարզպետերի աշխատակազմերը, ամփոփված հաշվետվությանը կցելով համապատասխան վերլուծությունը և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկությունը, ներկայացնում են նախարարությանը:

12.2. Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա` մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, ԽՀՄ-ն հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, մյուս մարզերում` տվյալ մարզի մարզպետի աշխատակազմին` պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների վերաբերյալ սույն կարգի 9-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման և երեխաների թվի վերաբերյալ:

12.3. Սույն կարգի 12.1-ին և 12.2-րդ կետերով սահմանված հաշվետվությունները հնարավոր է ներբեռնել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային համակարգ, և դրանք հասանելի են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, այդ թվում` Միասնական սոցիալական ծառայությանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2024
N 597-Ն
Որոշում