(ուժը կորցրել է 08.11.05 թիվ 168-Ն որոշում)
i
(2-րդ անգամ ուժը կորցրել է 01.11.13 թիվ 374-Ն որոշում)
600.0042.020802
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 08 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60002136
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հունիսի 2002 թվականի N 42-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետը և 26-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգ» N 10.1 հավելվածը (հավելված):
i
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի» ամբողջ տեքստում «N 10 հավելված» բառերը փոխարինել «N 10.1 հավելված» բառերով:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգ» N 10 հավելվածը:
4. Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստացած և լիցենզիայի գործողության ժամկետը չլրացած լիցենզավորված անձինք, սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի N 4 որոշմամբ ներկայացված ֆինանսական երաշխիքները կարող են համապատասխանեցնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի պահանջներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2002 թվականի
հունիսի 20-ի N 42-Ն որոշմամբ
Հավելված N 10.1
ՀՀ էներգետիկայի
կարգավորող հանձնաժողովի
2002 թվականի հունվարի 30-ի
N 4 որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
Սույն կարգով սահմանվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) ֆինանսական երաշխիքների ներկայացման ընթացակարգը և ձևը:
1. Ֆինանսական երաշխիք է համարվում սույն կարգին համապատասխան հաշվարկված և ձևակերպված որոշակի գումարը, որը ներկայացվում է էներգետիկայի բնագավառում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու հայտով հանձնաժողով դիմած անձի կողմից` ի վկայություն լիցենզիայի պայմանների պահպանման պատրաստականության և վճարունակության:
2. Լիցենզավորվող անձանց համար ֆինանսական երաշխիքի հաշվարկման բազա է սահմանվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի չափը:
3. Ֆինանսական երաշխիքի մեծությունը սահմանվում է կառուցվող կամ վերականգնվող արտադրական հզորությունների դրվածքային հզորության համապատասխան` ըստ ստորև բերված սանդղակի.
._______________________________________________________________.
| N |Կառուցվող կամ վերականգնվող |Ներկայացվող ֆինանսական |
| |արտադրական հզորության մեծությունը |երաշխիքի չափը |
|___|__________________________________|________________________|
| 1 | 1 - 500 կվտ |բազային տուրքի հինգ |
| | |հարյուրապատիկը |
| 2 | 501 - 1000 կվտ |բազային տուրքի |
| | |հազարապատիկը |
| 3 | 1001 - 2500 կվտ |բազային տուրքի երկու |
| | |հազարապատիկը |
| 4 | 2501 - 5000 կվտ |բազային տուրքի երեք |
| | |հազարապատիկը |
| 5 | 5001 -10000 կվտ |բազային տուրքի չորս |
| | |հազարապատիկը |
| 6 | 10001 կվտ-ից ավելի |բազային տուրքի հինգ |
| | |հազարապատիկը |
._______________________________________________________________.
4. Լիցենզավորված անձը սույն կարգի 3-րդ կետով սահմանված սանդղակի համաձայն հաշվարկված ֆինանսական երաշխիքի չափով գումարը կանխիկ կամ ոչ կանխիկ մուտքագրում է որևէ հեղինակավոր բանկի (հանձնաժողովի հետ համաձայնեցված) դեպոզիտային հատուկ հաշվին և հանձնաժողով ներկայացնում դեպոզիտային պայմանագիրն ու բանկի կողմից տրված երաշխիքը:
5. Բանկի երաշխիքային նամակում պարտադիր նշվում են.
ա) բանկի և լիցենզավորված անձի պարտավորությունները` առանց հանձնաժողովի որոշման և (կամ) գրավոր թույլտվության նշված դեպոզիտային հաշվեհամարի գումարը չնվազեցնելու վերաբերյալ.
բ) բանկի պարտավորությունը` լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիցենզիայի գործողության ընթացքում լիցենզավորված գործունեություն չծավալելու դեպքում, լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց հետո հանձնաժողովի որոշման և (կամ) գրավոր թույլտվության հիման վրա և նրանում նշված ժամկետում ֆինանսական երաշխիքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին.
գ) դեպոզիտի ժամկետը, որը պետք է համընկնի գործունեության լիցենզիայի ժամկետի հետ.
դ) դեպոզիտային պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից լիցենզիա տրամադրելու պահից և գործում է մինչև լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը:
6. Դեպոզիտային պայմանագիրն ու երաշխիքային նամակը լիցենզիա ստանալու հայտի հետ միասին ներկայացվում են հանձնաժողով:
7. Լիցենզավորված անձը կարող է ազատ տնօրինել դեպոզիտային հաշվում պահվող գումարի տոկոսներից առաջացող գումարը:
8. Լիցենզիայի պայմանները լիովին և սահմանված ժամկետներում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում հանձնաժողովը, լիցենզավորվող անձի դիմումի համաձայն, կայացնում է որոշում կամ տալիս է գրավոր թույլտվություն` ֆինանսական երաշխիքը կազմող գումարը լիցենզավորվող անձին վերադարձնելու մասին:
9. Այն դեպքերում, երբ օբյեկտիվ պատճառներով (Ֆինանսական միջոցների սղության և այլն) լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետներում չեն կատարվում, հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, որպես բացառիկ միջոց, նախահաշվով նախատեսված աշխատանքների ծավալի առնվազն 60,0 տոկոսի կատարման դեպքում, լիցենզավորված գործունեությունն իրականացնելու նպատակով կարող է ընդունել ֆինանսական երաշխիքը վաղաժամկետ վերադարձնելու մասին որոշում` պայմանով, որ այն կօգտագործվի բացառապես կառուցման (վերականգնման) աշխատանքների համար:
10. Սույն կարգով սահմանված ֆինանսական երաշխիքը չի պահանջվում, եթե գործունեության լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը հանձնաժողով է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված բյուջետային երաշխիք:
11. Գործունեության լիցենզիա ստանալու համար որպես ֆինանսական երաշխիք կարող է համարվել որևէ հեղինակավոր ֆինանսական կամ այլ կազմակերպության, ներդրումային հիմնադրամի կողմից տրված երաշխավորագիրը, որով անձը կամ երաշխավորողը պարտավորվում է իր կամ լիցենզավորվող անձի կողմից լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգով սահմանված գումարը, հանձնաժողովի որոշման հիման վրա, փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
12. Եթե հանձնաժողով դիմած անձը նախկինում հանձնաժողովից ստացել է էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության (այդ թվում նաև` համակցված) լիցենզիա, ապա ֆինանսական երաշխիք կարող է համարվել նաև այդ անձի սեփականությունը հանդիսացող և էլեկտրական ու (կամ) ջերմային էներգիայի (այդ թվում նաև` համակցված) արտադրության համար անհրաժեշտ գույքը` լիցենզավորված անձի գրավոր խնդրանքի հիման վրա: Նման դեպքում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստանալու համար անձը ներկայացնում է պարտավորագիր, որով պարտավորվում է լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն կարգով սահմանված գումարը, հանձնաժողովի որոշման հիման վրա, փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: