040.1388.140902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2002 թվականի N 1388-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 898 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 898 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված ցանկում`
i
ա) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերով.
բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ընկերությունների ցանկից հանել «Դողագործ» ԲԲԸ», «Պոլիվինիլացետատ» ՓԲԸ» և «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ» տողերը.
գ) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկից հանել «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ», «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՊՓԲԸ» և «Մալաթիա» բժշկական կենտրոն» ՊՓԲԸ» տողերը և ցանկը լրացնել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՊՓԲԸ», «Երևանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ» տողերով.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ընկերությունների ցանկից հանել «Ավիավառելիքի լցավորում» ՓԲԸ», «Շինվերանորոգման վարչություն» ՓԲԸ» և «Սևան մոթել» ՊՓԲԸ» տողերը.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ընկերությունների ցանկից հանել «Ոռոգում» ՓԲԸ» տողը և ցանկը լրացնել «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ», «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ», «Արարատյան-ոռոգում» ՓԲԸ», «Էջմիածին-ոռոգում» ՓԲԸ», «Արմավիր-ոռոգում» ՓԲԸ», «Թալին-ոռոգում» ՓԲԸ», «Արզնի-Շամիրամ-ոռոգում» ՓԲԸ», «Կոտայք-ոռոգում» ՓԲԸ», «Երևան-ոռոգում» ՓԲԸ», «Շիրակ-ոռոգում» ՓԲԸ», «Մարտունի-ոռոգում» ՓԲԸ», «Սպիտակ-ոռոգում» ՓԲԸ», «Նոյեմբերյան-ոռոգում» ՓԲԸ», «Եղեգնաձոր-ոռոգում» ՓԲԸ» և «Վայք-ոռոգում» ՓԲԸ» տողերով.
զ) հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն», «Արմենպրես» ՓԲԸ» և «Արևիկ» հրատարակչություն» ՓԲԸ» տողերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ