(ուժը կորցրել է 24.10.01 ՀՕ-249)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «21» ապրիլի 1992թ. Հ.Ն-0603-I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճաններն են`
- արտակարգ և լիազոր դեսպան,
- արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,
- խորհրդական,
- առաջին քարտուղար,
- երկրորդ քարտուղար,
- երրորդ քարտուղար,
- կցորդ:
i
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճաններ շնորհելու առաջարկը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության որակավորման հանձնաժողովը:
Որակավորման հանձնաժողովի կազմը և կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Հոդված 4. Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է դիվանագիտական ծառայության այն աշխատողներին, որոնք աշխատել են համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում` կցորդ, երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար- առնվազն 3 տարի, առաջին քարտուղար, խորհրդական- առնվազն 4 տարի:
Դիվանագիտական ծառայության մեջ նշանակալից արդյունքների հասած աշխատողին կարող է նշված ժամկետից շուտ շնորհվել ավելի բարձր դիվանագիտական աստիճան:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանները շնորհվում են ցմահ:
Դիվանագիտական մյուս աստիճաններն ունեցող անձինք պահպանում են իրենց աստիճանները միայն այն դեպքում, եթե նրանք կենսաթոշակի են անցնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգից:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության նախագահը կարող է զրկել արտակարգ և լիազոր դեսպանի, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճաններից:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող է զրկել խորհրդականի, առաջին քարտուղարի, երկրորդ քարտուղարի, երրորդ քարտուղարի և կցորդի աստիճաններից:
!