Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈ ...

 

21.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 սեպտեմբերի 2023 թվականի N 897-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով և 21-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունները`

1) Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծել Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.

2) Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացնել Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը.

3) Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.

4) Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացնել Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը.

5) Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միաձուլել Արևմտյան մաքսատուն- վարչությանը և ստեղծել Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն.

6) Մաքսային հսկողության վարչությունը միաձուլել Հետբացթողումային հսկողության վարչությանը և ստեղծել Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչություն:

(1-ին կետը փոփ. 20.10.2023 թիվ 1049-Լ որոշում)

2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) հավելվածի 28-րդ կետում`

ա. 10-րդ, 19-21-րդ և 23-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 11-րդ ենթակետում «Հետբացթողումային հսկողության» բառերը փոխարինել «Հետբացթողումային հսկողության և ստուգումների» բառերով,

գ. 22-րդ ենթակետում «Արևմտյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչություն» բառերով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-26-րդ ենթակետերով.

«25) Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.

26) Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն.»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

4. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված կառուցվածքային փոփոխության ենթարկվող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը համարվում է դադարեցված սույն որոշման 1-ին կետով ստեղծվող վարչությունների հաստիքների առնվազն 50% համալրելուն հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. սեպտեմբերի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.09.2023
N 897-Լ
Որոշում