Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ...

19.10.2023 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

8 հոկտեմբերի 2021 թվականի N 495-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ, ՏԵՂԵԿԱՆՔԻ, ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի ԹԻՎ 169-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 8-րդ, 78-րդ հոդվածի 9-րդ և 81-րդ հոդվածի 8-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Հաստատել`

1) քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, համաձայն N 1 Հավելվածի,

2) Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը` համաձայն N 2 Հավելվածի,

3) Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի, վկայականի կրկնօրինակի, տեղեկանքի, ինչպես նաև ամուսնության բացակայության մասին տեղեկանքի ձևանմուշները և դրանք ստանալու դիմումի ձևանմուշը համաձայն` N 3 Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2020 թվականի մայիսի 13-ի «Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 169-Ն հրամանը:

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

    ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ            Ք. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 8-ի

N 495-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (այսուհետ` Գործակալություն) վկայականների կրկնօրինակները և տեղեկանքները տրամադրում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով և ժամկետներում:

2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ (այսուհետ` Վկայականի կրկնօրինակ) և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք (այսուհետ` Տեղեկանք) ստանալու համար դիմումը կարող է Գործակալություն ներկայացվել Գործակալության սպասարկման կենտրոնների (այսուհետ` Սպասարկման կենտրոն), ինչպես նաև Արդարադատության նախարարության https://Justice.e-gov.am` հանրային ծառայությունների մատուցման միասնական հարթակի միջոցով (այսուհետ` Էլեկտրոնային հարթակ):

(2-րդ կետը փոփ. 17.10.2023 թիվ 619-Ն հրաման)

3. Վկայականի կրկնօրինակի կամ Տեղեկանքի տրամադրման համար դիմումը կարող է ներկայացվել լիազորված անձի միջոցով բացառապես Սպասարկման կենտրոնում:

4. Վկայականի կրկնօրինակի կամ Տեղեկանքի տրամադրման դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե Սպասարկման կենտրոնին կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով տրամադրվում է դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը, օրենքով սահմանված կարգով կից ներկայացվող փաստաթղթերը, «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

5. Էլեկտրոնային հարթակով ներկայացվող դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` տեսաներածված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:

6. Վկայականի կրկնօրինակի կամ Տեղեկանքի տրամադրման համար դիմումը լրացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում սպասարկման կենտրոնի աշխատակցի կամ դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակցի կողմից` Օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու պահին և էլեկտրոնային եղանակով ստորագրվում Դիմողի կողմից (տեխնիկական անհնարինության դեպքում` դիմումն արտատպվում, ստորագրվում, տեսաներածվում և կցվում է էլեկտրոնային կառավարման համակարգում):

7. Դիմումը պատրաստելու համար Դիմողի կողմից ներկայացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տեսաներածվում, և կցվում են էլեկտրոնային կառավարման համակարգում` «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնին և վերադարձվում դիմողին:

8. Եթե դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը ոչ ամբողջական են, ապա սպասարկման կենտրոնի աշխատակիցը կամ դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցը գրավոր ներկայացնում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են Վկայականի կրկնօրինակ կամ Տեղեկանք ստանալու դիմումը մուտքագրելու համար:

9. Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումին կից փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում, դիմողի տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով Գործակալության աշխատակիցը կամ դիվանագիտական ծառայության մարմնի աշխատակիցը, ծանուցում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մասին:

10. Սպասարկման կենտրոնի կողմից մուտքագրված Վկայականի կրկնօրինակի կամ Տեղեկանքի դիմումը նույն աշխատանքային օրը Էլեկտրոնային կառավարական համակարգի միջոցով ուղարկվում է Գործակալություն:

11. Էլեկտրոնային համակարգում պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը Գործակալության կամ Սպասարկման կենտրոնի աշխատակիցը ստուգում է դիմումը ընդունելու պահին` էլեկտրոնային համակարգի միասնական գրանցամատյանում պահանջվող քաղաքացիական կացության ակտի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ մուտքագրելու միջոցով:

12. 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին` դիմումն ընդունելու նույն աշխատանքային օրը:

13. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գրանցված քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին` դիմումն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

14. Եթե միասնական էլեկտրոնային գրանցամատյանում բացակայում է պահանջվող քաղաքացիական կացության ակտը, ապա դիմում ընդունող աշխատակիցը դիմումն ընդունելու նույն աշխատանքային օրը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում քաղաքացիական կացության ակտային գրանցումը կատարած մարմին:

15. Եթե դիմողի կողմից չեն ներկայացվում հստակ տեղեկություններ պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցող մարմնի վայրի վերաբերյալ, ապա դիմումը ընդունողը հարցում է կատարում Դիմողի կողմից նշված` գրանցումը կատարած ենթադրյալ մարմին:

16. Հարցումը ստացած մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում:

17. Հարցումը ստացած մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում, այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

18. Հարցում ստացած մարմինը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով աշխատանքի ավարտի մասին տեղեկացնում է այդ մասին Գործակալությանը:

19. Քաղաքացիական կացության ակտի թվայնացման մասին հաղորդումը ստանալուց հետո Գործակալությունը ուսումնասիրում է թվայնացված քաղաքացիական կացության ակտը և դրա հիման վրա վկայականի կրկնօրինակ տրամադրելու համար Օրենքով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում նույն աշխատանքային օրը ավարտում է դիմումը:

20. Վկայականի կրկնօրինակի կամ Տեղեկանքի դիմումի վարույթն ավարտելու արդյունքում Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

21. Եթե թվայնացված քաղաքացիական կացության ակտի մեջ առկա են ջնջումներ, անընթեռնելի տեղեկություններ կամ առկա են անձը հաստատող փաստաթղթերի հետ այնպիսի անհամապատասխանություններ, որոնց արդյունքում Վկայականի կրկնօրինակը կամ Տեղեկանքը չի կարող տրամադրվել, ապա դիմում ընդունողը նույն օրը հարցում է կատարում Գործակալության արխիվը վարող համապատասխան ստորաբաժանում (այսուհետ` Արխիվ) փաստաթղթային արխիվում պահանջվող քաղաքացիական կացության ակտի տեսաներածված երկրորդ օրինակը ստանալու համար: Արխիվը պահանջվող քաղաքացիական կացության ակտի երկրորդ օրինակի տեսաներածումը կատարում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին հաղորդում է Գործակալությանը:

22. Եթե պահանջվող քաղաքացիական կացության ակտի թվայնացված և Արխիվի կողմից լուսապատճենահանված երկու օրինակներում գրառումները նույնական չեն կամ եթե Արխիվի կողմից ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին տեղեկանք, ապա Օրենքով սահմանված կարգով` Վկայականի կրկնօրինակ կամ Տեղեկանք տրամադրելու մասին դիմումի մերժումը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև Դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին` հաղորդումը ստանալուց հետո նույն աշխատանքային օրը:

23. Պահանջվող քաղաքացիական կացության ակտի թվայնացված և Արխիվի կողմից լուսապատճենահանված երկու օրինակներում առկա հակասությունների դեպքում Գործակալությունը առաջնորդվում է այն օրինակով, որը համապատասխանում է անձի անձը հաստատող փաստաթղթին:

24. Եթե պահանջվող քաղաքացիական կացության ակտի գրանցումը չի հայտնաբերվում դիմում ընդունող կամ հարցում ստացած Սպասարկման կենտրոնի փաստաթղթային արխիվում, ապա հարցմանն ի պատասխան ուղարկվում է պահանջվող քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին տեղեկանք, ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

25. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին տեղեկանքը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) քաղաքացիական կացության ակտի տեսակը,

2) այն մարմինների անվանումը` որի փաստաթղթային արխիվում կատարվել է քաղաքացիական կացության ակտի առկայության ստուգումը,

3) ստուգման ժամանակահատվածը:

26. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին տեղեկանքը ստանալուց հետո, Գործակալությունը նույն աշխատանքային օրը հարցում է կատարում Արխիվ:

27. Արխիվը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

28. Արխիվը, պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում, այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

29. Արխիվը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով աշխատանքի ավարտի մասին տեղեկացնում է հարցումն ուղարկած մարմին:

30. Գործակալությունը քաղաքացիական կացության ակտի թվայնացման մասին Արխիվի հաղորդումն ստանալու աշխատանքային օրն ավարտում է դիմումի վարույթը:

31. Վկայականի կրկնօրինակի կամ Տեղեկանքի դիմումի վարույթն ավարտելու արդյունքում վկայականի կրկնօրինակը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

32. Եթե հայցվող քաղաքացիական կացության ակտային գրանցումը չի հայտնաբերվում Արխիվում, ապա հարցմանն ի պատասխան Արխիվն ուղարկում է քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին տեղեկանքը:

33. Քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին Արխիվի տեղեկանքը ստանալուց հետո Գործակալությունը ավարտում է դիմումի վարույթը նույն աշխատանքային օրը:

34. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում և փաստաթղթային արխիվում պահանջվող քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու դեպքում, Գործակալությունը Վկայականի կրկնօրինակի կամ Տեղեկանքի դիմումի վարույթն ավարտելուց հետո պահանջվող քաղաքացիական կացության ակտային գրանցումը չհայտնաբերելու մասին տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 8-ի

N 495-Ն հրամանի

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

1. Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը (այսուհետ` Տեղեկանք) հանդիսանում է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքով սահմանված վավերապայմաններով էլեկտրոնային փաստաթուղթ, որը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում անձի վերաբերյալ վավեր ամուսնության պետական գրանցման բացակայության դեպքում:

2. Տեղեկանք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ` Գործակալություն) կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին (նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք), Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:

3. Օտարերկրյա պետությունում սույն կարգով սահմանված Գործակալության գործառույթները կատարում են դիվանագիտական ծառայության մարմինները:

4. Տեղեկանք ստանալու համար դիմումը կարող է ներկայացվել Գործակալություն Գործակալության սպասարկման կենտրոնների կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված լիազոր օպերատորների (այսուհետ` Սպասարկման կենտրոն), ինչպես նաև Արդարադատության նախարարության https://Justice.e-gov.am` հանրային ծառայությունների մատուցման միասնական հարթակի միջոցով (այսուհետ` Էլեկտրոնային հարթակ):

(4-րդ կետը փոփ. 17.10.2023 թիվ 619-Ն հրաման)

5. Տեղեկանք ստանալու համար Գործակալություն կարող է դիմել`

1) անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը (այսուհետ` հայցող).

2) հայցողի կողմից լիազորված անձը, բացառությամբ Էլեկտրոնային հարթակով դիմում ներկայացնելու դեպքի:

6. Տեղեկանք ստանալու համար սույն կարգի 5-րդ կետում նշված անձինք Գործակալություն են ներկայացնում`

1) անձը հաստատող փաստաթուղթ., իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթուղթ, հայցողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայցողի կողմից տրված պարզ լիազորագիր.

2) պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր.

3) լրացուցիչ ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշմամբ սահմանված ծառայություններից օգտվելու դեպքում:

7. Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ կամ դիվանագիտական ծառայության մարմնի կատարած և հաստատած հայերեն թարգմանությամբ կամ օտարերկրյա պետության` համապատասխան իրավասություն ունեցող (երդվյալ, որակավորված) թարգմանչի ստորագրությամբ` հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

8. Տեղեկանքի տրամադրման դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե Սպասարկման կենտրոնին կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով տրամադրվում է դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը, օրենքով սահմանված կարգով կից ներկայացվող փաստաթղթերը, «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

9. Էլեկտրոնային հարթակով ներկայացվող դիմումին կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` տեսաներածված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:

10. Եթե դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը ոչ ամբողջական են, ապա սպասարկման կենտրոնի աշխատակիցը գրավոր ներկայացնում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են Տեղեկանք ստանալու դիմումը մուտքագրելու համար:

11. Էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումին կից փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու դեպքում, դիմողի տրամադրված էլեկտրոնային փոստային հասցեի միջոցով Գործակալության աշխատակիցը ծանուցում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մասին:

12. Էլեկտրոնային համակարգում անձի վերաբերյալ վավեր ամուսնության պետական գրանցման առկայությունը ստուգվում է դիմումը ընդունելու պահին` էլեկտրոնային համակարգի միասնական գրանցամատյանում պահանջվող քաղաքացիական կացության ակտի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ մուտքագրելու միջոցով:

13. Եթե Էլեկտրոնային համակարգում հայտնաբերվում է անձի վերաբերյալ վավեր ամուսնության պետական գրանցում, ապա դիմումի ընդունումը գրավոր մերժվում է, որի մասին դիմողը ծանուցվում է www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով: Տվյալ դեպքում վճարված պետական տուրքը չի վերադարձվում:

14. Սպասարկման կենտրոնի կողմից մուտքագրված Տեղեկանքի տրամադրման դիմումը նույն աշխատանքային օրը Էլեկտրոնային կառավարական համակարգի միջոցով ուղարկվում է Գործակալություն:

15. Տեղեկանքը հայցողի ցանկությամբ կարող է տրամադրվել նաև երկլեզու (հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն)` որի համար գանձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշմամբ սահմանված ծառայության մատուցման համար վճար:

16. Գործակալությունը ստուգում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և Տեղեկանքը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկում է հայցողի` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին` դիմումն ընդունելու նույն աշխատանքային օրը:

17. Սույն կարգի կարգավորումները կիրառելի են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ամուսնության բացակայության մասին տեղեկանք տրամադրելու դեպքում:

18. Դիվանագիտական ծառայության մարմնի կողմից տրամադրվող տեղեկանքները հաստատվում են հյուպատոսական հիմնարկի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ և հաստատվում դիվանագիտական ծառայության մարմնի էլեկտրոնային կնիքով:

19. Տեղեկանքն ուժի մեջ է տրման օրվանից 6 ամիս:

Հավելված N 3

Արդարադատության նախարարի

2021 թվականի հոկտեմբերի 8-ի

N 495-Ն հրամանի

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ, ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ, ՏԵՂԵԿԱՆՔԻ, ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ

Ձևաթուղթ N 1

ԴԻՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ԿԱՄ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|                       Դիմողի մասին տեղեկություններ                  |

|_____________________________________________________________________|

|1. Անունը                        |2. Հայրանունը                      |

|_________________________________|___________________________________|

|3. Ազգանունը                     |                                   |

|_____________________________________________________________________|

|4. Անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ                |

|Սերիա__________N________________                                     |

|Տրման ժամանակը __________________________թ.                          |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                       |

|_____________________________________________________________________|

|5. Խնդրում եմ տրամադրել վկայականի կրկնօրինակ/ տեղեկանք               |

|                                                                     |

|Ծննդի                                                                |

|Հայրության ճանաչման                                                  |

|Որդեգրման                                                            |

|Ամուսնության                                                         |

|Ամուսնալուծության                                                    |

|Անվան փոխման                                                         |

|Մահվան                                                               |

|                                                                     |

|6. Քաղաքացիական կացության ակտի տվյալները, որի հիման վրա տրամադրվելու |

|է վկայական/տեղեկանք                                                  |

|________________ _____________ ___________________                   |

|(գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                      |

|_____________________________________________________________________|

|7. Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում` այն անձի անձը հաստատող    |

|փաստաթղթերի վերաբերյալ տվյալները, որի վերաբերյալ կազմվել է           |

|քաղաքացիական կացության ակտային գրանցումը.                            |

|Սերիա__________N________________                                     |

|Տրման ժամանակը __________________________թ.                          |

|Ում կողմից է տրվել__________________________թ.                       |

|_____________________________________________________________________|

|                8. Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր               |

|                                                                     |

|. Դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.                                  |

|. Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթը կամ դրա      |

|պատճենը` քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ և  անձը հաստատող|

|փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության      |

|դեպքում.                                                             |

|. Հասարակ լիազորագիրը և  լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի       |

|պատճենը` լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում.         |

|. Խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա |

|պատճենը` խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ|

|գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման|

|վերաբերյալ դիմումի դեպքում.                                          |

|. Համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ տասնվեց տարին լրացած,|

|սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական |

|բնակիչն է (օրենքով նախատեսված լինելու դեպքում):                      |

|                                                                     |

|Սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-ին   |

|հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին նախազգուշացված եմ:       |

|                                                                     |

|ԴԻՄՈՂ (ԴԻՄՈՂՆԵՐ)                                                     |

|___________ ___________ __________________ ____________              |

|   անուն ազգանուն ստորագրություն օր, ամիս, տարեթիվ                   |

|___________ ___________ __________________ ____________              |

|   անուն ազգանուն ստորագրություն օր, ամիս, տարեթիվ                   |

._____________________________________________________________________.

Ձևաթուղթ N 2

ՏԵՂԵԿԱՆՔ ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|                       Երեխայի մասին տեղեկություններ                 |

|_____________________________________________________________________|

|1. Անունը         |2. Հայրանունը                                     |

|__________________|__________________________________________________|

|3. Ազգանունը      |4. Ծննդյան օրը, ամիս, տարեթիվը                    |

|_____________________________________________________________________|

|5. Ծննդյան վայրը _____________________________                       |

|                  (երկիրը, մարզը, համայնքը)                          |

|6. Հանրային ծառայությունների համարանիշը _________________            |

|_____________________________________________________________________|

|7. Ծննդյան ակտի գրանցման մասին տեղեկություններ                       |

|________________ _____________ ___________________                   |

| (գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                     |

|_____________________________________________________________________|

|               8. Երեխայի ծնողների մասին տեղեկություններ             |

|_____________________________________________________________________|

|Մայրը             |Հայրը                                             |

|__________________|__________________________________________________|

|Անուն             |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Հայրանուն         |                                                  |

|__________________|__________________________________________________|

|Ազգանուն          |                                                  |

|_____________________________________________________________________|

|              9. Հոր մասին տեղեկությունների լրացման հիմքը            |

|_____________________________________________________________________|

|ա. Ամուսնություն պետական գրանցումը                                   |

|բ. Հայրության որոշում պետական գրանցումը                              |

|գ. Մոր հայտարարությունը                                              |

|_____________________________________________________________________|

|10. Անձի վերաբերյալ կատարված քաղաքացիական կացության ակտերի մասին     |

|                         տեղեկություններ                             |

|_____________________________________________________________________|

|______________________________________________________               |

| ակտի անվանումը, գրանցման վայրը, համարը և  ժամանակը                  |

|ՔԿԱԳ գործակալության պետ _______________ _______________________      |

|                       (անուն, ազգանուն)   (ստորագրություն)          |

|                                                                     |

|Կ.Տ                                                                  |

|                                                                     |

|                                    Սույն փաստաթղթի վավերականությունը|

|                                     կարող է ստուգվել www.e-verify.am|

|                                                    Օր, ամիս, տարեթիվ|

|                                                               QR կոդ|

|                                                     հսկիչ համարանիշը|

._____________________________________________________________________.

Ձևաթուղթ N 3

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|                       Երեխայի մասին տեղեկություններ                 |

|_____________________________________________________________________|

|1. Անունը                |2. Հայրանունը                              |

|_________________________|___________________________________________|

|3. Ազգանունը             |4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը            |

|_________________________|___________________________________________|

|5. Ծննդյան վայրը         |6. Ազգությունը /ծնողների փոխադարձ          |

|_________________________|համաձայնությամբ և  ցանկությամբ/            |

|(երկիրը, մարզը, համայնքը)|                                           |

|_____________________________________________________________________|

|7. Ծննդյան ակտի գրանցման մասին տեղեկություններ                       |

|________________ _____________ ___________________                   |

| (գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                     |

|_____________________________________________________________________|

|8. Հայրության որոշման ակտի գրանցման մասին տեղեկություններ            |

|________________ _____________ ___________________                   |

| (գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                     |

|_____________________________________________________________________|

|              Երեխայի ծնողների մասին տեղեկություններ                 |

|_____________________________________________________________________|

|Մայր                     |Հայր                                       |

|_________________________|___________________________________________|

|9. Անունը                |                                           |

|_________________________|___________________________________________|

|10. Հայրանունը           |                                           |

|_________________________|___________________________________________|

|11. Ազգանունը            |                                           |

|_________________________|___________________________________________|

|12. Քաղաքացիությունը     |                                           |

|_________________________|___________________________________________|

|13. Ազգությունը /դիմողի  |                                           |

|ցանկությամբ/             |                                           |

|_____________________________________________________________________|

|Հայրության որոշումից հետո երեխան կրում է                             |

|_____________________________________________________________________|

|14. Անունը                                                           |

|_____________________________________________________________________|

|15. Հայրանունը                                                       |

|_____________________________________________________________________|

|16. Ազգանունը                                                        |

|_____________________________________________________________________|

|ՔԿԱԳ գործակալության պետ                                              |

|_______________ _______________________ _____________________        |

|(անուն, ազգանուն)                     (ստորագրություն)               |

|                                                                     |

|Կ.Տ                                                                  |

|                                                                     |

|                                    Սույն փաստաթղթի վավերականությունը|

|                                     կարող է ստուգվել www.e-verify.am|

|                                                    Օր, ամիս, տարեթիվ|

|                                                               QR կոդ|

|                                                     հսկիչ համարանիշը|

._____________________________________________________________________.

Ձևաթուղթ N 4

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|                Ամուսնացած անձանց մասին տեղեկություններ              |

|_____________________________________________________________________|

|Այր                                                   |Կին           |

|______________________________________________________|______________|

|1. Անունը                                             |              |

|______________________________________________________|______________|

|2. Ազգանունը                                          |              |

|ամուսնությունից առաջ                                  |              |

|______________________________________________________|______________|

|3. Ազգանունը                                          |              |

|ամուսնությունից հետո                                  |              |

|______________________________________________________|______________|

|4. Քաղաքացիությունը                                   |              |

|______________________________________________________|______________|

|5. Ազգությունը                                        |              |

|______________________________________________________|______________|

|6. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը                       |              |

|_____________________________________________________________________|

|7. Ամուսնության ակտի գրանցման մասին տեղեկություններ                  |

|________________ _____________ ___________________                   |

| (գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                     |

|_____________________________________________________________________|

|                8. Ամուսնության դադարման հիմքերը                     |

|_____________________________________________________________________|

|. Ամուսնալուծություն                                                 |

|_____________________________________________________________________|

|____________ N____ _____ __________ ______________թ.                 |

|(գրանցող մարմնի անվանում, ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)|

|. ամուսնալուծության մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտա N_____ ____|

|_________ __________թ. _______________________________               |

|(վճռի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, կայացման վայրը, երկիրը)          |

|. ամուսինների (նրանցից մեկի) մահվան պետական գրանցում                 |

|____________________________ N____ _____ __________ ______________թ. |

|(գրանցող մարմնի անվանում, ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)|

|_____________________________________________________________________|

|ՔԿԱԳ գործակալության պետ                                              |

|_______________ _______________________ _____________________        |

|(անուն, ազգանուն)                          (ստորագրություն)          |

|                                                                     |

|Կ.Տ                                                                  |

|                                                                     |

|                                    Սույն փաստաթղթի վավերականությունը|

|                                     կարող է ստուգվել www.e-verify.am|

|                                                    Օր, ամիս, տարեթիվ|

|                                                               QR կոդ|

|                                                     հսկիչ համարանիշը|

._____________________________________________________________________.

Ձևաթուղթ N 5

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|            Ամուսնալուծված անձանց մասին տեղեկություններ              |

|_____________________________________________________________________|

|Տղամարդ                                               |Կին           |

|______________________________________________________|______________|

|1. Անունը                                             |              |

|______________________________________________________|______________|

|2. Հայրանունը                                         |              |

|______________________________________________________|______________|

|3. Ազգանունը` ամուսնալուծվելուց առաջ                  |              |

|______________________________________________________|______________|

|4. Ազգանունը` ամուսնալուծվելուց հետո                  |              |

|______________________________________________________|______________|

|5. Քաղաքացիությունը                                   |              |

|______________________________________________________|______________|

|6. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը                       |              |

|_____________________________________________________________________|

|7. Ամուսնության ակտի գրանցման մասին տեղեկություններ                  |

|________________ _____________ ___________________                   |

|(գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                      |

|_____________________________________________________________________|

|8. Ամուսնալուծության ակտի գրանցման մասին տեղեկություններ             |

|________________ _____________ ___________________                   |

| (գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                     |

|_____________________________________________________________________|

|ՔԿԱԳ գործակալության պետ ____________ ________________ _______________|

|                          (անուն, ազգանուն)          (ստորագրություն)|

|                                                                     |

|Կ.Տ                                                                  |

|                                                                     |

|                                    Սույն փաստաթղթի վավերականությունը|

|                                     կարող է ստուգվել www.e-verify.am|

|                                                    Օր, ամիս, տարեթիվ|

|                                                               QR կոդ|

|                                                     հսկիչ համարանիշը|

._____________________________________________________________________.

Ձևաթուղթ N 6

ՏԵՂԵԿԱՆՔ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|                     Երեխայի մասին տեղեկություններ                   |

|_____________________________________________________________________|

|1. Անունը                |2. Հայրանունը                              |

|_________________________|___________________________________________|

|3. Ազգանունը             |4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը            |

|_________________________|___________________________________________|

|5. Ծննդյան վայրը         |6. Ազգությունը                             |

|________________________ |                                           |

|(երկիրը, մարզը, համայնքը)|                                           |

|_____________________________________________________________________|

|7. Որդեգրման ակտի գրանցման մասին տեղեկություններ                     |

|________________ _____________ ___________________                   |

|(գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                      |

|_____________________________________________________________________|

|                      Որդեգրողների մասին տեղեկություններ             |

|_____________________________________________________________________|

|Մայր                     |Հայր                                       |

|_________________________|___________________________________________|

|8. Անունը                |                                           |

|_________________________|___________________________________________|

|9. Հայրանունը            |                                           |

|_________________________|___________________________________________|

|10. Ազգանունը            |                                           |

|_________________________|___________________________________________|

|11. Քաղաքացիությունը     |                                           |

|_________________________|___________________________________________|

|12. Ազգությունը          |                                           |

|_____________________________________________________________________|

|ՔԿԱԳ գործակալության պետ _______________ ___________________          |

|                        (անուն, ազգանուն) (ստորագրություն)           |

|                                                                     |

|Կ.Տ                                                                  |

|                                                                     |

|                                    Սույն փաստաթղթի վավերականությունը|

|                                     կարող է ստուգվել www.e-verify.am|

|                                                    Օր, ամիս, տարեթիվ|

|                                                               QR կոդ|

|                                                     հսկիչ համարանիշը|

._____________________________________________________________________.

Ձևաթուղթ N 7

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|Անունը փոխած անձի մասին տեղեկություններ                              |

|_____________________________________________________________________|

|1. Անունը                            |2. Հայրանունը                  |

|_____________________________________|_______________________________|

|3. Ազգանունը                         |4. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը|

|_____________________________________|_______________________________|

|5. Ծննդյան վայրը                     |6. Ազգությունը                 |

|__________________________           |                               |

|(երկիրը, մարզը, համայնքը)            |                               |

|_____________________________________________________________________|

|7. Անվան փոխման գրանցման մասին տեղեկություններ                       |

|________________ _____________ ___________________                   |

|(գրանցող մարմինը, համարը, օրը, ամիսը, տարեթիվը)                      |

|_____________________________________________________________________|

|               Անունը փոխելուց առաջ անձը կրում էր                    |

|_____________________________________________________________________|

|8. Անունը                                                            |

|_____________________________________________________________________|

|9. Հայրանունը                                                        |

|_____________________________________________________________________|

|10. Ազգանունը                                                        |

|_____________________________________________________________________|

|ՔԿԱԳ գործակալության պետ _______________ ___________________          |

|                        (անուն, ազգանուն) (ստորագրություն)           |

|                                                                     |

|Կ.Տ                                                                  |

|                                                                     |

|                                    Սույն փաստաթղթի վավերականությունը|

|                                     կարող է ստուգվել www.e-verify.am|

|                                                    Օր, ամիս, տարեթիվ|

|                                                               QR կոդ|

|                                                     հսկիչ համարանիշը|

._____________________________________________________________________.

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
Արդարադատության նախարարություն
08.10.2021
N 495-Ն
Հրաման