040.1235.260802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2002 թվականի N 1235-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 692 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի N 692 որոշումը «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարների մեծությունը որոշելու և դրանք հիմնավորող տեղեկանքը տալու կարգը հաստատելու մասին» N 692 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու համար տեղեկանք տալու նպատակով հիմք է ընդունվում ավելացված արժեքի հարկ վճարող անձանց կողմից այդ գործարքների հետ կապված ձեռքբերումները հաստատող փաստաթղթերը, իսկ ապրանքների արտահանման գործարքների մասով` նաև մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ