Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2023 թվականի N 299-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման և որոշման N 1 հավելվածի վերնագրերում, ինչպես նաև որոշման և N 1 հավելվածի ամբողջ տեքստում «վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերը փոխարինել «եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու) հայտը և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ` լիազորված պետական մարմին):».

3) որոշման N 1 հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով`

«2.1. Լիազոր մարմնի կողմից եզրակացությունները (թույլատրող փաստաթղթերը) տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:

2.2. Եզրակացությունները, բացառությամբ ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում թույլատվական փաստաթղթերը կարող են տրամադրվել նաև թղթային տարբերակով:».

4) որոշման 1-ին հավելվածի 17-րդ կետի 3-րդ պարբերությունից հանել «, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2023
N 299-Ն
Որոշում