ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունվարի 2023 թվականի թիվ 01-Ն
«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՆԵՐԴՐՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ԹԻՎ 07-Ն ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել`
1) «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի.
2) «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի.
3) «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 3-ի.
4) «Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 4-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2013 թվականի օգոստոսի 7-ի ««Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև 9-Ներդրում (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի հուլիսի 26-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 07-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի փետրվարի 5-ի ««Ոչ ֆինանսական կազմակերպությունների արտաքին պարտավորությունների սպասարկման մասին» Ձև 9-Պարտավորություն (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2023 թվականի հունվարի 19-ի
թիվ 01-Ն որոշման
ՁԵՎ N 9-Ներդրում
(եռամսյակային)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________ եռամսյակ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի |
|և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 |
|թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող ամսվա 25-ը, 4-րդ եռամսյակը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող տարվա փետրվարի 25-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է ________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպական-իրավական ձևը |
| _________________________________________________________________ |
| |
|Գործունեության իրականացման վայրի |
| |
|Մարզը/ք. Երևան ____________________________________________________ |
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը [][][][][] |
| (լրացվում է համաձայն|
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
Բաժին 1. Օտարերկրյա ուղղակի ներդրումներ հազար դրամ (տասնորդական նիշի ճշտությամբ)
._________________________________________________________________________.
| |Տողի |Հաշ- |Փոփոխություններ |Ընդա-|Հաշ- |Հաշ- |
| |ծածկա-|վետու|հաշվետու եռամսյակում |մենը |վետու|վետու|
| |գիրը |եռամ-|_____________________|հաշ- |եռամ-|եռամ-|
| | |սյակի|Գոր- |Այլ փոփոխու- |վետու|սյա- |սյակի|
| | |սկըզ-|ծարք-|թյուններ, որից`|եռամ-|կում |վերջի|
| | |բում |ներ |ի հաշիվ |սյակի|հայ- |դրու-|
| | | |_____|_______________|վեր- |տա- |թյամբ|
| | | |Ս |Մ |Գնե-|Փոխ-|Այլ |ջում |րար- |հաշ- |
| | | |տ |ա |րի |ար- |փոփո-|=1+2+|ված |վե- |
| | | |ա |ր |փո- |ժեքի|խու- |3+4+ |շահա-|գրված|
| | | |ց |ու|փո- |փո- |թյուն|5+6 |բա- |սա- |
| | | |ու|մ |խու-|փո- |ների | |ժին- |կայն |
| | | |մ | |թյան|խու-| | |ներ |չը- |
| | | | | | |թյան| | |և |ստաց-|
| | | | | | | | | |հաշ- |ված/ |
| | | | | | | | | |վեգր-|և |
| | | | | | | | | |ված |(կամ)|
| | | | | | | | | |տոկո-|չը- |
| | | | | | | | | |սա- |վճար-|
| | | | | | | | | |վճար-|ված |
| | | | | | | | | |ներ |շահա-|
| | | | | | | | | | |բա- |
| | | | | | | | | | |ժին- |
| | | | | | | | | | |ներ |
| | | | | | | | | | |և |
| | | | | | | | | | |տո- |
| | | | | | | | | | |կոսա-|
| | | | | | | | | | |վճար-|
| | | | | | | | | | |ներ |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
| Ա | Բ | 1 | 2| 3| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|1. Ուղղակի |110 | | | | | | | | | |
|ներդրումներ հաշվետու| | | | | | | | | | |
|կազմակերպությունում | | | | | | | | | | |
|=110.1+110.2+110.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կանոնադրական և |110.1 | | | | | | | | | |
|էմիսիոն կապիտալում | | | | | | | | | | |
|=110.1.1+110.1.2+ | | | | | | | | | | |
|110.1.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Ուղղակի ներդրողի |110.1.| | | | | | | | | |
|կողմից (կապիտալի | 1 | | | | | | | | | |
|10% և ավելի) | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Դուստր կամ կախյալ |110.1.| | | | | | | | | |
|ընկերության կողմից | 2| | | | | | | | | |
|կազմակերպությունում | | | | | | | | | | |
|(հակառակ ներդրում) | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Փոխկապակցված |110.1.| | | | | | | | | |
|(միևնույն ներդրողի | 3 | | | | | | | | | |
|վերահսկման կամ էական| | | | | | | | | | |
|ազդեցության տակ | | | | | | | | | | |
|գտնվող) ընկերու- | | | | | | | | | | |
|թյունների կողմից | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Ուղղակի ներդրողի |110.2 | | | | | | | | | |
|մասնաբաժինն | | | | | | | | | | |
|կազմակերպության | | | | | | | | | | |
|սեփական կապիտալի այլ| | | | | | | | | | |
|տարրերում | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Պարտքային |110.3 | | | | | | | | | |
|գործիքներում | | | | | | | | | | |
|=110.3.1+110.3.2+ | | | | | | | | | | |
|110.3.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Ուղղակի ներդրողի |110.3.| | | | | | | | | |
|կողմից | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Դուստր կամ կախյալ |110.3.| | | | | | | | | |
|ընկերության կողմից | 2| | | | | | | | | |
|կազմակերպությունում | | | | | | | | | | |
|(հակառակ ներդրում) | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Փոխկապակցված |110.3.| | | | | | | | | |
|(միևնույն ներդրողի | 3| | | | | | | | | |
|վերահսկման կամ էական| | | | | | | | | | |
|ազդեցության տակ | | | | | | | | | | |
|գտնվող) | | | | | | | | | | |
|ընկերությունների | | | | | | | | | | |
|կողմից | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|2. Ուղղակի |115 | | | | | | | | | |
|ներդրումներ այլ | | | | | | | | | | |
|երկրներում =115.1+ | | | | | | | | | | |
|115.2+115.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կանոնադրական և |115.1 | | | | | | | | | |
|էմիսիոն կապիտալում | | | | | | | | | | |
|և ներդրումային | | | | | | | | | | |
|հիմնադրամներում | | | | | | | | | | |
|=115.1.1+115.1.2+ | | | | | | | | | | |
|115.1.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Դուստր կամ կախյալ |115.1.| | | | | | | | | |
|ընկերություններում | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Սեփական ուղղակի |115.1.| | | | | | | | | |
|ներդրող կազմակերպու-| 2| | | | | | | | | |
|թյունում (հակառակ | | | | | | | | | | |
|ներդրում) | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Փոխկապակցված |115.1.| | | | | | | | | |
|(միևնույն ներդրողի | 3| | | | | | | | | |
|վերահսկման կամ էական| | | | | | | | | | |
|ազդեցության տակ | | | | | | | | | | |
|գտնվող) | | | | | | | | | | |
|ընկերություններում | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Դուստր կամ կախյալ |115.2 | | | | X | X | X | | X | X |
|ընկերության շահույթի| | | | | | | | | | |
|և (կամ) վնասի մեջ | | | | | | | | | | |
|կազմակերպության | | | | | | | | | | |
|բաժինը | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Պարտքային |115.3 | | | | | | | | | |
|գործիքներում | | | | | | | | | | |
|=115.3.1+115.3.2+ | | | | | | | | | | |
|115.3.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Դուստր կամ կախյալ |115.3.| | | | | | | | | |
|ընկերություններում | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Սեփական ուղղակի |115.3.| | | | | | | | | |
|ներդրող կազմակերպու-| 2| | | | | | | | | |
|թյունում (հակառակ | | | | | | | | | | |
|ներդրում) | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Փոխկապակցված |115.3.| | | | | | | | | |
|(միևնույն ներդրողի | 3| | | | | | | | | |
|վերահսկման կամ էական| | | | | | | | | | |
|ազդեցության տակ | | | | | | | | | | |
|գտնվող) | | | | | | | | | | |
|ընկերություններում | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 1.1. Տվյալներ օտարերկրյա ուղղակի ներդրմամբ կազմակերպության ներդրողների մասին
.________________________________________________________________.
|Օտարերկրյա ուղղակի ներդրողներ |Ուղղակի ներդրողների մասնաբաժինը |
|(նշել հիմնական ներդրողների |կանոնադրական կապիտալում, հաշվետու|
|երկրները) |եռամսյակի վերջում (%) |
|______________________________|_________________________________|
| 1 | 2 |
|______________________________|_________________________________|
|______________________________|_________________________________|
|______________________________|_________________________________|
.________________________________________________________________.
Բաժին 1.2. Տվյալներ օտարերկրյա կազմակերպություններում կատարված ուղղակի ներդրումների մասին
._____________________________________________________________________.
|Օտարերկրյա ուղղակի |Ուղղակի ներդրումների |Ուղղակի ներդրողների |
|ներդրումների երկրները|իրականացման տնտեսական |մասնաբաժինը |
|(նշել ներդրումների |գործունեության տեսակն |կանոնադրական |
|հիմնական երկրները) |ըստ ՏԳՏՀԴ-ի (նշել 2-նիշ|կապիտալում, հաշվետու |
| |ծածկագիրը) |եռամսյակի վերջում (%) |
|_____________________|_______________________|_______________________|
| 1 | 2 | 3 |
|_____________________|_______________________|_______________________|
|_____________________|_______________________|_______________________|
._____________________________________________________________________.
Բաժին 2. Օտարերկրյա պորտֆելային և հազար դրամ (տասնորդական նիշի
այլ ներդրումներ ճշտությամբ)
._________________________________________________________________________.
| |Տողի |Հաշ- |Փոփոխություններ |Ընդա-|Հաշ- |Հաշ- |
| |ծածկա-|վետու|հաշվետու եռամսյակում |մենը |վետու|վետու|
| |գիրը |եռամ-|_____________________|հաշ- |եռամ-|եռամ-|
| | |սյակի|Գոր- |Այլ փոփոխու- |վետու|սյա- |սյակի|
| | |սկըզ-|ծարք-|թյուններ, որից`|եռամ-|կում |վերջի|
| | |բում |ներ |ի հաշիվ |սյակի|հայ- |դրու-|
| | | |_____|_______________|վեր- |տա- |թյամբ|
| | | |Ս |Մ |Գնե-|Փոխ-|Այլ |ջում |րար- |հաշ- |
| | | |տ |ա |րի |ար- |փոփո-|=1+2+|ված |վե- |
| | | |ա |ր |փո- |ժեքի|խու- |3+4+ |շահա-|գրված|
| | | |ց |ու|փո- |փո- |թյուն|5+6 |բա- |սա- |
| | | |ու|մ |խու-|փո- |ների | |ժին- |կայն |
| | | |մ | |թյան|խու-| | |ներ |չը- |
| | | | | | |թյան| | |և |ստաց-|
| | | | | | | | | |հաշ- |ված/ |
| | | | | | | | | |վեգր-|և |
| | | | | | | | | |ված |(կամ)|
| | | | | | | | | |տոկո-|չը- |
| | | | | | | | | |սա- |վճար-|
| | | | | | | | | |վճար-|ված |
| | | | | | | | | |ներ |շահա-|
| | | | | | | | | | |բա- |
| | | | | | | | | | |ժին- |
| | | | | | | | | | |ներ |
| | | | | | | | | | |և |
| | | | | | | | | | |տո- |
| | | | | | | | | | |կոսա-|
| | | | | | | | | | |վճար-|
| | | | | | | | | | |ներ |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
| Ա | Բ | 1 | 2| 3| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|1. Պորտֆելային |210 | | | | | | | | | |
|ներդրումներ. | | | | | | | | | | |
|պարտավորություններ | | | | | | | | | | |
|=210.1+210.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Բաժնետոմսեր և |210.1 | | | | | | | | | |
|փայամասնակցություն | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Պարտքային արժեթղթեր |210.2 | | | | | | | | | |
|= 210.2.1+210.2.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |210.2.| | | | | | | | | |
| | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |210.2.| | | | | | | | | |
| | 2| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|2. Պորտֆելային |215 | | | | | | | | | |
|ներդրումներ. | | | | | | | | | | |
|ակտիվներ=215.1+ | | | | | | | | | | |
|215.2+215.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Բաժնետոմսեր |215.1 | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Փայամասնակցություն |215.2 | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Պարտքային արժեթղթեր |215.3 | | | | | | | | | |
|= 215.3.1+215.3.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |215.3.| | | | | | | | | |
| | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |215.3.| | | | | | | | | |
| | 2| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|3. Այլ ներդրումներ. |220 | | | | X | | | | | |
|պարտավորություններ | | | | | | | | | | |
|=220.1+220.2+220.3 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Վարկեր և |220.1 | | | | X | | | | | |
|փոխառություններ | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |220.1.| | | | X | | | | | |
| | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|որից` ֆինանսական |220.1.| | | | X | | | | | |
|վարձակալություն | 1.1 | | | | | | | | | |
|(լիզինգ) | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |220.1.| | | | X | | | | | |
| | 2| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Ապրանքների և |220.2 | | | | X | | | | X | X |
|ծառայությունների | | | | | | | | | | |
|դիմաց վճարվելիք | | | | | | | | | | |
|գումարներ, ստացված | | | | | | | | | | |
|կանխավճարներ | | | | | | | | | | |
|=220.2.1+220.2.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |220.2.| | | | X | | | | | |
| | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |220.2.| | | | X | | | | X | X |
| | 2| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Վճարման ենթակա այլ |220.3 | | | | X | | | | | |
|հաշիվներ | | | | | | | | | | |
|=220.3.1+220.3.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |220.3.| | | | X | | | | | |
| | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |220.3.| | | | X | | | | | |
| | 2| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|220.1, 220.2, 220.3,|225 | | | | X | | | | | |
|տողերից ժամկետանց | | | | | | | | | | |
|պարտավորություններ | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|4. Այլ ներդրումներ. |230 | | | | X | | | | | |
|ակտիվներ =230.1+ | | | | | | | | | | |
|230.2+230.3+230.4+ | | | | | | | | | | |
|230.5+230.6 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կանխիկ դրամական |230.1 | | | | X | | | | | |
|միջոցներ | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Ավանդներ և բանկային|230.2 | | | | X | | | | | |
|հաշիվներ | | | | | | | | | | |
|=230.2.1+230.2.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |230.2.| | | | X | | | | | |
| | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |230.2.| | | | X | | | | | |
| | 2| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Վարկեր և |230.3 | | | | X | | | | | |
|փոխառություններ | | | | | | | | | | |
|=230.3.1+230.3.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |230.3.| | | | X | | | | | |
| | 1| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|որից` ֆինանսական |230.3.| | | | X | | | | | |
|վարձակալություն | 1.1| | | | | | | | | |
|(լիզինգ) | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |230.3.| | | | X | | | | | |
| | 2| | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Ապրանքների և |230.4 | | | | X | | | | | |
|ծառայությունների | | | | | | | | | | |
|դիմաց տրված | | | | | | | | | | |
|կանխավճարներ, | | | | | | | | | | |
|ստացվելիք գումարներ | | | | | | | | | | |
|=230.4.1+230.4.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |230.4.| | | | X | | | | | |
| | 1 | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |230.4.| | | | X | | | | | |
| | 2 | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Ստացման ենթակա այլ |230.5 | | | | X | | | | | |
|հաշիվներ | | | | | | | | | | |
|=230.5.1+230.5.2 | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Երկարաժամկետ |230.5.| | | | X | | | | | |
| | 1 | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Կարճաժամկետ |230.5.| | | | X | | | | | |
| | 2 | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Այլ սեփականություն |230.6 | | | | X | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|230.2, 230.3, 230.4,|235 | | | | X | | | | | |
|230.5 տողերից | | | | | | | | | | |
|ժամկետանց պահանջներ | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|Հաշվեկշռից դուրս |240 | | | | | | | | | |
|գրված պահանջներ | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|5. Ֆինանսական |245 | | | | | X | | | X | |
|ածանցյալ | | | | | | | | | | |
|պարտավորություններ | | | | | | | | | | |
|____________________|______|_____|__|__|____|____|_____|_____|_____|_____|
|6. Ֆինանսական |250 | | | | | X | | | X | |
|ածանցյալ ակտիվներ | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Բաժին 2.1. Տվյալներ օտարերկրյա պորտֆելային և այլ ներդրումներով կազմակերպության ներդրողների մասին (պարտավորություններ)
._____________________________________________________________________.
|Օտարերկրյա այլ|Արժույթ|Պորտֆելային |Վարկեր և |Ապրանքների և |Վճարման |
|ներդրումներ | |ներդրումներ,|փոխառու- |ծառայություն-|ենթակա |
|(նշել հիմնական| | % |թյուններ,|ների դիմաց |այլ |
|ներդրողների | | | % |վճարվելիք |հաշիվներ,|
|երկրները) | | | |գումարներ, | % |
| | | | |ստացված | |
| | | | |կանխավճարներ,| |
| | | | | % | |
|______________|_______|____________|_________|_____________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|______________|_______|____________|_________|_____________|_________|
|______________|_______|____________|_________|_____________|_________|
|______________|_______|____________|_________|_____________|_________|
._____________________________________________________________________.
Բաժին 2.2. Տվյալներ օտարերկրյա կազմակերպություններում իրականացված պորտֆելային և այլ ներդրումների մասին (ակտիվներ)
._________________________________________________________________________.
|Օտար- |Արժույթ|Պորտֆե- |Ավանդներ |Վարկեր և |Ապրանք- |Ստացման|Այլ |
|երկրյա | |լային |և |փոխառու- |ների |ենթակա |սեփակա-|
|այլ ներ- | |ներ- |բանկային |թյուններ,|և ծառա- |այլ |նու- |
|դրումներ | |դրումներ,|հաշիվներ,| % |յություն-|հաշիվ- |թյուն, |
|(նշել | | % | % | |ների |ներ, | % |
|ներդրում-| | | | |դիմաց | % | |
|ների | | | | |ստաց- | | |
|հիմնական | | | | |վելիք | | |
|երկրները)| | | | |գումար- | | |
| | | | | |ներ, | | |
| | | | | |տրված | | |
| | | | | |կանխա- | | |
| | | | | |վճարներ, | | |
| | | | | | % | | |
|_________|_______|_________|_________|_________|_________|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|_________|_______|_________|_________|_________|_________|_______|_______|
|_________|_______|_________|_________|_________|_________|_______|_______|
|_________|_______|_________|_________|_________|_________|_______|_______|
._________________________________________________________________________.
Բաժին 3. Ընդհանուր տեղեկություններ կազմակերպության գործունեության մասին հազար դրամ (տասնորդական նիշի ճշտությամբ)
._____________________________________________________________________.
| |Տողի |Հաշվետու |
| |ծածկագիրը|եռամսյակի|
| | |սկզբում |
|_________________________________________________|_________|_________|
| Ա | Բ | 1 |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ ֆիզիկական | 310 | |
|անձանց աշխատանքի դիմաց վճարված աշխատավարձ | | |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության կողմից` որպես հարկային | 315 | |
|գործակալ, ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներից | | |
|(աշխատավարձ, շահաբաժին, տոկոսավճար և այլ | | |
|եկամուտ) գանձված եկամտային հարկ | | |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության զուտ շահույթը և (կամ) վնասը | 320 | |
|հաշվետու եռամսյակում | | |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության չբաշխված շահույթը և (կամ) | 325 | |
|չծածկված վնասը հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ| | |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության գների և փոխարժեքի հաշվին | 330 | |
|փոփոխությունների տարբերությունը հաշվետու | | |
|եռամսյակի ընթացքում | | |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության գների և փոխարժեքի | 335 | |
|փոփոխությունների հաշվին եկամուտները հաշվետու | | |
|եռամսյակի ընթացքում | | |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության գների և փոխարժեքի | 340 | |
|փոփոխությունների հաշվին ծախսերը հաշվետու | | |
|եռամսյակի ընթացքում | | |
|_________________________________________________|_________|_________|
|Կորուստների գծով պահուստային հատկացումները | 345 | |
|հաշվետու եռամսյակի ընթացքում | | |
|_________________________________________________|_________|_________|
|Կազմակերպության պահուստային կապիտալի | 350 | |
|մեծությունը եռամսյակի վերջի դրությամբ | | |
|_________________________________________________|_________|_________|
|Արտադրանքի, ապրանքների, աշխատանքի, | 355 | |
|ծառայությունների իրացումից ստացված հասույթը | | |
|(առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի) | | |
|հաշվետու եռամսյակի ընթացքում | | |
._____________________________________________________________________.
Բաժին 3.1. Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների ծավալը
._____________________________________________________________________.
|Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտներին |Ծառայությունների ծավալը, |
|մատուցված ծառայությունների ծավալը, |հազար դրամ (տասնորդական |
|ընդամենը, որից` նշել հիմնական ծառայության |նիշի ճշտությամբ) |
|տեսակներն ըստ ՏԳՏՀԴ-ի (համապատասխան | |
|վանդակներում նշելով 2-նիշ ծածկագրերը) | |
|__________________________________________|__________________________|
| 1 | 2 |
|__________________________________________|__________________________|
|__________________________________________|__________________________|
|__________________________________________|__________________________|
._____________________________________________________________________.
Բաժին 3.2. Ոչ ռեզիդենտներից ստացված ծառայությունների ծավալը
._____________________________________________________________________.
|Կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտներից |Ծառայությունների ծավալը, |
|ստացված ծառայությունների ծավալը, ընդամենը,|հազար դրամ (տասնորդական |
|որից` նշել հիմնական ծառայության տեսակներն |նիշի ճշտությամբ) |
|ըստ ՏԳՏՀԴ-ի (համապատասխան վանդակներում | |
|նշելով 2-նիշ ծածկագրերը) | |
|__________________________________________|__________________________|
| 1 | 2 |
|__________________________________________|__________________________|
|__________________________________________|__________________________|
|__________________________________________|__________________________|
._____________________________________________________________________.
Ղեկավար _____________________ __________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ _____________________ __________________
կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«_____»____________20_____թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2023 թվականի հունվարի 19-ի
թիվ 01-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 9-ՆԵՐԴՐՈՒՄ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» Ձև թիվ 9-Ներդրում (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են օտարերկրյա ներդրումներ ունեցող և արտերկրում ներդրում իրականացնող իրավաբանական անձինք (այսուհետ` կազմակերպություններ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» 2-րդ խմբագրության (ՏԳՏՀԴ)) 5-նիշ խմբավորման (տես` https://www.arlis.am/Annexes/5/GT32.1_2019N1579hav.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների համար հաշվետվությունը ներկայացվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, իսկ չորրորդ եռամսյակի համար` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը: Հաշվետվության ներկայացման ժամկետին, որոշ ցուցանիշների գծով ստույգ տվյալների բացակայության դեպքում կարելի է ներկայացնել առավելագույն ճշտությամբ հաշվարկային մոտավոր տվյալներ` հետագայում ճշգրտելու պայմանով: Հնարավորության դեպքում ներկայացվում են նախորդ եռամսյակների ճշտված հաշվետվությունները:
5. Բոլոր տվյալները ներկայացվում են հազար դրամով (տասնորդական նիշի ճշտությամբ), եթե ցուցանիշի վերաբերյալ այլ արժույթ նախատեսված չէ: Արտարժույթի վերահաշվարկը Հայաստանի Հանրապետության դրամի կատարվում է գործարքի իրականացման պահին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված հաշվարկային փոխարժեքով, իսկ պաշարների (կուտակային ցուցանիշների) վերահաշվարկը` եռամսյակի վերջի փոխարժեքով: Հաշվետվության մեջ յուրաքանչյուր գործիքի դիրքն ավելացնող գործարքները գրանցվում են դրական նշանով, իսկ նվազեցնող գործարքները` բացասական նշանով:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
7. Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք լրացվում են հաշվետվության մեջ, լրացվում են այն ժամանակ, երբ իրականացվում է ֆինանսական ակտիվի նկատմամբ սեփականության տնտեսական իրավունքի փոփոխություն, այսինքն, երբ գործարքը գրանցվում է հաշվապահական փաստաթղթերում:
8. Ֆինանսական գործիքների տարանջատումն երկարաժամկետի և կարճաժամկետի իրականացվում է գործիքի սկզբնական ժամկետայնության հիման վրա: Մեկ տարի և պակաս սկզբնական մարման ժամկետ ունեցող գործիքները դասակարգվում են որպես կարճաժամկետ, մեկ տարուց ավել սկզբնական մարման ժամկետ ունեցող գործիքները` որպես երկարաժամկետ: Երկարաժամկետ պահանջների և պարտավորությունների` մինչև մեկ տարի մարվող մասերը ներառվում են համապատասխան հոդվածների երկարաժամկետ ենթահոդվածում, այլ ոչ թե տեղափոխվում են կարճաժամկետ ենթահոդված:
9. Ներդրումների գնահատումն իրականացվում է շուկայական գներով: Շուկայական գներն օգտագործվում են արժեթղթերի` ներառյալ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և ռեզիդենտ կազմակերպությանը պատկանող բաժնետոմսերի գնահատման համար, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպության կողմից թողարկված և ոչ ռեզիդենտներին պատկանող բաժնետոմսերի գնահատման համար: Այն դեպքում, երբ արժեթղթերը` բացառությամբ բաժնետոմսերի, չեն վաճառվում կազմակերպված շուկայում, գնահատումը կատարվում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված գներով:
10. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կատարված ներդրումների արժեքի գնահատումը շուկայական գներով իրականացնելու համար կարելի է կիրառել հետևյալ ձևերը (նախապատվությունը տալով ներքոհիշյալ հերթականությանը).
1) ըստ հաշվետու ժամանակաշրջանի որոշակի պահի դրությամբ ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գնման և վաճառքի միջինացված արժեքի,
2) ըստ վերջին գործարքի արժեքի,
3) ըստ զուտ ակտիվների արժեքի,
4) ըստ կազմակերպության բաժնետերերի ժողովի կողմից սահմանված արժեքի:
11. Զուտ ակտիվների արժեքը հավասար է բոլոր ակտիվների արժեքին (ներառյալ` ոչ նյութական ակտիվները), հանած պարտավորությունների և ձայնի իրավունք չտվող վաճառված բաժնետոմսերի արժեքները: Ակտիվների և պարտավորությունների արժեքը ցույց է տրվում ընթացիկ գնով:
12. Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2009 թվականի «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ»-ի ու Եվրոպական հանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության և Համաշխարհային բանկի 2012 թվականի «Ազգային հաշիվների համակարգի, 2008» մեթոդաբանության, ռեզիդենտության սկզբունքը հիմնվում է երկու հիմնական հասկացությունների վրա` տնտեսական տարածք և տնտեսական շահերի կենտրոն: Այսպիսով, տնտեսավարող սուբյեկտը համարվում է տվյալ տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե նրա տնտեսական շահերի հիմնական կենտրոնն այդ երկրի տնտեսական տարածքում է: Ընդ որում, տվյալ երկրում տնտեսական շահեր ունենալը նշանակում է, որ տվյալ երկրի տնտեսական տարածքում գոյություն ունի որոշակի տեղավորման վայր, կացարան, արտադրության կազմակերպման համար նախատեսված շենք, շինություն կամ այլ տարածք, որտեղ կամ որտեղից կազմակերպությունն իրականացնում է և հետագայում էլ մտադրություն ունի իրականացնել որոշակի ծավալի տնտեսական գործունեություն և գործառնություններ այլ սուբյեկտների հետ` անորոշ ժամանակով կամ որոշակի երկար ժամանակահատվածում (սովորաբար 1 տարի կամ ավելի): Մեկ տարին հիմնականում օգտագործվում է պայմանականորեն և նախատեսված է միջազգային համադրելիության ապահովման նպատակով: Սույն հրահանգի իմաստով տնտեսավարող սուբյեկտի երկրի ռեզիդենտությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` կազմակերպությունների և տնային տնտեսությունների (ֆիզիկական անձանց): Կազմակերպությունը համարվում է այն երկրի ռեզիդենտ, որտեղ նրա տնտեսական շահերի կենտրոնն է, և որի տնտեսական տարածքում իրականացնում է որոշակի ծավալի տնտեսական գործունեություն` ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում և (կամ) հողի, շենքերի, շինությունների սեփականատեր է: Կազմակերպության տնտեսական շահերի կենտրոնն այն երկրում է, որտեղ կազմակերպությունը ունի իրավական գրանցում (ներկայացուցչությունները չեն համարվում ռեզիդենտ): Տնային տնտեսությունը համարվում է որևէ երկրի ռեզիդենտ, եթե վերջինիս տնտեսական տարածքում տնային տնտեսության անդամներն ունեն կամ մտադիր են ունենալ բնակության վայր, որը հանդիսանում է տնային տնտեսությունների անդամների հիմնական բնակության վայրը: Երկրի տարածքում 1 տարի և ավել ներկայությունը կամ դրա մտադրությունը բավարար պայման է բնակության վայրը հիմնական համարելու համար: Ընդ որում միևնույն տնային տնտեսությանը պատկանող բոլոր անդամները համարվում են միևնույն տնտեսության ռեզիդենտներ: Եթե տնային տնտեսության անդամը աշխատում և բնակվում է այլ տնտեսական տարածքում, այնպես, որ նա ձեռք է բերում տնտեսական շահերի կենտրոն արտերկրում, ապա վերջինս դադարում է այդ տնային տնտեսության անդամը լինելուց: Ուսանողները (եթե մտադրություն չունեն ուսումն ավարտելուց հետո մնալու ուսումնառության երկրում), երկարատև բուժվող հիվանդները, դեսպանատների ու հյուպատոսությունների աշխատակիցները, այլ երկրներում ծառայություն իրականացնող ռազմական ստորաբաժանումների անձնակազմը, համարվում են իրենց «հիմնական բնակության վայր» (տնտեսական ու կենսական շահերի հիմնական կենտրոն) հանդիսացող երկրի ռեզիդենտներ:
13. Սույն հաշվետվության լրացման իմաստով ներդրում է համարվում գործարքը, որի արդյունքում մի երկրի տնտեսավարող սուբյեկտի մոտ առաջանում են ֆինանսական պահանջներ կամ պարտավորություններ (ներառյալ կազմակերպության կապիտալում մասնակցության մասով) այլ երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ: Ներդրումներ են համարվում ինչպես հաշվետու կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտներում իրականացված ներդրումները, այլ երկրներում անշարժ գույքի ձեռք բերումը, այնպես էլ ոչ ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացված ներդրումները հաշվետու կազմակերպությունում: Ներդրումների ֆինանսական գործիքներն են` բաժնետոմսերը, պարտատոմսերը, փայամասնակցությունը, վարկերը, ավանդները, բանկային հաշիվները, դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունները և այլն: Սույն հաշվետվության լրացման իմաստով ներդրումների տեսակներն են. օտարերկրյա ուղղակի ներդրումները, օտարերկրյա պորտֆելային ներդրումները, այլ ներդրումները և ֆինանսական ածանցյալները:
14. Օտարերկրյա ներդրողը կազմակերպություն կամ ֆիզիկական անձ է, որը շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով ներդրում է կատարել այլ երկրի ռեզիդենտ կազմակերպությունում:
15. Օտարերկրյա ներդրմամբ կազմակերպությունը այն կազմակերպությունն է, որտեղ ներդրում է իրականացրել օտարերկրյա ներդրողը:
16. Օտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում մի երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտի(ների) կողմից այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք բերված ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելին: Օտարերկրյա ուղղակի ներդրումային հարաբերություններն առաջանում են հետևյալ դեպքերում.
1) Երբ օտարերկրյա տնտեսավարող սուբյեկտը ներդրումներ է իրականացնում կազմակերպության կապիտալում` տնօրինելով կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ փայամասնակցության 10% և ավելին: Այս գործարքից հետո օտարերկրյա ներդրողի նկատմամբ բոլոր պահանջներն ու պարտավորությունները դասակարգվում են որպես օտարերկրյա ուղղակի ներդրում.
2) Երբ տնտեսավարող սուբյեկտը ներդրումներ է իրականացնում ոչ ռեզիդենտ կազմակերպությունում` տնօրինելով այդ կազմակերպության ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ փայամասնակցության 10% և ավելին: Այս գործարքից հետո օտարերկրյա ներդրմամբ կազմակերպության նկատմամբ բոլոր պահանջներն ու պարտավորությունները դասակարգվում են որպես ուղղակի ներդրում.
3) Երբ կազմակերպությունում ներդրումներ է իրականացնում (կամ կազմակերպությունը ներդրումներ է իրականացնում) ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (կամ ոչ ռեզիդենտ կազմակերպությունում), որը փոխկապակցված է կազմակերպության հետ:
17. Օտարերկրյա ուղղակի ներդրողը որևէ երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտ է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք է բերել ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելին այլ երկրի ռեզիդենտ կազմակերպության կապիտալում:
18. Օտարերկրյա ուղղակի ներդրմամբ կազմակերպությունը որևէ երկրի ռեզիդենտ կազմակերպություն է, որտեղ այլ երկրի ռեզիդենտ տնտեսավարող սուբյեկտը ունի (ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի) ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի կամ բաժնեմասի 10% և ավելի:
19. Փոխկապակցված կազմակերպություն(ներ)ը այն կազմակերպություն(ներ) է (են), որը(որոնք) ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում է(են) միևնույն ներդրողի վերահսկման կամ նշանակալի մակարդակի ազդեցություն տակ, բայց մեկը մյուսի նկատմամբ չունեն վերահսկման կամ էական ազդեցություն (փոխկապակցված կազմակերպությունները չեն կարող ունենալ մեկը մյուսի ձայնի իրավունք տվող կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ավելի քան 10%-ը): Օրինակ` նույն մայր կազմակերպության` տարբեր երկրներում գտնվող երկու ուղղակի ներդրումներով կազմակերպությունները միմյանց նկատմամբ, թեև, չունեն անմիջական ուղղակի ներդրումային հարաբերություններ, սակայն միմյանց հետ իրականացված բոլոր գործառնությունները պետք է արտացոլվեն ուղղակի ներդրումների «փոխկապակցված կազմակերպություններին» վերաբերող տողում: Նման հարաբերություններ կարող են առաջանալ նաև երբ հայկական կազմակերպության սեփականատերը ունի նաև դուստր ձեռնարկություն արտերկրում: Օրինակ, երբ կազմակերպությունն ունի ռեզիդենտ սեփականատեր, որն իր հերթին ուղղակի ներդրող է հանդիսանում մեկ այլ ոչ ռեզիդենտ կազմակերպությունում, ապա հաշվետու կազմակերպության և վերոնշյալ ոչ ռեզիդենտ կազմակերպության միջև ցանկացած ակտիվային կամ պասիվային գործառնություն պետք է նույնպես արտացոլվի ուղղակի ներդրումների «փոխկապակցված կազմակերպություններին» վերաբերող տողում:
2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
7. Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ բոլոր տվյալները, որոնք լրացվում են հաշվետվության մեջ, լրացվում են այն ժամանակ, երբ իրականացվում է ֆինանսական ակտիվի նկատմամբ սեփականության տնտեսական իրավունքի փոփոխություն, այսինքն, երբ գործարքը գրանցվում է հաշվապահական փաստաթղթերում:
8. Ֆինանսական գործիքների տարանջատումն երկարաժամկետի և կարճաժամկետի իրականացվում է գործիքի սկզբնական ժամկետայնության հիման վրա: Մեկ տարի և պակաս սկզբնական մարման ժամկետ ունեցող գործիքները դասակարգվում են որպես կարճաժամկետ, մեկ տարուց ավել սկզբնական մարման ժամկետ ունեցող գործիքները` որպես երկարաժամկետ: Երկարաժամկետ պահանջների և պարտավորությունների` մինչև մեկ տարի մարվող մասերը ներառվում են համապատասխան հոդվածների երկարաժամկետ ենթահոդվածում, այլ ոչ թե տեղափոխվում են կարճաժամկետ ենթահոդված:
9. Ներդրումների գնահատումն իրականացվում է շուկայական գներով: Շուկայական գներն օգտագործվում են արժեթղթերի` ներառյալ ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և ռեզիդենտ կազմակերպությանը պատկանող բաժնետոմսերի գնահատման համար, ինչպես նաև ռեզիդենտ կազմակերպության կողմից թողարկված և ոչ ռեզիդենտներին պատկանող բաժնետոմսերի գնահատման համար: Այն դեպքում, երբ արժեթղթերը` բացառությամբ բաժնետոմսերի, չեն վաճառվում կազմակերպված շուկայում, գնահատումը կատարվում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում արտացոլված գներով:
10. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կատարված ներդրումների արժեքի գնահատումը շուկայական գներով իրականացնելու համար կարելի է կիրառել հետևյալ ձևերը (նախապատվությունը տալով ներքոհիշյալ հերթականությանը).
1) ըստ հաշվետու ժամանակաշրջանի որոշակի պահի դրությամբ ֆոնդային բորսայում բաժնետոմսերի գնման և վաճառքի միջինացված արժեքի,
2) ըստ վերջին գործարքի արժեքի,
3) ըստ զուտ ակտիվների արժեքի,
4) ըստ կազմակերպության բաժնետերերի ժողովի կողմից սահմանված արժեքի:
11. Զուտ ակտիվների արժեքը հավասար է բոլոր ակտիվների արժեքին (ներառյալ` ոչ նյութական ակտիվները), հանած պարտավորությունների և ձայնի իրավունք չտվող վաճառված բաժնետոմսերի արժեքները: Ակտիվների և պարտավորությունների արժեքը ցույց է տրվում ընթացիկ գնով:
-----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում