ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2020 թվականի N 945-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1785-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից իրականացվող միջոցառումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ծրագիրն իրականացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ծրագրի իրականացումը պահանջում է «Ռուսատոմ» պետական կորպորացիայի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների և ազդեցության տիրույթում գտնվող կազմակերպությունների ներգրավում, ապահովել ծրագրի պատվիրատու «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և ընկերության միջև ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան շրջանակային համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) ստորագրումը:
2.1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայնագրի շրջանակներում չփաստաթղթավորված մնացորդային գումարի չափով կնքել հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող պայմանագրեր:
(2.1-ին կետը լրաց. 03.03.2022 թիվ 265-Ա որոշում)
3. Սահմանել, որ`
1) համաձայնագրի գինը չի կարող գերազանցել 40 255 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափը.
2) համաձայնագրի պայմանները կիրառվում են ծրագրի շրջանակներում կնքված և կնքվելիք պայմանագրերի նկատմամբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» N 1785-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների իրականացման ծրագիրը հաստատելու մասին» N 542-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունիսի 11-ի
N 945-Ա որոշման
ԾՐԱԳԻՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ 2-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՒՍԱՏՈՄ ՍԵՐՎԻՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառումների բովանդակությունը | Ժամկետ |Արժեքը |
|ը/կ | | |(հազ. |
| | | |ԱՄՆ-ի |
| | | |դոլար) |
| | |___________________|_________|
| | |պայմա- |պայմանագրի |կատարողը |
| | |նագրի |ավարտը |_________|
| | |սկիզբը | |«Ռուսատոմ|
| | | | |Սերվիս» |
|_______|_________________________________________________________________|
|1. | ՌԵԱԿՏՈՐԻ ԻՐԱՆ |
|_______|_________________________________________________________________|
|1.1. |Ռեակտորի իրանի վերականգնողական |Ապրիլ |Դեկտեմբեր | 6,339.5|
| |ջերմամշակում (օտժիգ) |2020 թ.|2021 թ. | |
|_______|_________________________________________________________________|
|2. | ՌԵՍՈՒՐՍԸ ՍՊԱՌԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՏԱՐՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ |
|_______|_________________________________________________________________|
|2.1. |Դիզել-գեներատորային կայանի ջրային |Մայիս |Ապրիլ 2021 | 310.4|
| |և յուղային պոմպերի մատակարարում` |2020 թ.|թ. | |
| |ներառյալ համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|2.2. |Հետադարձ փականների մատակարարում` |Մայիս |Ապրիլ 2021 | 55.6|
| |ներառյալ համապատասխանության |2020 թ.|թ. | |
| |գնահատման ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|2.3. |Սիլֆոնային փականների մատակարարում` |Մայիս |Ապրիլ 2021 | 798.9|
| |ներառյալ համապատասխանության |2020 թ.|թ. | |
| |գնահատման ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|2.4. |Փականների փոխարինման նախագծի |Մայիս |Դեկտեմբեր | 606.7|
| |մշակում |2020 թ.|2020 թ. | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|2.5. |Փականների փոխարինման նախագծի համար |Մայիս |Օգոստոս | 77.0|
| |տվյալների հավաքագրում |2020 թ.|2020 թ. | |
|_______|_________________________________________________________________|
|3. |ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ |
|_______|_________________________________________________________________|
|3.1. |Ցայտաջրմուղային (սպրինկլերային) (ՑՀ) համակարգի արդիականացում. |
| |2-րդ փուլ. |
|_______|_________________________________________________________________|
|3.1.1. |Անվտանգության հիմնավորման մշակում` |Մայիս |Սեպտեմբեր | 14.4|
| |հաշվի առնելով Գոտու Վթարային |2020 թ.|2020 թ. | |
| |Սառեցման Համակարգի (ԳՎՍՀ) | | | |
| |արդիականացումը և Առավելագույն | | | |
| |Նախագծային Վթարի (ԱՆՎ) նոր | | | |
| |մակարդակը | | | |
|_______|_________________________________________________________________|
|3.1.2. |Ցայտաջրմուղային (սպրինկլերային) համակարգի (ՑՀ) անվտանգության |
| |դեֆիցիտի վերացում |
|_______|_________________________________________________________________|
|3.1.2.1|Ցայտաջրմուղային (սպրինկլերային) |Մայիս |Ապրիլ 2021 | 168.9|
| |(ՑՀ) համակարգում փոխարինման համար |2020 թ.|թ. | |
| |փականների մատակարարում` ներառյալ | | | |
| |համապատասխանության գնահատման | | | |
| |ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.1.2.2|ՑՀ-ում փականների փոխարինման նախագծի|Մայիս |Մարտ 2021 | 172.2|
| |մշակում |2020 թ.|թ. | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.1.2.3|ՑՀ փականների փոխարինման |Մայիս |Մարտ 2021 | 55.0|
| |անվտանգության հիմնավորում |2020 թ.|թ. | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.1.2.4|Գլխավոր Շրջանառու Պոմպերի (ԳՇՊ) |Մայիս |Ապրիլ 2021 | 666.6|
| |յուղի մատակարարման համակարգում |2020 թ.|թ. | |
| |(ՅՄՀ) փոխարինվող փականների | | | |
| |մատակարարում` ներառյալ | | | |
| |համապատասխանության գնահատման | | | |
| |ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.1.2.5|ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման |Մայիս |Մարտ 2021 | 215.6|
| |նախագծի մշակում |2020 թ.|թ. | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.1.2.6|ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման |Մայիս |Մարտ 2021 | 88.0|
| |նախագծի անվտանգության հիմնավորում |2020 թ.|թ. | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.1.2.7|ԳՇՊ ՅՄՀ-ում փականների փոխարինման |Մայիս |Ապրիլ 2021 | 33.0|
| |նախագծի համար տվյալների հավաքագրում|2020 թ.|թ. | |
|_______|_________________________________________________________________|
|3.2. |Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգի (ԱԳՎՍՀ) արդիականացում |
| |ԱՆՎ-ի նոր արժեքների համար |
|_______|_________________________________________________________________|
|3.2.1. |ԱԳՎՍՀ-ի արդիականացման համար |Մայիս |Ապրիլ 2021 | 7,007.3|
| |ջերմամեխանիկական սարքավորումների |2020 թ.|թ. | |
| |մատակարարում` ներառյալ | | | |
| |համապատասխանության գնահատման | | | |
| |ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.2. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|հուլիս |դեկտեմբեր |469.5 |
| |տարածքում Օդափոխության համակարգերի |2020 թ.|2023 թ. | |
| |(ՕՀ) ելակետային տեխնիկական | | | |
| |պահանջների և արդիականացման նախագծի| | | |
| |մշակում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.3. |ԲԿՀ ՕՀ-ի արդիականացման համար |հուլիս |դեկտեմբեր |1,666.5 |
| |սարքավորումների մատակարարում, |2020թ. |2023թ. | |
| |ներառյալ` համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.4. |Ակտիվ Գոտու Վթարային Սառեցման |Մայիս |Հունվար | 85.2|
| |Համակարգի արդիականացման համար |2020 թ.|2021 թ. | |
| |անվտանգության հիմնավորում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.5. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|հուլիս |դեկտեմբեր |110.0 |
| |Օդափոխության համակարգերի (ՕՀ) |2020 թ.|2023 թ. | |
| |արդիականացման անվտանգության | | | |
| |հիմնավորում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.6. |ԱԳՎՍՀ-ի արդիականացմանն ուղղված |մայիս |հուլիս |8,327.1 |
| |շինմոնտաժային և |2020 թ.|2022 թ. | |
| |թողարկման-կարգաբերման աշխատանքների | | | |
| |կատարում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.7. |Ռեակտորային կայանքի կողմից ԱԳՎՍՀ-ի |մայիս |դեկտեմբեր |237.5 |
| |և ցայտաջրմուղային (սպրինկլերային) |2020 թ.|2023 թ. | |
| |համակարգի նկատմամբ պահանջները | | | |
| |հաստատող փաստաթղթերի մշակում, | | | |
| |հերմետիկ սենյակներում | | | |
| |պայմանների հաշվարկ, ԱԳՎՍՀ-ի | | | |
| |հեղինակային հսկողություն | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.8. |Բորային կարգավորման հանգույցի (ԲԿՀ)|հուլիս |դեկտեմբեր |1,040.9 |
| |Օդափոխության համակարգերի (ՕՀ) |2020 թ.|2023 թ. | |
| |արդիականացմանն ուղղված | | | |
| |շինմոնտաժային և | | | |
| |թողարկման-կարգաբերման աշխատանքների | | | |
| |կատարում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.2.9. |ԱԳՎՍՀ-ի և ցայտաջրմուղային |Մայիս |Հունվար | 66.0|
| |(սպրինկլերային) համակարգի |2020 թ.|2021 թ. | |
| |արդիականացման նախագծի համար | | | |
| |տվյալների հավաքագրում | | | |
|_______|_________________________________________________________________|
|3.3. |Տեղեկատվական-հաշվողական համակարգի (ՏՀՀ) և անվտանգության |
| |պարամետրերի ներկայացման համակարգի (ԱՊՆՀ) արդիականացում |
|_______|_________________________________________________________________|
|3.3.1. |Նոր մուտքագրվող պարամետրերի համար |Մայիս |Ապրիլ 2021 | 141.9|
| |ջերմային տվիչների մատակարարում` |2020 թ.|թ. | |
| |ներառյալ համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունը | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.3.2. |Նոր մուտքագրվող պարամետրերի համար |Մայիս |Ապրիլ 2021 | 124.8|
| |ճնշման տվիչների մատակարարում |2020 թ.|թ. | |
| |ներառյալ համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունները | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.3.3. |Նոր մուտքագրվող պարամետրերի համար |Մայիս |Ապրիլ 2021 | 200.5|
| |ռադիացիոն մոնիթորինգի տվիչների |2020 թ.|թ. | |
| |մատակարարում` ներառյալ | | | |
| |համապատասխանության գնահատման | | | |
| |ծառայությունները | | | |
|_______|_________________________________________________________________|
|3.4. |Ներռեակտորային և Տեխնոլոգիական վերահսկման համակարգի (ՆՏՎՀ) |
| |արդիականացում |
|_______|_________________________________________________________________|
|3.4.1. |Ներռեակտորային ախտորոշիչ տվիչների |Մայիս |Ապրիլ 2021 | 383.9|
| |հավաքվածքների (ՆԱՏՀ) մատակարարում` |2020 թ.|թ. | |
| |ներառյալ համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունները | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.4.2. |ՆՏՎՀ-ի արդիականացման համար |Մայիս |Ապրիլ 2021 | 198.0|
| |մալուխների մատակարարում` ներառյալ |2020 թ.|թ. | |
| |համապատասխանության գնահատման | | | |
| |ծառայությունները | | | |
|_________________________________________________________________________|
|3.5. |Հուսալի սնուցման համակարգի (ՀՍՀ) արդիականացում |
|_______|_________________________________________________________________|
|3.5.1. |ՀՍՀ-ի սենյակներում Օդափոխության |դեկտեմ-|դեկտեմբեր |1,666.5 |
| |համակարգերի արդիականացման համար |բեր |2022 թ. | |
| |սարքավորումների մատակարարում, |2020 թ.| | |
| |ներառյալ` համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունները | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.5.2. |Սենյակների առանձնացման հետ կապված` |Մայիս |Սեպտեմբեր | 25.5|
| |ՀՍՀ արդիականացման աշխատանքային |2020 թ.|2020 թ. | |
| |փաստաթղթերի ճշգրտում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.5.3. |ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի |Մայիս |Դեկտեմբեր | 123.0|
| |արդիականացման անվտանգության |2020 թ.|2020 թ. | |
| |հիմնավորում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.5.4. |ՀՍՀ-ի և Օդափոխության համակարգերի |դեկտեմ-|դեկտեմբեր |2,695.0 |
| |արդիականացմանն ուղղված |բեր |2023 թ. | |
| |շինմոնտաժային և |2020 թ.| | |
| |թողարկման-կարգաբերման աշխատանքների | | | |
| |կատարում | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|3.6. |Սեփական կարիքների գեներատորների |Մայիս |ՊՆՎ-2020 թ.| 561.0|
| |ապամոնտաժման հետ կապված սեփական |2020 թ.|թ. | |
| |կարիքների սխեմայի արդիականացմանն | | | |
| |ուղղված շինմոնտաժային և | | | |
| |թողարկման-կարգաբերման աշխատանքների | | | |
| |կատարում, ինչպես նաև էլեկտրական | | | |
| |մասի (առաջնային և երկրորդական) | | | |
| |մատակարարում | | | |
|_______|_________________________________________________________________|
|4. |ՀԱԷԿ-Ի ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ |
|_______|_________________________________________________________________|
|4.1. |Թիվ 3 գեներատորի և գեներատորի |Մայիս |ՊՆՎ-2020 թ.| 858.0|
| |գրգռման համակարգի կապիտալ |2020 թ.|թ. | |
| |վերանորոգում (արտադրող գործարանի | | | |
| |երաշխիքային պահանջ) | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|4.2. |Թիվ 4 գեներատորի և գեներատորի |Մայիս |ՊՆՎ-2021 թ.| 858.0|
| |գրգռման համակարգի Կապիտալ |2020 թ.|թ. | |
| |վերանորոգում (արտադրող գործարանի | | | |
| |երաշխիքային պահանջ) | | | |
|_______|_________________________________________________________________|
|5. |ՌԵԱԿՏՈՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻԱԿՑԻՉԻ ՊՏՈՒՏԱԿԱՀԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ |
|_______|_________________________________________________________________|
|5.1. |Միակցիչի պտուտակահանի (գծ. |Մայիս |Ապրիլ 2021 | 873.5|
| |N 1139.44.00.00) արդիականացմանն |2020 թ.|թ. | |
| |ուղղված աշխատանքների կատարում | | | |
|_______|_________________________________________________________________|
|6. | ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՌՆԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ |
|_______|_________________________________________________________________|
|6.1. |Ներհոսող օդափոխման սարքավորումների փոխարինում (1,2Պ-1Ա,Բ; Պ-3Ա,Բ;|
| |2Պ-4Ա,Բ) |
|_______|_________________________________________________________________|
|6.1.1. |Ներհոսող օդափոխման սարքավորումների |Մայիս |Հոկտեմբեր | 96.9|
| |(1,2Պ-1Ա,Բ; Պ-3Ա,Բ; 2Պ-4Ա,Բ) |2020 թ.|2020 թ. | |
| |փոխարինման նախագծի մշակում | | | |
|_______|_________________________________________________________________|
|6.2. |Շրջանառու և արտանետումային օդափոխման սարքավորումների փոխարինում |
| | (2P-1, 2P-2, 2P-3, 2B-2, 2B-4) |
|_______|_________________________________________________________________|
|6.2.1. |Օդափոխման սարքավորումների |դեկտեմ-|դեկտեմբեր |2,383.1 |
| |(2P-1, 2P-2, 2P-3, 2B-2, 2B-4) |բեր |2023 թ. | |
| |մատակարարում, ներառյալ` շեֆ-մոնտաժ,|2020 թ.| | |
| |շեֆ-կարգաբերում և | | | |
| |համապատասխանության գնահատման | | | |
| |ծառայությունները | | | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|6.2.2. |Օդափոխման սարքավորումների |սեպտեմ-|դեկտեմբեր |184.6 |
| |(2P-1, 2P-2, 2P-3, 2B-2, 2B-4) |բեր | 2023 թ. | |
| |փոխարինման նախագծի մշակում |2020 թ.| | |
|_______|___________________________________|_______|___________|_________|
|6.2.3. |Ներհոսող և օդափոխման |Մայիս |Հոկտեմբեր | 44.0|
| |սարքավորումների (2Պ-1, 2Պ-2, 2Պ-3, |2020 թ.|2020 թ. | |
| |2Բ-2, 2Բ-4) փոխարինման նախագծի | | | |
| |մշակման համար տվյալների հավաքագրում| | | |
|_______|_________________________________________________________________|
|7. |ՏԵՂԱԿԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ՏԱՀ) ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ |
|_______|_________________________________________________________________|
|7.1. |ՏԱՀ-ի արդիականացման համար |Մայիս |Դեկտեմբեր | 225.3|
| |սարքավորումների մատակարարում` |2020 թ.|2020 թ. | |
| |ներառյալ համապատասխանության | | | |
| |գնահատման ծառայությունները | | | |
|_______________________________________________________________|_________|
| | 40,255.0|
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 03.03.2022 թիվ 265-Ա, 29.12.2022 թիվ 2081-Ա որոշումներ)