Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆ ...

 

02.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերներ ընդունելու սահմանափակումների,» բառերով.

2) 1-ին մասի «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը» բառերը.

3) 13-րդ մասի «շահերի բախման կանոնները խախտելու» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը խախտելու» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «շահերի բախման» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքի» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասում «այլ սահմանափակումների» բառերից հետո հանել «նվերներ ընդունելու արգելքի,» բառերը:

 

i

Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) վերնագրի «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «, նվերներ ընդունելու արգելքը» բառերը.

2) 3-րդ մասի «շահերի բախման կանոնները» բառերից հետո հանել «և (կամ) նվերներ ընդունելու արգելքը» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) 1-ին կետից հանել «նվերներ ընդունելու արգելքի,» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) վարում է քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրություն և նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) քաղաքացիական ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-548-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 07.12.2022
N ՀՕ-548-Ն օրենք