040.0697.080602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2002 թվականի N 697-Ա
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2001 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված հայտագրի համաձայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը 3000000 յուան գումարի չափով տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված 3000000 յուան գումարի չափով 2002 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրվելիք 40 միավոր «HEBEI-404» մակնիշի տրակտորները` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, իրականացնել բաց աճուրդով:
2. Սահմանել, որ`
i
ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.
գ) գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
դ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները սահմանված կարգով օգտագործվում են գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.
ե) առաջիկա հինգ տարվա ընթացքում աճուրդով գնված գյուղատնտեսական տեխնիկայի արտահանման դեպքում սեփականատերը պարտավոր է վճարել դրա իրական (ինվոյսային) և աճուրդային վաճառքի գների տարբերությունը` հանած օգտագործման յուրաքանչյուր տարվա մաշվածության գումարը` սահմանված նորմատիվային չափին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ընտրված գործակալի միջոցով ապահովել ստացված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումը և պահպանումը` կնքելով համապատասխան պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով իրացման կարգը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ