040.0683.050602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 2002 թվականի N 683
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի N 1038 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 2-րդ կետում`
i
«թ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) 2002 թվականի օգոստոսի 1-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտի արտադրանքի իրացումը».
բ) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` արտադրողների և ներմուծողների մոտ առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգի`
1-ին և 2-րդ կետերը «մայիսի 1-ի» բառերից հետո լրացնել «(ծխախոտ արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի օգոստոսի 1-ի)» բառերով.
2-րդ կետի «ա» ենթակետը «մայիսի 20-ը» բառերից հետո լրացնել «ծխախոտ արտադրողները` մինչև 2002 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.
2-րդ կետի «բ» ենթակետը «մայիսի 20-ը» բառերից հետո լրացնել «ծխախոտ արտադրողները` մինչև 2002 թվականի օգոստոսի 20-ը» բառերով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 1-ից: