ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2022 թվականի N 1595-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման (այսուհետ` որոշում) և որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության (այսուհետ` կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման նախաբանում «Ոստիկանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 2-րդ մասը և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերով.
i
2) կանոնադրության 6-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «պետական սահմանի անցման կետերում` ազգային անվտանգության մարմինների, Հայաստանի Հանրապետության` պետական սահմանի անցման կետ չհանդիսացող տարածքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով.
3) կանոնադրության 6-րդ կետի «ե» ենթակետում «սահմանային ծառայությունների» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների» բառերով.
4) կանոնադրության 15.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15.1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա անձնագիր կարող է տալ կամ փոխանակել, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կարող են կատարել ավելի կարճ ժամկետում:»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 1466-Ն որոշման 2-րդ կետում «նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ից» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 200 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1498-Ն որոշման 2-րդ կետում «նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ից» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հոկտեմբերի 13
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2022 թվական: