040.0637.310502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2002 թվականի N 637
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Գյուղատնտեսական մթերքի առանձին տեսակների արտահանման ծավալների ավելացման միջոցառումների մասին» N 419 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 11-ի N 630 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշման 1-ին կետում «2001 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «2002 թվականի հունիսի 1-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 15-ը» բառերով.
i
բ) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը» բառերով: