040.0611.220502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2002 թվականի N 611
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 282 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 1 հավելվածի`
i
ա) Գետք, Կապս և Լուսակերտ գյուղերի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «ութամյա դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով.
i
բ) Արդենիս գյուղի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում «տարրական դպրոց» բառերը փոխարինել «հիմնական դպրոց» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 22-ից: