Սեղմել Esc փակելու համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎ ...

 

 

040.0396.110402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2002 թվականի N 396

 

i

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի շրջանակներում իրականացվելիք դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու մասին» N 1195 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2001 թվականի հունիսի 14-ին փոխանակված հայտագրի համաձայն տրամադրված դրամաշնորհի հաշվին Հայաստանի Հանրապետություն ներկրված «NEW HOLLAND 55-56 DT» մակնիշի 45 տրակտորը` համապատասխան գյուղատնտեսական գործիքներով ու պահեստամասերով, իրացնել բաց աճուրդով:

2. Սահմանել, որ`

i

ա) աճուրդի կազմակերպիչն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

բ) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով.

գ) գյուղատնտեսական տեխնիկայի` աճուրդով վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

դ) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշվին և օգտագործվում սույն որոշման 1-ին կետում նշված հայտագրով նախատեսված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար.

ե) աճուրդով վաճառվող գյուղատնտեսական տեխնիկան առաջիկա հինգ տարվա ընթացքում արտահանման ենթակա չէ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ընտրված գործակալի միջոցով ապահովել ստացված գյուղատնտեսական տեխնիկայի բեռնաթափումը, ապակոնսերվացումը, հավաքումը, կարգաբերումն ու պահպանումը` կնքելով համապատասխան պայմանագիր` ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված ծախսերի նախահաշվի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ընտրված աճուրդի կազմակերպչի և գործակալի կողմից կատարված ծախսերը փոխհատուցել սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում նշված հատուկ հաշվից.

բ) 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրած գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով իրացնելու կարգը:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան երեք ամսվա ընթացքում չիրացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.04.2002
N 396
Որոշում