040.0306.010402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2002 թվականի N 306
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 875 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 3-ի N 380 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 6-րդ կետի «գ» ենթակետը.
i
բ) որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» և «ե» ենթակետերով.
«դ) մինչև 2002 թվականի հոկտեմբերի 31-ը ապահովել «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական աուդիտի անցկացումն ու գործունեության 2003-2005 թվականների գործադիր ծրագրի կազմումը և դրանց քննարկումը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում` «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնող կողմի հետ համատեղ.
ե) մինչև 2002 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության գործունեության 2003-2005 թվականների գործարար ծրագրերի կազմումը` նախապես այդ ընկերություններում իրականացնելով տեխնիկական աուդիտ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: