20.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 157.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 157.2. |
Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը |
1. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը`
առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ:
2. Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 157.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 157.3. |
Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը |
1. Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները Կառավարության սահմանած ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը`
առաջացնում է նախազգուշացում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ:
2. Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-234-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2021 թվական: