01.07.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.25-րդ հոդվածով.
«Հոդված 189.25. |
Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը |
1. Օտարերկրյա պետություններում գյուտի արտոնագրման համար սահմանված կարգի խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «189.9-189.10» թվերից հետո լրացնել «, 189.25» թվով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «147, 189.9 և 189.10 » բառերը փոխարինել «147, 189.9, 189.10 և 189.25» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-120-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական: