(ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)
i
040.1790.211102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1790-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
i
2. «Սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Հրազդանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Եղվարդի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի` Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:
(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2337-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1790-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
2. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով մարզպետին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:
6. Մարզպետի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Հրազդան, Կենտրոն:
3. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին ու խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ տրվող հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
i
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երեք օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը փոփ. 01.06.06 թիվ 742-Ն, 06.04.16 թիվ 365-Ն որոշումներ)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության ու մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ, օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`
i
ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործակալության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1751-Ն, 10.12.09 թիվ 1424-Ն որոշումներ)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 թիվ 1424-Ն որոշում)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
4. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասությունը:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
5. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
i
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):
(29-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
(30-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1790-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին Հողաշինության և հողօգտագործման բաժին - մարզային հողային պետական տեսչություն Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին Անձնակազմի կառավարման բաժին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
(II բաժինն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
(կառուցվածքը փոփ. 27.10.05 թիվ 1833-Ն, 07.12.06 թիվ 1751-Ն, 20.09.07 թիվ 1083-Ն, 02.04.09 թիվ 329-Ն, 10.06.10 թիվ 718-Ն, 29.03.12 թիվ 365-Ն, 06.02.14 թիվ 105-Ն, 04.06.15 թիվ 582-Ն, 05.10.17 թիվ 1233-Ն, 12.12.2019 թիվ 1793-Ն, 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1790-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
._________________________________________________________________________.
| NN | Գույքի անվանումը |Քանակը |Հաշվեկշռային |
| ը/կ| | |արժեքը (դրամ)|
|____|______________________________________________|_______|_____________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____|______________________________________________|_______|_____________|
|1. |Մարզական ճանապարհներ |180 կմ |164878600 |
|____|______________________________________________|_______|_____________|
|2. |Կահույքի լրակազմ |1 |784750 |
|____|______________________________________________|_______|_____________|
|3. |Սեղան` դիմային |1 |151875 |
|____|______________________________________________|_______|_____________|
|4. |Գրամեքենա «Ռոնդա» |1 |62250 |
|____|______________________________________________|_______|_____________|
|5. |Արիստոն «Կուբան» |3 |192000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|6. |Հեռախոսի ապարատ |1 |92400 |
|____|______________________________________________|_______|_____________|
|7. |Հայելու հավաքածու |3 |36000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|8. |Սեղան` կլոր, սպիտակ |1 |586460 |
|____|______________________________________________|_______|_____________|
|9. |Անկյունային սեղան |2 |132160 |
|____|______________________________________________|_______|_____________|
|10. |Սեղան |36 |2031120 |
|____|______________________________________________|_______|_____________|
|11. |Տրիբունա |1 |112840 |
|____|______________________________________________|_______|_____________|
|12. |Սեղան |1 |153140 |
|____|______________________________________________|_______|_____________|
|13. |Սեղան |1 |38688 |
|____|______________________________________________|_______|_____________|
|14. |Համակարգիչ |2 |1020800 |
|____|______________________________________________|_______|_____________|
|15. |Տպիչ |1 |431750 |
|____|______________________________________________|_______|_____________|
|16. |Zip prive or eguivaient externai |1 |63250 |
|____|______________________________________________|_______|_____________|
|17. |UPS 600 |2 |100100 |
|____|______________________________________________|_______|_____________|
|18. |Autoswitches 2 PC-I prn |1 |9900 |
|____|______________________________________________|_______|_____________|
|19. |Fax machine plainpaper 9600 bod |1 |145750 |
|____|______________________________________________|_______|_____________|
|20. |WIN 98 (English) |1 |63250 |
|____|______________________________________________|_______|_____________|
|21. |Office 97 (License for multiple sites) |1 |222750 |
|____|______________________________________________|_______|_____________|
|22. |Photocopier, A4 formats 12 pages per minute |1 |440000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|23. |Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |1 |2114750 |
|____|______________________________________________|_______|_____________|
|24. |Ավտոմեքենա «Մոսկվիչ» |1 |188502 |
|____|______________________________________________|_______|_____________|
|25. |Կահույք լրակազմ |2 |78176 |
|____|______________________________________________|_______|_____________|
|26. |Խորհրդակցության սեղան |4 |44296 |
|____|______________________________________________|_______|_____________|
|27. |Սեղան` 2 պահարանիկով |8 |10888 |
|____|______________________________________________|_______|_____________|
|28. |Սեղան` 2 պահարանիկով |10 |119190 |
|____|______________________________________________|_______|_____________|
|29. |Գրասեղան` 2 պահարանիկով |2 |38912 |
|____|______________________________________________|_______|_____________|
|30. |Սեղան` 2 պահարանիկով |3 |31836 |
|____|______________________________________________|_______|_____________|
|31. |Նիստերի սեղան |1 |88435 |
|____|______________________________________________|_______|_____________|
|32. |Տրիբունա |1 |17687 |
|____|______________________________________________|_______|_____________|
|33. |Սեղան` դիմադիր |1 |13073 |
|____|______________________________________________|_______|_____________|
|34. |Գրապահարան` 3 մասից |4 |75976 |
|____|______________________________________________|_______|_____________|
|35. |Սեղան` 2 պահարանիկով |1 |25762 |
|____|______________________________________________|_______|_____________|
|36. |Հեռախոսի ապարատ «Պանասոնիկ» |1 |88125 |
|____|______________________________________________|_______|_____________|
|37. |Լոգարան |1 |160000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|38. |Հայելու հավաքածու |1 |88000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|39. |Լվացարան` խոհանոցի |1 |42000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|40. |Լվացարան` զուգարանի |1 |96000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|41. |Լվացարան` զուգարանի |2 |280000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|42. |«Պանասոնիկ» M 300 EM |1 |535000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|43. |«Դեյվու» 1418 tv |1 |104000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|44. |«Գոլդսթար» 14 E40 B tv |1 |124000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|45. |Թդոն |1 |90000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|46. |Ֆոտոապարատ «Մինոլթա» |1 |66000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|47. |«Պանասոնիկ» 430 FS |1 |35000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|48. |«Պանասոնիկ» 502 DTKT |1 |40000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|49. |Սելեկտոր |1 |55556 |
|____|______________________________________________|_______|_____________|
|50. |Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» |1 |6560000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|51. |Հեռախոսի ապարատ |40 |341250 |
|____|______________________________________________|_______|_____________|
|52. |Վարչական շենք | |462320 |
|____|______________________________________________|_______|_____________|
|53. |Խորհրդակցության սեղան |2 |46064 |
|____|______________________________________________|_______|_____________|
|54. |Գրապահարան |1 |25300 |
|____|______________________________________________|_______|_____________|
|55. |Գրապահարան |1 |10305 |
|____|______________________________________________|_______|_____________|
|56. |Սեղան` 1 պահարանիկով |1 |10304 |
|____|______________________________________________|_______|_____________|
|57. |Խորհրդակցության սեղան |1 |25453 |
|____|______________________________________________|_______|_____________|
|58. |Սեղան` դիմադիր |2 |102276 |
|____|______________________________________________|_______|_____________|
|59. |Սեղան` գրասենյակի |1 |51062 |
|____|______________________________________________|_______|_____________|
|60. |Սեղան` խորհրդակցության |1 |23840 |
|____|______________________________________________|_______|_____________|
|61. |Սեղան` դիրեկտորական |1 |35758 |
|____|______________________________________________|_______|_____________|
|62. |Գրապահարան` մեծ |1 |17149 |
|____|______________________________________________|_______|_____________|
|63. |Սեղան` 2 պահարանիկով |1 |10766 |
|____|______________________________________________|_______|_____________|
|64. |Զգեստապահարան |1 |13074 |
|____|______________________________________________|_______|_____________|
|65. |Գրապահարան` մեծ |1 |30722 |
|____|______________________________________________|_______|_____________|
|66. |Սեղան` դիրեկտորական |1 |51138 |
|____|______________________________________________|_______|_____________|
|67. |Բազմոց |1 |16303 |
|____|______________________________________________|_______|_____________|
|68. |Բազմոց |1 |13227 |
|____|______________________________________________|_______|_____________|
|69. |Երկաթյա պահարան |10 |163600 |
|____|______________________________________________|_______|_____________|
|70. |Սառնարան «3 UX» |1 |13088 |
|____|______________________________________________|_______|_____________|
|71. |Հեռուստացույց |1 |13496 |
|____|______________________________________________|_______|_____________|
|72. |Բազմացնող մեքենա |1 |40868 |
|____|______________________________________________|_______|_____________|
|73. |Գորգ «Էրեբունի» |2 |192250 |
|____|______________________________________________|_______|_____________|
|74. |Երկաթյա պահարան |5 |9782 |
|____|______________________________________________|_______|_____________|
|75. |Գորգ |1 |31144 |
|____|______________________________________________|_______|_____________|
|76. |Գրամեքենա «Օպտիմա» |1 |16533 |
|____|______________________________________________|_______|_____________|
|77. |Գրամեքենա |2 |56600 |
|____|______________________________________________|_______|_____________|
|78. |Գրամեքենա |1 |50600 |
|____|______________________________________________|_______|_____________|
|79. |Գրամեքենա |2 |106122 |
|____|______________________________________________|_______|_____________|
|80. |Գրամեքենա «Լիստվիցա» |1 |50584 |
|____|______________________________________________|_______|_____________|
|81. |Հեռախոսի ապարատ |1 |21224 |
|____|______________________________________________|_______|_____________|
|82. |Համակարգիչ |2 |4650912 |
|____|______________________________________________|_______|_____________|
|83. |Ավտոմեքենա «Մոսկվիչ-412» |1 |188500 |
|____|______________________________________________|_______|_____________|
|84. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-469» |1 |214000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|85. |Մոտոցիկլետ «Դնեպր» |1 |16300 |
|____|______________________________________________|_______|_____________|
|86. |Մոտոցիկլետ «Դնեպր» |1 |133300 |
|____|______________________________________________|_______|_____________|
|87. |Մոտոցիկլետ «Դնեպր» |1 |234000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|88. |Գրամեքենա «Յատրան» |1 |23500 |
|____|______________________________________________|_______|_____________|
|89. |Սառնարան «Սինո» |1 |7700 |
|____|______________________________________________|_______|_____________|
|90. |ՈՒղեգորգ |1 |24200 |
|____|______________________________________________|_______|_____________|
|91. |Հեռատիպ «Տելետայպ» |1 |3000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|92. |Գրասեղան |1 |7825 |
|____|______________________________________________|_______|_____________|
|93. |Հաշվիչ մեքենա |1 |190135 |
|____|______________________________________________|_______|_____________|
|94. |Հաշվիչ մեքենա |1 |41918 |
|____|______________________________________________|_______|_____________|
|95. |Տպագրական մեքենա |1 |22108 |
|____|______________________________________________|_______|_____________|
|96. |Տպագրական մեքենա |1 |26530 |
|____|______________________________________________|_______|_____________|
|97. |Գրասեղան |2 |35020 |
|____|______________________________________________|_______|_____________|
|98. |Գրասեղան |1 |14149 |
|____|______________________________________________|_______|_____________|
|99. |Գրապահարան |1 |37448 |
|____|______________________________________________|_______|_____________|
|100.|Բազմոց |1 |9905 |
|____|______________________________________________|_______|_____________|
|101.|Գրասեղան |1 |17598 |
|____|______________________________________________|_______|_____________|
|102.|Ղեկավարի սեղան |1 |35727 |
|____|______________________________________________|_______|_____________|
|103.|ՊԴՍ-10/10 |1 |90423 |
|____|______________________________________________|_______|_____________|
|104.|Տեստալյատոր |1 |59866 |
|____|______________________________________________|_______|_____________|
|105.|Զվտոմեքենա «Ժիգուլի» 2105 |1 |20000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|106.|Սեղան` 2 պահարանիկով |3 |39132 |
|____|______________________________________________|_______|_____________|
|107.|Գրասեղան |4 |11319 |
|____|______________________________________________|_______|_____________|
|108.|Երկաթյա պահարան |4 |16312 |
|____|______________________________________________|_______|_____________|
|109.|Գրապահարան |3 |8562 |
|____|______________________________________________|_______|_____________|
|110.|Դիրեկտորական սեղան |2 |42288 |
|____|______________________________________________|_______|_____________|
|111.|Գրամեքենա «Յատրան» |1 |22390 |
|____|______________________________________________|_______|_____________|
|112.|Վարչական շենք |1 |8845702 |
|____|______________________________________________|_______|_____________|
|113.|Ավտոմեքենա «ԳԱԶ 31029» |1 |3920000 |
|____|______________________________________________|_______|_____________|
|114.|Համակարգիչ |3 |3748875 |
|____|______________________________________________|_______|_____________|
|115.|Ջահ |23 |132664 |
|____|______________________________________________|_______|_____________|
|116.|Նիստերի սեղան |3 |27614 |
|____|______________________________________________|_______|_____________|
|117.|Սելեկտոր «ՈՒԴ 40» |1 |175647 |
|____|______________________________________________|_______|_____________|
|118.|Վարագույր |7 |39138 |
|____|______________________________________________|_______|_____________|
|119.|Օդափոխիչ |2 |20394 |
|____|______________________________________________|_______|_____________|
|120.|Նախասրահի կահույք (խոլ) |1 |14984 |
|____|______________________________________________|_______|_____________|
|121.|Հեռուստացույց |1 |17360 |
|____|______________________________________________|_______|_____________|
|122.|Գրապահարան |1 |7129 |
|____|______________________________________________|_______|_____________|
|123.|Սառնարան |1 |7498 |
|____|______________________________________________|_______|_____________|
|124.|Զգեստապահարան |1 |10382 |
|____|______________________________________________|_______|_____________|
|125.|Տրյումո |1 |8755 |
|____|______________________________________________|_______|_____________|
|126.|Գորգ |1 |10382 |
|____|______________________________________________|_______|_____________|
|127.|Բազկաթոռ |1 |415260 |
|____|______________________________________________|_______|_____________|
|128.|Գրասեղան |1 |11938 |
|____|______________________________________________|_______|_____________|
|129.|Գրապահարան |1 |7786 |
|____|______________________________________________|_______|_____________|
|130.|Ջահ |2 |11536 |
|____|______________________________________________|_______|_____________|
|131.|Գրասեղան |1 |12112 |
|____|______________________________________________|_______|_____________|
|132.|Ջահ |1 |11536 |
|____|______________________________________________|_______|_____________|
|133.|Գրապահարան |1 |4672 |
|____|______________________________________________|_______|_____________|
|134.|Ջահ |2 |11536 |
|____|______________________________________________|_______|_____________|
|135.|Գրամեքենա «Օպտիմա» |1 |8374 |
|____|______________________________________________|_______|_____________|
|136.|Օդափոխիչ |1 |10197 |
|____|______________________________________________|_______|_____________|
|137.|Գրապահարան |1 |9482 |
|____|______________________________________________|_______|_____________|
|138.|Նիստերի սեղան |1 |9966 |
|____|______________________________________________|_______|_____________|
|139.|Ջահ |1 |5768 |
|____|______________________________________________|_______|_____________|
|140.|Սառնարան |1 |6344 |
|____|______________________________________________|_______|_____________|
|141.|Գրասեղան |2 |18686 |
|____|______________________________________________|_______|_____________|
|142.|Գրամեքենա «Ռոբոտրոն» |1 |18756 |
|____|______________________________________________|_______|_____________|
|143.|Ջահ |1 |5768 |
|____|______________________________________________|_______|_____________|
|144.|Գրասեղան |1 |12112 |
|____|______________________________________________|_______|_____________|
|145.|Հաշվիչ |3 |12975 |
|____|______________________________________________|_______|_____________|
|146.|Հաշվիչ |1 |7820 |
|____|______________________________________________|_______|_____________|
|147.|Օդափոխիչ |1 |10197 |
|____|______________________________________________|_______|_____________|
|148.|Գրասեղան |1 |12112 |
|____|______________________________________________|_______|_____________|
|149.|Ջահ |1 |5768 |
|____|______________________________________________|_______|_____________|
|150.|Գրասեղան` սպիտակ |1 |13981 |
|____|______________________________________________|_______|_____________|
|151.|Նիստերի սեղան |1 |11627 |
|____|______________________________________________|_______|_____________|
|152.|Ջահ |2 |11536 |
|____|______________________________________________|_______|_____________|
|153.|Ջահ |2 |11536 |
|____|______________________________________________|_______|_____________|
|154.|Գրասեղան |1 |4672 |
|____|______________________________________________|_______|_____________|
|155.|Նիստերի սեղան |1 |11627 |
|____|______________________________________________|_______|_____________|
|156.|Գրամեքենա «Օպտիմա» |1 |13219 |
|____|______________________________________________|_______|_____________|
|157.|Գրամեքենա «Օպտիմա» |1 |18756 |
|____|______________________________________________|_______|_____________|
|158.|Գրամեքենա «ՈՒկրաինա» |1 |8651 |
|____|______________________________________________|_______|_____________|
|159.|Գրամեքենա «ՈՒրոտա» |1 |15745 |
|____|______________________________________________|_______|_____________|
|160.|Գրամեքենա «ՈՒրոտա» |1 |16367 |
|____|______________________________________________|_______|_____________|
|161.|Գրամեքենա «Դարոն» |1 |65230 |
|____|______________________________________________|_______|_____________|
|162.|Ռոտատոր |1 |28065 |
|____|______________________________________________|_______|_____________|
|163.|Երկաթյա պահարան |2 |12385 |
|____|______________________________________________|_______|_____________|
|164.|Ռոտատոր |1 |12666 |
|____|______________________________________________|_______|_____________|
|165.|Գրամեքենա |1 |10035 |
|____|______________________________________________|_______|_____________|
|166.|Գրասեղան |1 |13980 |
|____|______________________________________________|_______|_____________|
|167.|Հեռուստացույց |1 |17495 |
|____|______________________________________________|_______|_____________|
|168.|Գրապահարան |2 |14880 |
|____|______________________________________________|_______|_____________|
|169.|Սելեկտոր |1 |24251 |
|____|______________________________________________|_______|_____________|
|170.|Նիստերի սեղան |1 |18409 |
|____|______________________________________________|_______|_____________|
|171.|Կախիչ |1 |46716 |
|____|______________________________________________|_______|_____________|
|172.|Օդափոխիչ |1 |10197 |
|____|______________________________________________|_______|_____________|
|173.|Գրասեղան |1 |10382 |
|____|______________________________________________|_______|_____________|
|174.|Նիստերի սեղան |1 |11627 |
|____|______________________________________________|_______|_____________|
|175.|Զգեստապահարան |1 |10384 |
|____|______________________________________________|_______|_____________|
|176.|Ջահ |4 |23072 |
|____|______________________________________________|_______|_____________|
|177.|Օդափոխիչ |1 |10197 |
|____|______________________________________________|_______|_____________|
|178.|Հաշվիչ մեքենա |1 |4325 |
|____|______________________________________________|_______|_____________|
|179.|Նախասրահի կահույք (խոլ) |1 |14984 |
|____|______________________________________________|_______|_____________|
|180.|Ավտոմեքենա «Նիվա» |1 |99650 |
|____|______________________________________________|_______|_____________|
|181.|Գրասեղան |17 |20397 |
|____|______________________________________________|_______|_____________|
|182.|Գրպահարան |6 |4035 |
|____|______________________________________________|_______|_____________|
|183.|Երկաթյա պահարան |5 |32340 |
|____|______________________________________________|_______|_____________|
|184.|Բազմոց |1 |1540 |
|____|______________________________________________|_______|_____________|
|185.|Գրամեքենա |1 |1540 |
|____|______________________________________________|_______|_____________|
|186.|Հեռուստացույց |1 |2310 |
|____|______________________________________________|_______|_____________|
|187.|Տելետայպ |1 |6545 |
|____|______________________________________________|_______|_____________|
|188.|Համակարգիչ 18 Տ |1 |95279 |
|____|______________________________________________|_______|_____________|
|189.|Սառնարան |1 |1155 |
|____|______________________________________________|_______|_____________|
|190.|Գրասեղան` մեծ |2 |24786 |
|____|______________________________________________|_______|_____________|
|191.|Գրամեքենա` էլեկտրական |2 |24098 |
|____|______________________________________________|_______|_____________|
|192.|Գրամեքենա` մեխանիկական |1 |11016 |
|____|______________________________________________|_______|_____________|
|193.|Երկաթյա պահարան |8 |28640 |
|____|______________________________________________|_______|_____________|
|194.|Ավտոմեքենա «Մոսկվիչ-412» |1 |206550 |
|____|______________________________________________|_______|_____________|
|195.|Բազկաթոռ |1 |12300 |
|____|______________________________________________|_______|_____________|
|196.|Սեղան` 2 պահարանիկով |1 |5229 |
|____|______________________________________________|_______|_____________|
|197.|Սեղան` 2 պահարանիկով |2 |9766 |
|____|______________________________________________|_______|_____________|
|198.|Հաշվիչ մեքենա «ԷԼ-50» |1 |24916 |
|____|______________________________________________|_______|_____________|
|199.|Գրամեքենա «Յատրան» |1 |23915 |
|____|______________________________________________|_______|_____________|
|200.|Գրապահարան |3 |13288 |
|____|______________________________________________|_______|_____________|
|201.|Նվագարկիչ |1 |5748 |
|____|______________________________________________|_______|_____________|
|202.|Գրապահարան |1 |5848 |
|____|______________________________________________|_______|_____________|
|203.|Սառնարան «Սնայգեր» |1 |5540 |
|____|______________________________________________|_______|_____________|
|204.|Սեղան` նիստերի |1 |7849 |
|____|______________________________________________|_______|_____________|
|205.|Գրասեղան` մեծ |1 |14005 |
|____|______________________________________________|_______|_____________|
|206.|Գրամեքենա «Լիստվիցա» |2 |29089 |
|____|______________________________________________|_______|_____________|
|207.|Գրասեղան` 2 պահարանիկով |1 |4694 |
|____|______________________________________________|_______|_____________|
|208.|Մեքենայի մագնիտոֆոն |1 |11553 |
|____|______________________________________________|_______|_____________|
|209.|Հեռախոսի ապարատ |4 |22066 |
|____|______________________________________________|_______|_____________|
|210.|Հաշվիչ մեքենա |3 |6248 |
|____|______________________________________________|_______|_____________|
|211.|Էլեկտրական տաքացուցիչ |2 |11800 |
|____|______________________________________________|_______|_____________|
|212.|Գործեր կարող սեղան |1 |9875 |
|____|______________________________________________|_______|_____________|
|213.|Սեղան` 2 պահարանիկով |1 |8689 |
|____|______________________________________________|_______|_____________|
|214.|Սեղան` դիմային |1 |4076 |
|____|______________________________________________|_______|_____________|
|215.|Սեղան` դիմային |1 |9536 |
|____|______________________________________________|_______|_____________|
|216.|Գրապահարան |2 |10382 |
|____|______________________________________________|_______|_____________|
|217.|Գրապահարան |1 |5085 |
|____|______________________________________________|_______|_____________|
|218.|Բազկաթոռ` մեծ |1 |7152 |
|____|______________________________________________|_______|_____________|
|219.|Բազկաթոռ` փոքր |11 |80130 |
|____|______________________________________________|_______|_____________|
|220.|Սելեկտոր` «ԿԲ-40» |1 |175640 |
|____|______________________________________________|_______|_____________|
|221.|Գալվանատոր «Փ-195» |1 |3691 |
|____|______________________________________________|_______|_____________|
|222.|Սելեկտոր-սարք «ՖԴՈՒ» |1 |2230 |
|____|______________________________________________|_______|_____________|
|223.|Գորգ` հատակի |2 |18688 |
|____|______________________________________________|_______|_____________|
|224.|Հեռուստացույց «Էլեկտրոնիկ» |1 |15611 |
|____|______________________________________________|_______|_____________|
|225.|Թեյի սպասք |1 |9459 |
|____|______________________________________________|_______|_____________|
|226.|Բազմոց |1 |4614 |
|____|______________________________________________|_______|_____________|
|227.|Սառնարան «Օրսկ» |1 |7382 |
|____|______________________________________________|_______|_____________|
|228.|Ավտոմեքենա «ԳԱԶ-2410» |1 |241620 |
|____|______________________________________________|_______|_____________|
|229.|Գորգ` ավտոմեքենայի |1 |9689 |
|____|______________________________________________|_______|_____________|
|230.|Կիսամուշտակ |1 |14668 |
|____|______________________________________________|_______|_____________|
|231.|Կիսամուշտակ |1 |17302 |
|____|______________________________________________|_______|_____________|
|232.|Կոշիկ (բոտինկի) |1 |8151 |
|____|______________________________________________|_______|_____________|
|233.|Սեղան` 2 պահարանիկով |1 |12150 |
|____|______________________________________________|_______|_____________|
|234.|Զգեստաբահարան |1 |4690 |
|____|______________________________________________|_______|_____________|
|235.|Գրապահարան |3 |21685 |
|____|______________________________________________|_______|_____________|
|236.|Ավտոմեքենա «ԳԱԶ-24» |1 |221857 |
|____|______________________________________________|_______|_____________|
|237.|Ռադիո` ավտոմեքենայի |1 |3384 |
|____|______________________________________________|_______|_____________|
|238.|Գրապահարանի լրակազմ |1 |8766 |
|____|______________________________________________|_______|_____________|
|239.|Սառնարան |1 |9304 |
|____|______________________________________________|_______|_____________|
|240.|Հեռուստացույց «Էլեկտրոնիկ» |1 |15610 |
|____|______________________________________________|_______|_____________|
|241.|Կահույքի լրակազմ |1 |20763 |
|____|______________________________________________|_______|_____________|
|242.|Ռադիոընդունիչ «Լենինգրադ» |1 |8459 |
|____|______________________________________________|_______|_____________|
|243.|Էլեկտրոնիկա |1 |16610 |
|____|______________________________________________|_______|_____________|
|244.|Համակարգիչ «Պ/Ե ԱԲ» |1 |1998477 |
|____|______________________________________________|_______|_____________|
|245.|Գրապահարան |3 |21686 |
|____|______________________________________________|_______|_____________|
|246.|Գրապահարան |3 |21686 |
|____|______________________________________________|_______|_____________|
|247.|Բազմացնող մեքենա |1 |9382 |
|____|______________________________________________|_______|_____________|
|248.|Բազմացնող մեքենա |1 |28068 |
|____|______________________________________________|_______|_____________|
|249.|Բազմացնող մեքենա «Ռոտատոր» |1 |21147 |
|____|______________________________________________|_______|_____________|
|250.|Ապարատ «12 H» |1 |12996 |
|____|______________________________________________|_______|_____________|
|251.|Գրամեքենա «Ռոբոտրոն» |1 |7767 |
|____|______________________________________________|_______|_____________|
|252.|Գրամեքենա «Ռոբոտրոն» |1 |16764 |
|____|______________________________________________|_______|_____________|
|253.|Ջահ |1 |6152 |
|____|______________________________________________|_______|_____________|
|254.|Սեղան` 2 պահարանիկով |1 |7613 |
|____|______________________________________________|_______|_____________|
|255.|Սեղան` դիմադիր |1 |4999 |
|____|______________________________________________|_______|_____________|
|256.|Գրամեքենա «Օպտիմա» |1 |11073 |
|____|______________________________________________|_______|_____________|
|257.|Գրամեքենա` մեխանիկական |1 |10535 |
|____|______________________________________________|_______|_____________|
|258.|Գրամեքենա «Յատրան» |1 |21455 |
|____|______________________________________________|_______|_____________|
|259.|Գրամեքենա «Ռոբոտրոն» |1 |14338 |
|____|______________________________________________|_______|_____________|
|260.|Գրասեղան` 2 պահարանիկով |1 |6228 |
|____|______________________________________________|_______|_____________|
|261.|Գրամեքենա` մեխանիկական |1 |14380 |
|____|______________________________________________|_______|_____________|
|262.|Գրամեքենա «Օպտիմա» |1 |10382 |
|____|______________________________________________|_______|_____________|
|263.|Հաշվիչ մեքենա |2 |8302 |
|____|______________________________________________|_______|_____________|
|264.|Գրասեղան` 2 պահարանիկով |1 |6229 |
|____|______________________________________________|_______|_____________|
|265.|Գրապահարան |1 |5691 |
|____|______________________________________________|_______|_____________|
|266.|Ավտոմեքենա «Մոսկվիչ-2137» |1 |200878 |
|____|______________________________________________|_______|_____________|
|267.|Գրամեքենա «Դարո» |1 |13996 |
|____|______________________________________________|_______|_____________|
|268.|Գրամեքենա «Օպտիմա» |1 |9305 |
|____|______________________________________________|_______|_____________|
|269.|Գրասեղան` 2 պահարանիկով |1 |7613 |
|____|______________________________________________|_______|_____________|
|270.|Գրապահարան |3 |21686 |
._________________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
-------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում