ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
5 հոկտեմբերի 2020 թվականի N 90
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի համաձայն` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը:
i
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Արդյո՞ք օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները համարվում են փոխկապակցված, եթե ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է ոչ ռեզիդենտ առևտրային կամ ռեզիդենտ ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև այն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
- 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով` կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե`
1) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին.
2) ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը),
i
- 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ռեզիդենտ կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որի գտնվելու վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություն է համարվում այն կազմակերպությունը, որը, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն, չի համարվում ռեզիդենտ կազմակերպություն,
i
- 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կազմակերպության գտնվելու վայր է համարվում կազմակերպության պետական գրանցման վայրը (հիմնարկի դեպքում` պետական հաշվառման վայրը),
i
- 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի կիրառության իմաստով` ֆիզիկական անձինք են համարվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք:
Հաշվի առնելով վերոգրյալը` գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
1. ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) ոչ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը պատկանելու դեպքում, այսինքն` այն կազմակերպությանը, որի պետական գրանցման վայրը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, կազմակերպությունները չեն համարվի փոխկապակցված,
2. ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) ռեզիդենտ ոչ առևտրային կազմակերպությանը պատկանելու դեպքում կազմակերպությունները չեն համարվի փոխկապակցված,
3. ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին պատկանելու դեպքում, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը) կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված: Ընդ որում, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասով տարբերակում չկա ֆիզիկական անձը հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ, թե ոչ ռեզիդենտ:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ