040.0129.130202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2002 թվականի N 129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 808 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված «TF 025754» դրամաշնորհի համաձայնագրով սահմանված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման և էներգետիկայի ոլորտի ֆինանսական ու կորպորատիվ վերակառուցման համար վերաբաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 6-ի «Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրերի իրականացման աշխատանքները կազմակերպելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված «TF 025754» և «TF 025128» դրամաշնորհների գումարների վերաբաշխումն ըստ բաղադրատարրերի`
հազար ԱՄՆ-ի դոլար
ա) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի
ջերմամատակարարման ռազմավարության մշակում 141,3
բ) էներգետիկայի ոլորտի առաջնահերթ ներդրումների
որոշում և երաշխիքների նախագծում 6,8
գ) էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների
ֆինանսական և կորպորատիվ վերակառուցման համար
խորհրդատվական ծառայություններ 95,0
դ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի
ջերմամատակարարման ռազմավարությամբ պայմանավորված
գազամատակարարման ոլորտի առաջնահերթ ներդրումների
նախանշում 92,8
ե) ապրանքներ (այդ թվում` ԾԻԳ-ի և Հայաստանի
Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման
փորձնական ծրագրերի համար) 30,0
զ) ուսուցում 10,0
է) ԾԻԳ-ի պահպանման ծախսեր 38,1
ը) Համաշխարհային բանկի կողմից տնօրինվող գումարներ
(«TF 025128» դրամաշնորհ) 186,0»
բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «զ» ենթակետերում նշված բաղադրատարրերի մասով ծրագրի կառավարման խորհրդի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից: