Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.07.1996  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
12 հունիսի 1996 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի «ա» կետում «պատգամավորների տեղական խորհուրդների» բառերը փոխարինել «պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների, նախկին շրջանային խորհուրդների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 11 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով և իրականացվում է պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների, մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից:

Պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմիններն  իրականացնում են պատգամավորների քաղաքային խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, պատգամավորների քաղաքային խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը: Մարզպետներն իրականացնում են համապատասխան մարզի տարածքում գտնվող պատգամավորների գյուղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի և գյուղական խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը` գյուղական խորհրդի նախագահի ներկայացմամբ: Երևան քաղաքի նախկին տեղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` քաղաքապետարանի տարածքային բաժինների ներկայացմամբ»:

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից պատգամավորների համապատասխան քաղաքային խորհրդի գործադիր մարմնին, մարզպետին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար գանձվող վարձը փոխանցվում է համապատասխանաբար քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` Երևան քաղաքի բյուջե»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, ձեռնարկությունները, միավորումները, կազմակերպությունները կարող են բնակարանը քաղաքացուց գնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 29 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված պետական բնակարանները հանձնվում են տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը»:

i

ՀՈԴՎԱԾ 7. Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո քաղաքային և գյուղական խորհուրդների ու դրանց գործադիր մարմինների` սույն օրենքով նախատեսված իրավասությունն անցնում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հուլիսի 1996 թ.

ՀՕ-71

 

 

pin
ՀՀ 12.06.1996
N ՀՕ-71 օրենք