Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

 

040.1222.151201

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» դեկտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 դեկտեմբերի 2001 թվականի N 1222

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական համալսարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 13.10.05 թիվ 1894-Ն որոշում)

i

2.1. «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) բարձրագույն, միջին, հետբուհական մասնագիտական, հանրակրթական և լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում.

4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

5) գիտահետազոտական, գիտատեխնիկական, արտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում.

7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.

8) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

9) ԵՊՀ-ի աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում:

(2.1-րդ կետը լրաց. 13.10.05 թիվ 1894-Ն, 04.08.11 թիվ 1117-Ն որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Երևանի պետական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի ցանկը:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի պետական համալսարանի օրինադրությունը հաստատելու մասին» N 26 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1222 որոշմամբ

 

i

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

(կանոնադրությունն ուժը կորցրել է 13.10.05 թիվ 1894-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.2001
N 1222
Որոշում