040.1110.171101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2001 թվականի N 1110
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 2001 թվականի նոյեմբերի 21-23-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի անցկացումը:
2. Հաստատել զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկն ու թիվը (կցվում է):
i
3. Սահմանել, որ զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի առանձին կատեգորիաների սպաները տարկետման իրավունքից օգտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի չորրրորդ կետի, 14 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 16 հոդվածի երկրորդ կետի կիրարկումն ապահովելու մասին» N 15 որոշման (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 18-ի N 842 որոշման խմբագրությամբ):
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թ.
նոյեմբերի 17-ի N 1110 որոշմամբ
ԶՈՐԱԿՈՉԻ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ
___________________________________________
Մասնագիտությունը Թիվը
___________________________________________
Բուժական գործ 30
Ատամնաբույժ 12
Վիրաբույժ 5
Անզգայաբան-վերակենդանացնող 8
Թերապևտ 4
Մաշկավեներոլոգ 1
Դեղագործ 1
Ռենտգենոլոգ 2
Լաբորատորիայի բժիշկ 2
Նյարդաբան 1
Վնասվածքաբան 3
Ակնաբույժ 1
____________________________________________
Ընդամենը 70