040.1070.061101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2001 թվականի N 1070
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 682 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները`
i
ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման և այդ տների քանդման ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է).
i
բ) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «քան Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության նորմերով սահմանվածը» բառերից հետո լրացնել «կամ, համապատասխան բնակարանի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում, դրամական աջակցություն` հաստատված ծրագրով` շուկայական արժեքի չափով» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման կարգի 3-րդ կետի`
«ա» ենթակետը «քան Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության նորմերով սահմանվածը» բառերից հետո լրացնել «կամ, համապատասխան բնակարանի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում, դրամական աջակցություն` հաստատված ծրագրով` շուկայական արժեքի չափով» բառերով.
«գ» ենթակետը «N 330 որոշմամբ հաստատված կարգի նորմերով սահմանվածը» բառերից հետո լրացնել «կամ, համապատասխան բնակարանի առուվաճառքի պայմանագրի առկայության դեպքում, դրամական աջակցություն` հաստատված ծրագրով` շուկայական արժեքի չափով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 6-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 25-ի N 682 որոշմամբ
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ
.__________________________________________________________________________.
| |Անհրաժեշտ | այդ թվում` |Վերաբնակեցվող| այդ թվում` |
| |միջոցները`|_______________|ընտանիքների |_______________|
| |ընդամենը |վարձա- |փախստա-|թիվը` |վարձա- |փախստա-|
| |(մլն դրամ)|կալներ |կանների|ընդամենը |կալներ |կանների|
| | |և |ընտա- | |և |ընտա- |
| | |սեփակա-|նիքներ | |սեփակա-|նիքներ |
| | |նատերեր| | |նատերեր| |
|_________________|__________|_______|_______|_____________|_______|_______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 350,855| - | - | 132 | 78 | 54 |
|Երևանի | | | | | | |
|քաղաքապետարան | | | | | | |
|ա) քանդման ենթակա| | | | | | |
|վթարային | | | | | | |
|բնակարաններում | | | | | | |
|բնակվող | | | | | | |
|ընտանիքների | | | | | | |
|վերաբնակեցում | 321.725|197.075| 124.65| 132 | 78 | 54 |
|Շինարարների 6 | 101.57| 54.87| 46.7| 39 | 20 | 19 |
|Ֆուչիկի 10 | 81.99| 58.425| 23.565| 36 | 25 | 11 |
|Ֆուչիկի 19 | 77.03| 24.44| 52.59| 32 | 9 | 23 |
|Սիսակյան 16 | 61.135| 59.34| 1.795| 25 | 24 | 1 |
|բ) վթարային տների| 29.13| - | - | - | - | - |
|քանդում | | | | | | |
.__________________________________________________________________________.
Ծանոթագրություն: Հաշվարկում օգտագործված են Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական
կոմիտեի կողմից հրապարակված 2001 թվականի առաջին եռամսյակի
տվյալները` հաշվի առնելով 2001 թվականի ընթացքում շուկայի
հնարավոր արժեքային տատանումները (բացառելով 1-ին գոտու
ձևավորված արժեքը).
մեկ սենյականոց` 1795 հազ. դրամ,
երկու սենյականոց` 2750 հազ. դրամ,
երեք սենյականոց` 3550 հազ. դրամ: