Սեղմել Esc փակելու համար:
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՍՆՈՒՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՍՆՈՒՑՎՈՂ ՇԱՐԺԻՉՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 դեկտեմբերի 2021 թվականի N 306

 

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՍՆՈՒՑՎՈՂ ՇԱՐԺԻՉՆԵՐՈՎ ԱՇԽԱՏՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի ի՞նչ արտոնություններ են սահմանվում ՀՀ հարկային օրենսգրքով:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 164-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` բնապահպանական հարկով հարկման օբյեկտ է համարվում մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումը,

i

- 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` արտանետման շարժական աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկ վճարողներ են համարվում ՀՀ-ում գրանցված (հաշվառված) և շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների, այլ ինքնագնաց մեքենաների և մեխանիզմների, ինչպես նաև լողամիջոցների սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք (ներկայացուցիչները),

i

- 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` ՀՀ-ում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են` հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված` բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:

i

ՀՀ կառավարության 28.09.2017թ. «Բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1211-Ն որոշման`

i

- 1-ին կետով սահմանված են բնապահպանական հարկի արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող փաստաթղթերը, որի 2-րդ ենթակետին համապատասխան` հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար հիմք են ընդունվում տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը կամ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը կամ շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ,

i

- հավելվածով սահմանված Կարգի 6-րդ կետին համապատասխան` հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար` բնապահպանական հարկից ազատման արտոնության կիրառության համար նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են բանկ կամ տեխնիկական զննության ժամանակ` տեխնիկական զննության կայան կամ բնապահպանական հարկի հաշվարկման և վճարման (գանձման) նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան մարմին:

i

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ՀՀ-ում գրանցված (հաշվառված) ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից ազատվում են` հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները` այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ՀՀ կառավարության 28.09.2017թ. N 1211-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.12.2021
N 306
Իրազեկման թերթիկ