Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

1 դեկտեմբերի 2021 թվականի N 304

 

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գնել սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող անշարժ գույքը` հողամաս-2660.46 քմ, սրահ-29.3 քմ, հիմք-253.1 քմ.:

Կադաստրից ստացված տեղեկանքի համաձայն հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 43,037,197 ՀՀ դրամ, սրահինը` 3,305,770 ՀՀ դրամ, հիմքինը` 0 դրամ: Գործարքի գինը կարող է կազմել 75-100 մլն ՀՀ դրամ: Տվյալ գործարքի դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Արդյո՞ք կփոխվեն հարկերի տեսակները և դրույքաչափերը, եթե գնորդ կազմակերպության փոխարեն հանդիսանան 2 ֆիզիկական անձինք:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները:

i

Նույն մասի 38-րդ կետին համապատասխան` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումից ստացվող եկամուտները, - 150-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ նույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը (բացառությամբ հողամասի, որի օտարումից ստացվող եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ) հարկային գործակալի օտարվելու դեպքում առաջանում է եկամտային հարկի պարտավորություն` 10% դրույքաչափով, իսկ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի օտարվելու դեպքում եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.12.2021
N 304
Իրազեկման թերթիկ