Սեղմել Esc փակելու համար:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 296

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄԱՑ ՀՀ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՉՀԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Չինաստանի ժողովրդական Հանրապետության ռեզիդենտ համարվող կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը մատուցել ծառայություններ: Տվյալ դեպքում Չինաստանի ժողովրդական Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կողմից ծառայությունների մատուցման դիմաց ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները չհարկվեն ՀՀ-ում:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,

i

- 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառության նպատակով ձեռնարկատիրական եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, մասնավորապես, եթե` աշխատանքը փաստացի կատարվել կամ ծառայությունը փաստացի մատուցվել է ՀՀ տարածքում` անկախ օրենսգրքի 39-րդ հոդվածի դրույթներից,

i

- 107-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցումից ոչ ռեզիդենտի կողմից ստացվող եկամուտները համարվում են ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ, եթե այդ եկամուտները ստացվում են խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարկետինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայությունների մատուցումից: Ընդ որում, Ծառայությունների (աշխատանքների) բնորոշման համար հիմք է հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը», ինչը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով,

i

- 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը` հիմք ընդունելով օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը, եթե, մասնավորապես, եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին:

i

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» կոնվենցիայի 7-րդ հոդվածին համապատասխան` պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը ենթակա կլինի հարկման միայն այդ պայմանավորվող պետությունում, եթե այդ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում պայմանավորվող մյուս պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այնպես, ինչպես նշված է վերևում, ապա ձեռնարկության շահույթը կարող է հարկվել Պայմանավորվող մյուս պետությունում, բայց միայն նրա այն մասով, որը վերագրվում է այդ մշտական հաստատությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կողմից ծառայությունների մատուցման դիմաց ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում ենթակա չեն հարկման ՀՀ-ում ոչ ռեզիդենտի շահութահարկով, եթե վերջինս ՀՀ-ում գործունեություն չի իրականացնում համաձայնագրի իմաստով ՀՀ-ում գտնվող մշտական հաստատության միջոցով և ստացվող եկամուտները մշտական հաստատության գործունեության արդյունք չեն:

Ռեզիդենտության տեղեկանքի ձևը բովանդակային առումով պետք է հավաստի ոչ ռեզիդենտի Չինաստանի ժողովրդական Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը` ՀՀ և տվյալ երկրի միջև կնքված «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի համաձայն, ինչպես նաև տեղեկանքում պետք է նշված լինի ռեզիդենտության տարին: Ռեզիդենտության տեղեկանքը գործում (վավերական) է տեղեկանքում նշված ռեզիդենտության տարվա համար և հիմք է այդ տարվա ընթացքում ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներից, կոնվենցիայի դրույթների համաձայն հարկ չպահելու կամ օրենսգրքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով պահելու համար:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.11.2021
N 296
Իրազեկման թերթիկ