040.0336.060405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2005 թվականի N 336-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 355-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1845-Ա ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասով և 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 355-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը:
2. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող շենքը և անհատույց սեփականության իրավունքով հանձնել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը, բացառությամբ`
ա) 10-13-րդ և 16-րդ հարկերի տարածքի,
բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զբաղեցրած տարածքի` 1774 քառ. մետր,
գ) «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած տարածքի` 385,6 քառ. մետր,
դ) «Վարչատնտեսական» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած տարածքի` 1110.4 քառ. մետր.
ե) 14-րդ և 15-րդ հարկերի տարածքի:
(2-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2143-Ա, 01.12.11 թիվ 1698-Ա որոշումներ)
3. Սույն որոշման 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4.1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել սույն որոշման 2-րդ կետի «ե» ենթակետում նշված տարածքը և ամրացնել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(4.1-րդ կետը լրաց. 09.12.05 թիվ 2143-Ա որոշում)
4.1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում է հաշվի առնելով 2021 թվականի մարտի 1-ի չափագրման փաթեթում առկա ընդհանուր օգտագործման տարածքները:
(2-րդ 4.1-ին կետը լրաց. 11.11.2021 թիվ 1855-Ա որոշում)
4.2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 4.1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
(4.2-րդ կետը լրաց. 09.12.05 թիվ 2143-Ա որոշում)
5. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի N 578 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1230 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1845-Ա որոշման 2-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ