040.0393.260416
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2016 թվականի N 393-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1341-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 21.10.2021 թիվ 1740-Ն որոշում)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 727-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1341-Ն որոշումը:
(վերնագիրը փոփ. 21.10.2021 թիվ 1740-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի ապրիլի 21-ի
N 393-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 21.10.2021 թիվ 1740-Ն որոշում)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվության տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 21.10.2021 թիվ 1740-Ն որոշում)
2. Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափագիտության ազգային մարմնին և չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկի հետևյալ ծածկագրերով չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման վերաբերյալ`
1) սարքավորումներ` ապրանքները կշռելու համար 8423
(բացի 0,05 գ կամ ավելի զգայունություն
ունեցող կշեռքներից)` ներառյալ այն կշեռքները,
որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը
հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով ու
գործարկվում են կշռվող ապրանքի ծանրության
ուժով, մանրակշռաքարեր` բոլոր տեսակի
կշեռքների համար
2) բարդ օպտիկական մանրադիտակներ` ներառյալ 9011 (բացառությամբ
միկրոլուսանկարահանումների, 9011 90-ի)
միկրոկինոնկարահանումների կամ միկրոպրոյեկտման
մանրադիտակները
3) մանրադիտակներ` բացի օպտիկական 9012 (բացառությամբ
մանրադիտակներից, դիֆրակցիոն ապարատներ 9012 90-ի)
4) կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար, 9014 (բացառությամբ
նավիգացիոն սարքեր և գործիքներ 9014 90 000 0-ի)
5) սարքեր և գործիքներ` գեոդեզիական կամ 9015 (բացառությամբ
տեղագրական (ներառյալ լուսանկարչաչափականները), 9015 90 000 0-ի)
ջրագրական (հիդրոգրաֆիկական), օվկիանոսագրական,
ջրաբանական (հիդրոլոգիական), օդերևութաբանական
կամ երկրաֆիզիկական` բացի կողմնացույցներից,
հեռաչափեր
6) կշեռքներ` 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ, 9016 00
մանրակշռաքարերով կամ առանց դրանց (բացառությամբ
9016 00 900 0-ի)
7) գործիքներ` գծագրության, նշումների կամ 9017 (բացառությամբ
մաթեմատիկական հաշվարկների համար (օրինակ` 9017 90 000-ի)
գծագրական մեքենաներ, պանտոգրաֆներ,
անկյունաչափեր, գծագրական լրակազմեր,
լոգարիթմական քանոններ, սկավառակային
հաշվիչներ), ձեռքի գործիքներ` գծային չափեր
կատարելու համար (օրինակ` չափիչ ձողեր ու
չափերիզներ, միկրոմետրեր, չափակարկիններ)` տվյալ
խմբում այլ տեղում չնշված կամ չներառված
8) բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության 9018
կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և
սարքվածքներ` ներառյալ սցինտիգրաֆիկական
ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ
ապարատուրաները և տեսողությունը հետազոտելու
սարքերը.
- էլեկտրաախտորոշիչ ապարատուրա (ներառյալ
ֆունկցիոնալ ախտորոշման հետազոտությունների կամ
ֆիզիոլոգիական պարամետրերի հսկման համար
նախատեսված ապարատուրան)
9) ապարատուրա` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա և 9022 (բացառությամբ
գամմա ճառագայթների օգտագործման վրա, բժշկական, 9022 90 000 0-ի)
վիրաբուժական, ատամնաբուժական կամ
անասնաբուժական օգտագործման համար նախատեսված
կամ չնախատեսված` ներառյալ ռենտգենագրական կամ
ռադիոթերապևտիկ հետազոտությունների համար
ապարատուրաները, ռենտգենյան խողովակները և
ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորները,
բարձր լարման գեներատորները, վահանները և
կառավարման վահանակները, էկրանները, սեղանները,
բազկաթոռները և նույնանման այլ
արտադրատեսակներ` հետազոտության կամ բուժման
համար.
- ապարատուրա` հիմնված ռենտգենյան ճառագայթների
օգտագործման վրա, բժշկական, վիրաբուժական,
ատամնաբուժական կամ անասնաբուժական օգտագործման
համար նախատեսված կամ չնախատեսված` ներառյալ
ռենտգենագրական և ռադիոթերապևտիկ
հետազոտությունների համար նախատեսված ապարատուրան
10) մեքենաներ և սարքվածքներ նյութերի 9024 (բացառությամբ
կարծրությունը, ամրությունը, սեղմվածությունը, 9024 90 000 0-ի)
առաձգականությունը կամ նյութերի այլ մեխանիկական
հատկությունները փորձարկելու համար (օրինակ`
մետաղների, փայտեղենի, մանածագործական նյութերի,
թղթի, պլաստմասսայի)
11) խտաչափեր և նույնանման սարքեր` հեղուկների մեջ 9025 (բացառությամբ
ընկղմվելիս գործող, ջերմաչափեր, հրաչափեր, 9025 90 000-ի)
բարոմետրեր, խոնավաչափեր և խոնավաջերմաչափեր`
գրանցող սարքվածքով կամ առանց գրանցման
սարքվածքի, և այդ սարքերի ցանկացած
համակցությունը`
- ջերմաչափեր և հրաչափեր` այլ սարքերի չմիացված
12) սարքեր և ապարատուրա` հեղուկների կամ գազի 9026 (բացառությամբ
ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական 9026 90 000-ի)
հատկանիշների չափման կամ հսկման համար (օրինակ`
ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, ճնշաչափեր
(մանոմետրեր), ջերմահոսաչափեր)` բացի 9014,
9015, 9028 և 9032 ապրանքային դիրքերում
նշված սարքերից և ապարատուրայից
13) սարքեր և ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական 9027 (բացառությամբ
անալիզի համար (օրինակ` բևեռաչափեր, 9027 90 500 0-ի և
բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազաանալիզատորներ 9027 90 800 0-ի)
կամ ծխաանալիզատորներ), սարքեր և ապարատուրա`
մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման,
մակերեսային ձգունության չափման կամ հսկման
համար և նույնանման սարքեր ու ապարատուրա,
սարքեր և ապարատուրա` ջերմության, ձայնի կամ
լույսի չափման կամ հսկման համար (ներառյալ`
էքսպոնոմետրերը), միկրոտոմներ
14) հաշվիչներ` գազի, հեղուկի կամ էլեկտրաէներգիայի 9028 (բացառությամբ
մատակարարման կամ արտադրության` ներառյալ 9028 90-ի)
ստուգարկիչները
15) հաշվիչներ` պտույտների թվի, արտադրանքի քանակի 9029 (բացառությամբ
որոշման համար, սակահաշվիչներ (տաքսաչափեր), 9029 90 000-ի)
անցած հեռավորությունը մղոններով չափող սարքեր,
քայլաչափեր և նույնանման սարքեր, արագաչափեր
և պտուտաչափեր (տախոմետրեր)` բացի 9014 կամ
9015 ապրանքային դիրքում նշված սարքերից և
գործիքներից, ստրոբոսկոպներ
16) օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ 9030 (բացառությամբ
սարքեր և ապարատուրա` էլեկտրական 9030 90-ի)
մեծությունների չափման կամ հսկման համար` բացի
9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից,
սարքեր և ապարատուրա` ալֆա, բետա, գամմա,
ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող
ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու
համար
17) չափող կամ հսկիչ սարքեր, սարքվածքներ և 9031 (բացառությամբ
մեքենաներ` տվյալ խմբում այլ տեղում չնշված 9031 90-ի)
կամ չներառված, պրոֆիլային պրոյեկտորներ
18) սարքեր և սարքվածքներ` ավտոմատ կարգավորման 9032 (բացառությամբ
կամ կառավարման համար 9032 90 000-ի)
(2-րդ կետը փոփ. 21.10.2021 թիվ 1740-Ն որոշում)
3. Տեղեկատվությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը` էլեկտրոնային եղանակով և (կամ) թղթային կրիչով` համաձայն ձևի:
Ձև
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 20 Թ._______ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
._____________________________________________________________________.
|հ/հ|Օրենսդրական|Չափման|Չափման |Չափման|Ներմուծող կազմակեր-| Չափման |
| |չափագիտական|միջոցի|միավորը|միջոցի|պություն | միջոցի |
| |հսկողության|ծածկա-| |քանակը|___________________| ծագման և |
| |ենթակա |գիրն | | |անվանումը|գործունե-| արտահանման|
| |չափման |ըստ | | |և |ության | երկիրը |
| |միջոցի |ԵԱՏՄ | | |գտնվելու |իրակա- | |
| |անվանումը |ԱՏԳ ԱԱ| | |վայրը |նացման | |
| | | | | | |վայրը, | |
| | | | | | |հեռախոսա-| |
| | | | | | |համարը | |
| | | | | | |և էլեկտ-| |
| | | | | | |րոնային | |
| | | | | | |հասցեն | |
| | | | | | |(առկա- | |
| | | | | | |յության | |
| | | | | | |դեպքում) | |
|___|___________|______|_______|______|_________|_________|___________|
|1. | | | | | | | |
._____________________________________________________________________.
__________________________________________________________________
Տեղեկատվություն տրամադրողի անունը, ազգանունը և պաշտոնը
_______________
ստորագրությունը
(3-րդ կետը փոփ. 21.10.2021 թիվ 1740-Ն որոշում)