Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ...

 

 

040.0910.290901

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29 սեպտեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2001 թվականի N 910

 

ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լուծարվող` Ախուրյանի «Բնակկոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Բերդ հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության Վարդենիսի դուստր ձեռնարկության լուծարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Ախուրյանի «Բնակկոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ և ձեռնարկություններ լուծարելու մասին» N 688 որոշմամբ լուծարվող Ախուրյանի «Բնակկոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` սեփականության իրավունքով, և պարտավորությունները Ախուրյանի գյուղական համայնքին հանձնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

i

2. «Բերդ հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություններ) լուծարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 110 որոշմամբ լուծարվող «Բերդ հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` սեփականության իրավունքով, և պարտավորությունները Բերդի քաղաքային համայնքին հանձնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ընկերության լուծարման աշխատանքները:

i

3. «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության Վարդենիսի դուստր ձեռնարկության լուծարման հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի «Մի շարք ձեռնարկություններ լուծարելու մասին» N 770 որոշմամբ լուծարվող «Հայդեղագործություն» պետական ձեռնարկության Վարդենիսի դուստր ձեռնարկության գույքը` սեփականության իրավունքով, և պարտավորությունները Վարդենիսի քաղաքային համայնքին հանձնելուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել ձեռնարկության լուծարման աշխատանքները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 29-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.09.2001
N 910
Որոշում