Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ...

03.05.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.06.2021  -ից մինչեւ   03.05.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 26.04.2024 թիվ 5-Ն հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

22 հունիսի 2021 թվականի N 768-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎՆ ՈՒ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 598-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարողի` փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 2-ի.

3) փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագրի օրինակելի ձևը` համաձայն հավելված 3-ի.

4) փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքելու կարգը` համաձայն հավելվածի 4-ի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հունիսի 7-ի «Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար «Փրկարարական ծառայության անցնելու մասին» պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի հունվարի 21-ի N 37-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 598-Ն հրամանը:

3. ՀՀ ԱԻՆ իրավաբանական վարչության պետ Վարդան Հրաչյայի Աճեմյանին` սույն հրամանի ընդունումից հետո եռօրյա ժամկետում ապահովել հրամանի ներկայացումը պաշտոնական հրապարակման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                          Ա. ՓԻԼՈՅԱՆ

 

Հավելված N 1

Արտակարգ իրավիճակների նախարարի

2021 թվականի հունիսի 22-ի

N 768-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «__» __________202 թ.                            ք. Երևան

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Մի կողմից Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն), ի դեմս`

__________________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, փրկարարական ծառայության կոչումը)

__________________________________________________________________________

                     (անունը, հայրանունը, ազգանունը)

և քաղաքացի ______________________________________________________________

(քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

                   (ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

__________________________________________________________________________

               (անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

 

(այսուհետ` Ծառայող) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրն այն մասին, որ Ծառայողը _______ տարի ժամկետով փրկարարական ծառայության է անցնում

(ժամկետը)

 

Նախարարության համակարգում:

1.2. Փրկարարական ծառայության ընթացքում Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն պայմանագրով:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Ծառայողն իրավունք ունի`

2.1.1. ստանալու «Փրկարար ծառայության մասին» օրենքով սահմանված անվճար հանդերձանք, բուժսպասարկում, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված դրամական բավարարում.

2.1.2. օգտվելու Ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավունքներից, արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:

2.2. Ծառայողը պարտավոր է`

2.2.1. ծառայության ընթացքում կատարել ՀՀ սահմանադրության, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները.

2.2.2. անձնական գործում ներառված տվյալների հետագա բոլոր փոփոխությունների մասին համապատասխան փոփոխության օրվանից հետո` եռօրյա ժամկետում անձամբ հայտնել Նախարարության փրկարար ծառայության կադրային մարմին` տրամադրելով փոփոխված տվյալները.

2.2.3. կատարել փրկարարական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված և «Փրկարար ծառայության մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պարտականությունները:

2.3. Նախարարությունն իրավունք ունի`

2.3.1. «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Ծառայողին նշանակել համապատասխան պաշտոնի (այդ թվում ցածր), ազատել զբաղեցրած պաշտոնից, իջեցնել փրկարարական ծառայության կոչումը և այլն.

2.3.2. «Փրկարար ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով սահմանված դեպքերում և կարգով Ծառայողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի տեսակներ, վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագիրը:

2.4. Նախարարությունը պարտավոր է`

2.4.1. Ծառայողին ապահովել «Փրկարար ծառայության մասին» օրենքով սահմանված անվճար հանդերձանքով, բուժսպասարկմամբ, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված դրամական բավարարմամբ և սոցիալական երաշխիքներով.

2.4.2. Ծառայողին նշանակել համապատասխան պաշտոնի, ապահովել անհրաժեշտ պայմաններ որակավորման բարձրացման և առաջխաղացման համար, շնորհել համապատասխան փրկարարական ծառայության կոչումներ.

2.4.3. իրականացնել Ծառայողի` ծառայության առանձնահատկություններից բխող իրավունքների ապահովումը:

 

3. Վեճերի լուծումը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի

գործողության ժամկետը, պայմանագրի գործողության

վաղաժամկետ դադարեցումը

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև ըստ վերադասության կամ դատական կարգով:

3.2. Սույն պայմանագրի խախտման համար կողմերը պատասխանատվություն են կրում «Փրկարար ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:

3.3. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելուց հետո`

__________________________________________________________________________

(հրամանն արձակող պաշտոնատար անձը, հրամանի համարը և ամսաթիվը) ________________________________________________ հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

3.4. Սույն պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ դրա ավարտից 10 (տասն) օր առաջ կնքելով համապատասխան համաձայնագիր` «Փրկարար ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

3.5. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել` «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

3.6. Պայմանագիրը կնքված է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ, առաջին օրինակը կցվում է Ծառայողի անձնական գործին, երկրորդը` տրվում է Ծառայողին:

 

4. Կողմերի վավերապայմանները

 

    ԾԱՌԱՅՈՂ                                ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ________________________               __________________________

    (քաղաքացու)                            (պաշտոնատար անձի կոչումը,

                                           անվան և

    _______________________                __________________________

    (հայրանվան սկզբնատառերը,               հայրանվան սկզբնատառերը,

    ազգանունը)                             ազգանունը)

 

    __________________           Կ.Տ.      __________________

    (ստորագրությունը)                      (ստորագրությունը)

                                   

    «____» _____________ 202 թ.            «____» _____________ 202 թ.

 

Հավելված N 2

Արտակարգ իրավիճակների նախարարի

2021 թվականի հունիսի 22-ի

N 768-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂԻ` ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

«ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «__» __________202 թ.                            ք. Երևան

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Մի կողմից Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն), ի դեմս`

__________________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, փրկարարական ծառայության կոչումը)

__________________________________________________________________________

                     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

և քաղաքացի (փրկարարական ծառայող)

__________________________________________________________________________

(քաղաքացու (փրկարարական ծառայողի) կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

                   (ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

__________________________________________________________________________

               (անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

 

(այսուհետ` Ծառայող) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրն այն մասին, որ քաղաքացին/Ծառայողը փրկարարական ծառայության է անցնում Նախարարության համակարգում, որպես երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող Ծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող` մինչև հիմնական ծառայողի երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալը:

1.2. Սույն պայմանագրի գործողության ժամկետը չի կարող երկար լինել, քան Օրենքով սահմանված ժամկետը:

 

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

2.1. Ծառայողն իրավունք ունի`

2.1.1. ստանալ անվճար հանդերձանք, բուժսպասարկում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դրամական բավարարում.

2.1.2. օգտվելու ծառայողի և նրա ընտանիքի անդամների իրավունքներից, արտոնություններից և սոցիալական երաշխիքներից.

2.1.3. պայմանագրի ժամկետը լրանալու կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող Ծառայողի արձակուրդից վերադառնալուց հետո դիմել Նախարարություն` իր հետ փրկարարական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և իրեն այլ ժամանակավոր հավասարազոր պաշտոնի նշանակելու համար:

2.2. Ծառայողը պարտավոր է`

2.2.1. ապահովել զբաղեցրած պաշտոնով նախատեսված և պաշտոնի անձնագրով սահմանված պարտականությունների կատարումը.

2.2.2. փրկարարական ծառայության ընթացքում կատարել Ծառայողի կարգավիճակից բխող իր պարտականությունները, բարձր պահել Ծառայողի պատիվը և բարի անունը, ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով.

2.2.3. կատարել փրկարարական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված և «Փրկարար ծառայության մասին», «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պարտականությունները:

2.3. Նախարարությունն իրավունք ունի`

2.3.1. Ծառայողից պահանջել ապահովելու սույն պայմանագրի 2.2-րդ կետով նախատեսված պարտականությունների կատարումը.

2.3.2. վաղաժամկետ դադարեցնել սույն պայմանագրի գործողությունը` երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող Ծառայողի արձակուրդից վերադառնալու դեպքում: Ընդ որում, երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող Ծառայողի արձակուրդից վերադառնալու զեկուցագրի հիման վրա սույն պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում Ծառայողը փրկարարական ծառայությունից արձակվում է պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով.

2.3.3. սույն պայմանագրի 2.1.3-րդ կետով նախատեսված դեպքերում մերժել Ծառայողի հետ փրկարարական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և նրան այլ ժամանակավոր թափուր հավասարազոր պաշտոնի նշանակելու զեկուցագիրը:

2.4. Նախարարությունը պարտավոր է`

2.4.1. ապահովել Ծառայողի իրավունքների, սոցիալական և իրավական երաշխիքների իրացումը.

2.4.2. պայմանագիր կնքելիս երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող Ծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված Ծառայողին տեղեկացնել, որ վերջինս չի կարող օգտվել «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով սահմանված հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդներից:

 

3. Վեճերի լուծումը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի

գործողության Ժամկետը, պայմանագրի գործողության

վաղաժամկետ դադարեցումը

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ, ինչպես նաև ըստ վերադասության կամ դատական կարգով:

3.2. Սույն պայմանագրի պայմանների խախտման համար կողմերը պատասխանատվություն են կրում «Փրկարար ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:

3.3. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելուց հետո`

__________________________________________________________________________

(հրամանն արձակող պաշտոնատար անձը, հրամանի համարը և ամսաթիվը) ________________________________________________ հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

3.4. Սույն պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ դրա ավարտից 10 (տասն) օր առաջ` կնքելով համապատասխան համաձայնագիր` «Փրկարար ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

3.5. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել` «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

3.6. Պայմանագիրը կնքված է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ, առաջին օրինակը կցվում է Ծառայողի անձնական գործին, երկրորդը` տրվում է Ծառայողին:

 

4. Կողմերի վավերապայմանները

 

    ԾԱՌԱՅՈՂ                                     ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    _______________________                     _________________________

    (քաղաքացու)                                 (պաշտոնատար անձի կոչումը,

                                                անվան և

    ________________________                    _________________________

    (հայրանվան սկզբնատառերը,                    հայրանվան սկզբնատառերը,

    ազգանունը)                                  ազգանունը)

 

    __________________           Կ.Տ.           ___________________

    (ստորագրությունը)                           (ստորագրությունը)

                                   

    «____» _____________ 202 թ.                 «____» ____________ 202 թ.

 

Հավելված N 3

Արտակարգ իրավիճակների նախարարի

2021 թվականի հունիսի 22-ի

N 768-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

 

«ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    «__» __________202 թ.                            ք. Երևան

 

1. Մի կողմից Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն), ի դեմս`

_________________________________________________________________________

(պաշտոնատար անձի պաշտոնը, փրկարարական ծառայության կոչումը)

__________________________________________________________________________

                     (անունը, հայրանունը, ազգանունը)

 

և փրկարարական ծառայող

__________________________________________________________________________

(քաղաքացու (փրկարարական ծառայողի) կոչումը, անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________

                   (ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

__________________________________________________________________________

               (անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը)

 

մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը փրկարարական ծառայության անցնելու մասին «____» ____________ 202 թ. N ______ պայմանագրի գործողության

      (օրը,  ամիսը, տարեթիվը)    (համարը)  

                                           

ժամկետը _________  տարով երկարաձգելու վերաբերյալ:

(ժամկետը)

 

2. Կողմերի վավերապայմանները`

 

    ԾԱՌԱՅՈՂ                                     ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    _______________________                     __________________________

    (քաղաքացու)                                 (պաշտոնատար անձի կոչումը,

                                                անվան և

    ________________________                    _______________________

    (հայրանվան սկզբնատառերը,                    հայրանվան սկզբնատառերը,

    ազգանունը)                                  ազգանունը)

    __________________           Կ.Տ.           __________________

    (ստորագրությունը)                           (ստորագրությունը)

                                   

    «____» _____________ 202 թ.                 «____» ____________ 202 թ.

 

Հավելված N 4

Արտակարգ իրավիճակների նախարարի

2021 թվականի հունիսի 22-ի

N 768-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ

 

1. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

2. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 12-րդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված կարգով սույն հրամանի N 1 հավելվածով նախատեսված փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելու համար հիմք է հանդիսանում փրկարարական ծառայության անցնող քաղաքացու դիմումը:

3. Օրենքի 32-րդ հոդվածի 12.1-ին մասով սահմանված կարգով պայմանագրի գործողության ժամկետն երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ` կնքելով համաձայնագիր` համաձայն սույն հրամանի N 3 հավելվածի:

4. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար հիմք է հանդիսանում փրկարարական ծառայողի կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց 30 (երեսուն) օր առաջ անմիջական պետին ուղղված զեկուցագիրը` համաձայն Ձև 1-ի:

5. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելուց հետո պայմանագրի հետագա գործողությունն արգելող` Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 32-րդ հոդվածի 16-րդ մասով և 61-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, միջնորդություն ներկայացնող ղեկավարը այդ մասին անհապաղ տեղեկացնում է կադրային մարմին, և այդ հիմքերով գործընթացը դադարեցվում է:

6. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա կադրային մարմնում նախապատրաստվում և համաձայնագրի նախագծի հետ միաժամանակ համաձայնագիրը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ներկայացվում պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին հրամանի նախագիծ:

7. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքում համաձայնագիրը ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կադրային մարմինն այդ մասին պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 10 (տասն) օր առաջ հայտնում է ծառայողին:

8. Այն դեպքում, երբ առաջանում է երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարողի նշանակման անհրաժեշտություն, կադրային մարմնում քաղաքացու (ծառայողի) հետ կնքվում է պայմանագիր` համաձայն սույն հրամանի N 2 հավելվածի և ներկայացնում Օրենքով ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

9. Փրկարարական ծառայության սահմանային տարիքի հասած և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած ծառայողի հետ պայմանագրի կնքումն իրականացվում է Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից սահմանված կարգով:

10. Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կադրային մարմնում մուտքագրվելուց հետո` յոթնօրյա ժամկետում կադրային մարմինն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, ստուգում Օրենքի պահանջներին համապատասխանությունը:

11. Պայմանագիրը կնքելու և պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ստորագրված հրամանները համարակալվում և առաքվում են բոլոր շահագրգիռ ստորաբաժանումներ:

 

2. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Սույն կարգով նախատեսված դեպքերում կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`

1) բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին խմբերի, ինչպես նաև սահմանային տարիքը լրացած կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողների պայմանագրերը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը.

2) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների պայմանագրերը` Նախարարության փրկարար ծառայության տնօրենը:

 

Ձև 1

ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության

կազմակերպչական բաժնի պետ,

փ/ծ գնդապետ Կ. Լ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 

Զեկուցագիր

 

Զեկուցում եմ, որ 2021 թվականի _______ «»-ին լրանում է իմ փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրիս ժամկետը:

Խնդրում եմ Ձեր միջնորդությունը վերադաս ղեկավարությանը` երկարաձգելու այն ևս (նշելով ժամկետը 1-5) տարով կամ մինչև ծառայությանս սահմանային տարիքը լրանալը:

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ ԿՎ կազմակերպչական բաժնի

ավագ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ

Գուրգեն Մարտունի Գրիգորյան

«01» 03 2021 թ.

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության պետին

«Միջնորդում եմ» («Առարկում եմ»` նշելով հիմնավոր պատճառ)

ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի պետ

փ/ծ գնդապետ Կ. Լ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

«02» 03 2021 թ.

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենին

«Միջնորդում եմ» («Առարկում եմ»` նշելով հիմնավոր պատճառ)

ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության պետ,

փ/ծ գնդապետ Պարույր Պավելի Պողոսյան

«03» 03 2021 թ.

 

ՀՀ ԱԻ նախարարին

«Միջնորդում եմ» («Առարկում եմ»` նշելով հիմնավոր պատճառ)

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն

փ/ծ գնդապետ Շ. Ռ. Գասպարյան

«04» 03 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Արտակարգ իրավիճա նախարարությու
22.06.2021
N 768-Ն
Հրաման