ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2021 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նվազեցնել հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի օպերատորների կողմից իրենց համակարգերում առավել բարենպաստ պայմաններ ունենալու հավանականությունը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 6-րդ և 7-րդ հոդվածները,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի ««Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ը հաստատելու մասին»» թիվ 295-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» կանոնակարգ 18-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կանոնակարգի 5-րդ կետի 12-րդ ենթակետում «Ներպետական» բառը փոխարինել «Ներհանրապետական» բառով,
2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-րդ կետով.
«25.1 Համակարգի կանոններով, ընթացակարգերը նկարագրող փաստաթղթերով և Օպերատորի հետ հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերով Համակարգի օպերատորի համար չի կարող սահմանվել ծառայությունների մատուցման առավել բարենպաստ պայմաններ, քան համակարգի մյուս մասնակիցների համար:»,
3) Կանոնակարգի 33-րդ կետի 2-րդ ենթակետի «համակարգային» բառը փոխարինել «հանրային» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 295-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 223-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 154-Ն որոշման 4-րդ կետի «Բաժին 3-ով սահմանված» բառերը փոխարինել «Գլուխ 5-ով, Գլուխ 6-ով և Գլուխ 7-ով սահմանված» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
2021 թ. ապրիլի 30
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2021 թվական: