Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 116

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ) ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը սույն թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ԵՏՄ անդամ պետությունից ներմուծել է ապրանքներ և նվիրատվությամբ հանձնել ՀՀ Պաշտպանության նախարարությանը:

Արդյո՞ք այդ ապրանքների մասով ֆիզիկական անձը ունի հարկերի հաշվարկման և վճարման որևէ արտոնություն:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռքբերվող գույքի (կատարվող ձեռքբերումների) մասով գործարքները կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, եթե դրանցում առկա են օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ (հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը), 3-րդ (ապրանքի մատակարարման ամսաթիվը) և 7-10-րդ (ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանք մատակարարողի և ապրանք ձեռք բերողի տվյալները,) կետերում, բացառությամբ 9-րդ կետի «ա» ենթակետի և 10-րդ կետի «ա» ենթակետի, նշված` հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները,

i

- 59-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից), որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները,

- 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը,

i

- 77-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նույն մասով սահմանված փաստաթղթերը (ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն):

i

Միաժամանակ, «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով (21.10.2020թ. Հ0-461-Ն) (այսուհետ` Օրենք) սահմանվել են որոշ հարկային արտոնություններ, որը տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Մասնավորապես, նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` Կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից` այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

Ընդ որում, անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծված ապրանքները պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով:

i

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան ապրանքատեսակների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 03.11.2020թ. N 1762-Ն որոշմամբ:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ գրությամբ նկարագրված դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵՏՄ անդամ պետությունից ՀՀ տարածք ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) հանձնվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը և առկա է կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթուղթ: Ընդ որում, այդ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին է ներկայացվում ներմուծման հարկային հայտարարագիր, եթե ներմուծված ապրանքների քանակը գերազանցում է ՀՀ կառավարության 13.02.2020թ. N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.12.2020
N 116
Իրազեկման թերթիկ